https://arm.sputniknews.ru/20211026/lvoru-dahk-ashkhatakicnery-kasharq-en-vercrel-3-y-kalanavvorel-en-aats-i-bacahajtumy-34685201.html
Լոռու ԴԱՀԿ աշխատակիցները կաշառք են վերցրել, 3-ը կալանավորել են. ԱԱԾ-ի բացահայտումը
Լոռու ԴԱՀԿ աշխատակիցները կաշառք են վերցրել, 3-ը կալանավորել են. ԱԱԾ-ի բացահայտումը
Sputnik Արմենիա
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ։ 26.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-26T16:26+0400
2021-10-26T16:26+0400
2021-10-26T16:29+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
կաշառք
կալանք
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/46/19794615_0:85:1600:985_1920x0_80_0_0_fb95c5d01b7a8bfe40190a1289404b57.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու բաժնի աշխատակիցները կոռուպցիոն գործարքներ են իրականացրել։ Տեղեկությունը հայտնում են ԱԱԾ մամուլի բաժնից։«Հարկադիր կատարողներն իրենց մոտ գտնվող վարույթների շրջանակներում մի շարք քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու, կատարողական վարույթների շրջանակներում հաշվարկվող կատարողական ծախսերը չգանձելու և մի շարք այլ անօրինական գործողություններ կատարելու համար 2020-2021 թթ. մեկ տասնյակից ավելի պարտապաններից պահանջել են կաշառք»,– ասված է հաղորդագրության մեջ։Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաև, որ ԴԱՀԿ աշխատակիցներից մեկը, տեղյակ լինելով 2 քաղաքացու կողմից մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում ունեցած 6.000.000 և 3.900.000 ՀՀ դրամ վարկային պարտավորությունների մասին, հիշյալ քաղաքացիներին դրդել է կեղծ սնանկության։ Հարկադիր ծառայողը կուտակված պարտքերը չվճարելու նպատակով պարտատերերին հորդորել է սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնել դատարան։ Ստացվում է, որ անձինք դատարան են ներկայացրել կեղծ փաստաթղթեր, որոնց օգտագործմամբ հնարավոր է եղել արհեստականորեն ավելացնել պարտատերերի քանակը, կեղծ հիմքեր ստեղծել նրանց մոտ անվճարունակության հատկանիշների առկայության և օրենքով սնանկ ճանաչելու:Քրգործի քննության ընթացքում կատարվել է մեկ տասնյակից ավելի խուզարկություն, առգրավվել են խնդրո առարկա կատարողական վարույթները, ձեռք են բերվել մեղսագրվող արարքներում հարկադիր կատարողների ներգրավվածությունը վկայող ակնհայտ տվյալներ:Չարաշահում, կաշառք, վատնում. Դիլիջանի նախկին քաղաքապետի գործի նախաքննությունն ավարտվել էԳործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 10 անձի, հարկադիր կատարողներից 3 նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:
https://arm.sputniknews.ru/20211018/aats-nakhkin-pashtvonjaji-aporini-tsagman-gujqy-kbrnagandznvi-datakhazutjuny-dimel-e-dataran-34410865.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/46/19794615_88:0:1512:1068_1920x0_80_0_0_b25c3782fc687320a46ea63dbe8ccd33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, կաշառք, կալանք, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, կաշառք, կալանք, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
Լոռու ԴԱՀԿ աշխատակիցները կաշառք են վերցրել, 3-ը կալանավորել են. ԱԱԾ-ի բացահայտումը
16:26 26.10.2021 (Թարմացված է: 16:29 26.10.2021) ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու բաժնի աշխատակիցները կոռուպցիոն գործարքներ են իրականացրել։ Տեղեկությունը
հայտնում են ԱԱԾ մամուլի բաժնից։
«Հարկադիր կատարողներն իրենց մոտ գտնվող վարույթների շրջանակներում մի շարք քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու, կատարողական վարույթների շրջանակներում հաշվարկվող կատարողական ծախսերը չգանձելու և մի շարք այլ անօրինական գործողություններ կատարելու համար 2020-2021 թթ. մեկ տասնյակից ավելի պարտապաններից պահանջել են կաշառք»,– ասված է հաղորդագրության մեջ։
18 հոկտեմբերի 2021, 17:46
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաև, որ ԴԱՀԿ աշխատակիցներից մեկը, տեղյակ լինելով 2 քաղաքացու կողմից մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում ունեցած 6.000.000 և 3.900.000 ՀՀ դրամ վարկային պարտավորությունների մասին, հիշյալ քաղաքացիներին դրդել է կեղծ սնանկության։ Հարկադիր ծառայողը կուտակված պարտքերը չվճարելու նպատակով պարտատերերին հորդորել է սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնել դատարան։ Ստացվում է, որ անձինք դատարան են ներկայացրել կեղծ փաստաթղթեր, որոնց օգտագործմամբ հնարավոր է եղել արհեստականորեն ավելացնել պարտատերերի քանակը, կեղծ հիմքեր ստեղծել նրանց մոտ անվճարունակության հատկանիշների առկայության և օրենքով սնանկ ճանաչելու:
Ընդ որում, հարկադիր կատարողը վերը հիշատակված ակնհայտ ապօրինի գործողությունների համար քաղաքացիներից մեկից պահանջել և առձեռն ստացել է ընդհանուր խոշոր չափերի՝ 500.000 ՀՀ դրամ գումար կաշառք, իսկ մյուսից՝ 350.000 ՀՀ դրամ գումար կաշառք:
Քրգործի քննության ընթացքում կատարվել է մեկ տասնյակից ավելի խուզարկություն, առգրավվել են խնդրո առարկա կատարողական վարույթները, ձեռք են բերվել մեղսագրվող արարքներում հարկադիր կատարողների ներգրավվածությունը վկայող ակնհայտ տվյալներ:
Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 10 անձի, հարկադիր կատարողներից 3 նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: