https://arm.sputniknews.ru/20211026/khvohanvocum-gazi-artahvosq-e-eghel-qkn-karbium-teghi-unecats-sarsapeli-depqi-masin-34678914.html
Խոհանոցում գազի արտահոսք է եղել. ՔԿ–ն` Կարբիում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին
Խոհանոցում գազի արտահոսք է եղել. ՔԿ–ն` Կարբիում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին
Sputnik Արմենիա
Հիվանդանոց տեղափոխված 11–ամյա աղջիկն արդեն մահացած է եղել, քույրը հետո է մահացել։ 26.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-26T14:08+0400
2021-10-26T14:08+0400
2021-10-26T14:10+0400
հայաստան
գազ
գյուղ
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/55/18045589_0:72:1367:840_1920x0_80_0_0_0f495123091855ef023371e8a0b17d32.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Կարբի գյուղում մահացած քույրերի տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջիկներն առեղծվածային պայմաններում մահացել են երեկ` հոկտեմբերի 25-ին։ Գյուղի 3-րդ փողոցում բնակվող քույրերից մեկը` 11-ամյա աղջիկը, հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ նրա 19-ամյա քույրը մահացել է հիվանդանոցում`գիտակցության չգալով։«Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տունը գազիֆիկացված չի եղել, սակայն տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որին միացված ռետինե խողովակով գազը տեղափոխվել է դեպի տան խոհանոց. այնտեղ գործել է գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ, իսկ ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես առկա չեն եղել։ Գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցում առկա է գազի արտահոսք»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:Հայտնի են Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի անուններն ու տարիքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/55/18045589_75:0:1290:911_1920x0_80_0_0_010d02ce3365d455a3ae08b9c2fdbc53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գազ, գյուղ
Խոհանոցում գազի արտահոսք է եղել. ՔԿ–ն` Կարբիում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին
14:08 26.10.2021 (Թարմացված է: 14:10 26.10.2021) Հիվանդանոց տեղափոխված 11–ամյա աղջիկն արդեն մահացած է եղել, քույրը հետո է մահացել։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Կարբի գյուղում մահացած քույրերի տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ աղջիկներն առեղծվածային պայմաններում մահացել են երեկ` հոկտեմբերի 25-ին։ Գյուղի 3-րդ փողոցում բնակվող քույրերից մեկը` 11-ամյա աղջիկը, հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ նրա 19-ամյա քույրը մահացել է հիվանդանոցում`գիտակցության չգալով։
«Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տունը գազիֆիկացված չի եղել, սակայն տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որին միացված ռետինե խողովակով գազը տեղափոխվել է դեպի տան խոհանոց. այնտեղ գործել է գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ, իսկ ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես առկա չեն եղել։ Գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցում առկա է գազի արտահոսք»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: