https://arm.sputniknews.ru/20211026/erevani-avaganu-andamnery-nisteric-kkarvoghanan-bacakajel-miajn-hargeli-pattsharvov-34689527.html
Երևանի ավագանու անդամները նիստերից կկարողանան բացակայել միայն հարգելի պատճառով
Երևանի ավագանու անդամները նիստերից կկարողանան բացակայել միայն հարգելի պատճառով
Sputnik Արմենիա
Հարցը բուռն քննարկումների թեմա դարձավ։ Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, թե «Իմ քայլը» փոփոխություններն անում է իր իսկ ներկայացուցիչների համար... 26.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-26T17:20+0400
2021-10-26T17:20+0400
2021-10-26T17:24+0400
հայաստան
քաղաքապետարան
երևանի ավագանի
https://cdn.am.sputniknews.ru/img/1180/33/11803304_0:0:1600:901_1920x0_80_0_0_71f04a93df634c94565d60ddd287364b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու խորհուրդն այսօր կողմ քվեարկեց իր իսկ ներկայացուցիչների նկատմամբ պահանջների խստացմանը։ Համապատասխան առաջարկով հանդես եկավ խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը:Այսպիսով, ավագանու անդամն այլևս չի կարող հեռանալ նիստի կեսից, եթե հարգելի պատճառ չունի․ հեռանալու դեպքում նրա լիազորությունները կարող են դադարեցվել:2-3 ամսից կսկսվի երթևեկության համար վճարման քարտային համակարգի ներդրումը. Հայկ ՄարությանԸնդ որում` եթե ավագանու անդամն առհասարակ բացակայի նիստերից, ապա նրան դրամական փոխհատուցում չեն վճարի։ Հարգելի պատճառ է համարվում առողջական վիճակի վատթարացումը կամ արտասահմանյան գործուղումը։Որոշումն ընդունվեց. Երևանում կտեղադրվի Ալբերտ Ազարյանի արձանըՈրոշումը բուռն քննարկումներ առաջացրեց նիստի ժամանակ, ընդդիմությունը բազմաթիվ հարցեր ուղղեց «Իմ քայլի» ներկայացուցիչներին։ Սակայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գյուրջյանը նշեց, որ փոփոխությունները ճիշտ են, և խստացման մասին որոշումն ընդունվեց 25 կողմ, 7 դեմ ձայներով։Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամ ունի. ո՞վ է նա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1180/33/11803304_171:0:1594:1067_1920x0_80_0_0_0c80b017b4ba675b3a46232e6b9faf1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքապետարան, երևանի ավագանի
հայաստան, քաղաքապետարան, երևանի ավագանի
Երևանի ավագանու անդամները նիստերից կկարողանան բացակայել միայն հարգելի պատճառով
17:20 26.10.2021 (Թարմացված է: 17:24 26.10.2021) Հարցը բուռն քննարկումների թեմա դարձավ։ Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, թե «Իմ քայլը» փոփոխություններն անում է իր իսկ ներկայացուցիչների համար, որոնք բացակայում են նիստերից։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու խորհուրդն այսօր կողմ քվեարկեց իր իսկ ներկայացուցիչների նկատմամբ պահանջների խստացմանը։ Համապատասխան առաջարկով հանդես եկավ խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը:
Այսպիսով, ավագանու անդամն այլևս չի կարող հեռանալ նիստի կեսից, եթե հարգելի պատճառ չունի․ հեռանալու դեպքում նրա լիազորությունները կարող են դադարեցվել:
Ընդ որում` եթե ավագանու անդամն առհասարակ բացակայի նիստերից, ապա նրան դրամական փոխհատուցում չեն վճարի։ Հարգելի պատճառ է համարվում առողջական վիճակի վատթարացումը կամ արտասահմանյան գործուղումը։
Որոշումը բուռն քննարկումներ առաջացրեց նիստի ժամանակ, ընդդիմությունը բազմաթիվ հարցեր ուղղեց «Իմ քայլի» ներկայացուցիչներին։ Սակայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գյուրջյանը նշեց, որ փոփոխությունները ճիշտ են, և խստացման մասին որոշումն ընդունվեց 25 կողմ, 7 դեմ ձայներով։