https://arm.sputniknews.ru/20211026/amusiny-shvoki-mej-e-gvohar-avetisjany-kerparanapvokhel-e-qaghckeghvov-hivand-knvojy-34688111.html
Ամուսինը շոկի մեջ է. Գոհար Ավետիսյանը կերպարանափոխել է քաղցկեղով հիվանդ կնոջը
Ամուսինը շոկի մեջ է. Գոհար Ավետիսյանը կերպարանափոխել է քաղցկեղով հիվանդ կնոջը
Sputnik Արմենիա
Քաղցկեղով հիվանդ կինը դիմահարդարումից հետո հուզվում է ու չի կարողանում հավատալ աչքերին։ 26.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-26T20:27+0400
2021-10-26T20:27+0400
2021-10-26T20:27+0400
գոհար ավետիսյան
կին
տեսանյութ
քաղցկեղ
դիմահարդար
https://cdn.am.sputniknews.ru/img/1853/73/18537368_0:84:1601:984_1920x0_80_0_0_29b6201406b27b156ae89965215db129.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանաբնակ ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել Instagram–ի իր էջում քաղցկեղով հիվանդ կնոջ մասնակցությամբ, որի երազանքը Գոհարի օգնությամբ կերպարանափոխվելն էր։Դիմահարդարը նշել է, որ օրեր առաջ իրեն հաղորդագրություն է գրել հետևորդներից մեկն ու հայտնել, որ Մոսկվա է գալիս բուժման նպատակով։ Գոհարը եղբորը խնդրել է գնալ օդանավակայան ու դիմավորել կնոջը։«Ես 32 տարեկան եմ, ինձ մոտ արգանդի վզիկի քաղցկեղ են հայտնաբերել։ Երկու երեխա ունեմ` տղա ու աղջիկ։ Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ նրանց լույս աշխարհ բերել։ Ես շատ վաղուց էի հետևում Գոհարին սոցցանցերում և երազում էի, որ մի օր նա ինձ էլ կերպարանափոխի»,–նշում է կինը։Գոհարը ոչ միայն շպարում է կնոջը, այլև հագուստ, կոշիկ ու կեղծամ է նվիրում նրան։ Դիմահարդարումից հետո կինն անչափ հուզվում է ու չի կարողանում աչքերին հավատալ։Կնոջ ամուսինը ևս դժվարությամբ է զսպում հուզմունքը։«Շոկի մեջ եմ, նա այնքա՜ն գեղեցիկ է»,–ասում է տղամարդը։Դիմահարդարը ընտանիքին նաև ֆինանսական օգնություն է տրամադրել ու հույս ունի, որ կինը շուտով կհաղթահարի քաղցկեղը։Դուք տաղանդ եք. Գոհար Ավետիսյանը կրկնօրինակել է «Ավատար» ֆիլմի հերոսուհուն` ՆեյիտիրինՀիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ նա ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։«Ասեք, որ շքեղ է». Գոհար Ավետիսյանը շպարել է Օլգա Բուզովային16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։Գոհար Ավետիսյանը կրկին նիհարել է. նա լողազգեստով լուսանկար է հրապարակել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1853/73/18537368_88:0:1511:1067_1920x0_80_0_0_d11f18e95436114eca2564d54421f8fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գոհար ավետիսյան, կին, տեսանյութ, քաղցկեղ, դիմահարդար
գոհար ավետիսյան, կին, տեսանյութ, քաղցկեղ, դիմահարդար
Ամուսինը շոկի մեջ է. Գոհար Ավետիսյանը կերպարանափոխել է քաղցկեղով հիվանդ կնոջը
Քաղցկեղով հիվանդ կինը դիմահարդարումից հետո հուզվում է ու չի կարողանում հավատալ աչքերին։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանաբնակ ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել Instagram–ի իր էջում քաղցկեղով հիվանդ կնոջ մասնակցությամբ, որի երազանքը Գոհարի օգնությամբ կերպարանափոխվելն էր։
Դիմահարդարը նշել է, որ օրեր առաջ իրեն հաղորդագրություն է գրել հետևորդներից մեկն ու հայտնել, որ Մոսկվա է գալիս բուժման նպատակով։ Գոհարը եղբորը խնդրել է գնալ օդանավակայան ու դիմավորել կնոջը։
«Ես 32 տարեկան եմ, ինձ մոտ արգանդի վզիկի քաղցկեղ են հայտնաբերել։ Երկու երեխա ունեմ` տղա ու աղջիկ։ Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ նրանց լույս աշխարհ բերել։ Ես շատ վաղուց էի հետևում Գոհարին սոցցանցերում և երազում էի, որ մի օր նա ինձ էլ կերպարանափոխի»,–նշում է կինը։
Գոհարը ոչ միայն շպարում է կնոջը, այլև հագուստ, կոշիկ ու կեղծամ է նվիրում նրան։ Դիմահարդարումից հետո կինն անչափ հուզվում է ու չի կարողանում աչքերին հավատալ։
Կնոջ ամուսինը ևս դժվարությամբ է զսպում հուզմունքը։
«Շոկի մեջ եմ, նա այնքա՜ն գեղեցիկ է»,–ասում է տղամարդը։
Դիմահարդարը ընտանիքին նաև ֆինանսական օգնություն է տրամադրել ու հույս ունի, որ կինը շուտով կհաղթահարի քաղցկեղը։
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ նա ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։