00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեռավար կրթության անցնելը չպետք է լինի պարտադրաբար. ուսանողները մնացին հեռախոսների հույսին

© Sputnik / Vladimir TrefilovԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 15-ը բուհերում ուսուցումը հեռավար կանցկացվի։ Ուսանողները գոհ չեն այս որոշումից, իսկ կրթության մասնագետը կարծում է, որ բուհերն իրենք պետք է որոշեն` անցնե՞լ հեռավար ուսուցման, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հեռավար կրթության անցնելը չպետք է լինի պարտադրանքով։ Հարցի լուծումը պետք է թողնել բուհերի հայեցողությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով այսօր մեծ քննարկման տեղիք տված հարցին։
Հայտնել էինք, որ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ին առաջարկել է բուհերում հեռավար կրթության անցնել, իսկ այսօրվանից մեկնարկող դպրոցական արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարացնել։ Ըստ ԿԳՄՍՆ որոշման` հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բուհերում հեռավար ուսուցման կանցնեն։ Սա սոցցանցում բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել` հեռավար կրթության միտքը շատերի սրտով չէ։
Один из классов школы N25 города Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Բուհերն անցնում են հեռավար ուսուցման. դպրոցական արձակուրդը 1 շաբաթով երկարաձգվում է
«Կարծում եմ, որ կարելի է կորոնավիրուսի տարածման տեմպերը կասեցնելու համար մեկ շաբաթով բուհերում դասերը հեռավար անցկացնել, սակայն ոչ 1 շաբաթից ավել ժամանակով։ Դրանից բուհերը շատ չեն տուժի, մանավանդ` հիմա միջանկյալ քննությունների շրջան է։ Սակայն հեռավար կրթության անցնելը չպետք է պարտադրաբար արվի, այլ առաջարկի ձևով պետք է լինի»,–ասում է Մխիթարյանը` հավելելով, որ բուհերում կան այնպիսի առարկաներ, որոնց պարագայում նպատակահարմար չէ անցնել հեռավար կրթության։
Մասնագետը նշում է, որ ԿԳՄՍՆ–ն պետք է բուհերին նման առաջարկ անի, իսկ վերջիններս, ելնելով նպատակահարմարությունից, ըստ մասնագիտության և կուրսի որոշում կայացնեն` անցնե՞ն հեռավարի, թե ոչ, որքան ժամանակով անցնեն և այլն։ Նրա խոսքով` բուհերի պարագայում մտավախությունն այդքան մեծ չէ, ինչքան հանրակրթության համար։ Մասնագետը նշում է, որ խորհուրդ չէր տա հանրակրթության համակարգում անցնել հեռավար ուսուցման, քանի որ դա վաղուց ապացուցել է իր անարդյունավետությունը. հեռավար կրթությունը դպրոցների պարագայում ժամանակի անիմաստ կորուստ է դառնում ուսուցիչների և աշակերտների համար։ Մխիթարյանը հիշեցրեց, որ դպրոցներում գործում է մեխանիզմ` եթե որևէ դպրոցում հիվանդ երեխաների թիվը 10 տոկոսից ավելին է, ապա ինքնըստինքյան հեռավար ուսուցման են անցնում։
Ամեն դեպքում, ըստ նրա, պետք չէր հապճեպ որոշումներ կայացնել, և եթե 1 շաբաթ հետո կորոնավիրուսային իրավիճակն էապես չփոխվի կամ նվազման միտում չունենա, նոր միայն կարելի է հեռավար կրթության վերադառնալուն անդրադառնալ։

«Կրթական համակարգը մեծ չափով տուժում է այս ամենից, առցանց ուսումնառությունն ընդհանրապես արդյունավետ չէ։ Հարցն այն է` երբ դասեր են անցկացվում, ո՛չ նախարարությունը, ո՛չ պատասխանատու մյուս մարմինները չեն զբաղվում ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման, ուղեցույցների մշակման հարցերով»,–ասում է Մխիթարյանը։

Նա հավելում է, որ եթե կրթության համակարգում բացթողում ունենանք, ապա դրա հետևանքները վերացնելու համար ավելի երկար ժամանակի կարիք կլինի, այսինքն` 10-20 անգամ ավել ժամանակ է պետք լինելու, որպեսզի քանդածը սարքենք։
Դպրոցի մուտքի մոտ ստուգում են աշակերտների ջերմությունը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Գնա՞լ դպրոց, թե՞ վարակվել կինոյում. հեռավար ուսուցման անցնելու տարբերակը բացառված չէ
Հեռավար կրթության անցնելու գաղափարին դեմ են նաև ուսանողները, մանավանդ առաջին կուրսեցիները, որոնք նոր–նոր են փորձում հունի մեջ ընկնել։ Աննա Սահակյանը, որը ԵՊՀ–ի ուսանող է, նշում է, որ հեռավար կրթության պարագայում ինքնակրթությամբ պետք է զբաղվել, քանի որ ամեն ինչ իրար է խառնվում։

«Հեռախոսով դաս սովորելն այնքան արդյունավետ չէ, ինչքան լսարանում։ Ընթացքում շատ հարցեր ես ունենում և հեռավարի դեպքում շատ չես խոսում, որպեսզի իրարանցում չլինի, արդյունքում շատ բաներ կիսատ են մնում»,–ասում է Աննան ու հույս հայտնում, որ տարին կավարտեն լսարանային դասերով։

Իսկ ագրարային համալսարանի ուսանող Արման Կարապետյանն էլ նշում է, որ հեռավար կրթության անցնելն արդարացված չէ, քանի որ իր խմբում գրեթե բոլորը պատվաստված են։ Նրա խոսքով` իրենց բուհի դասախոսների զգալի մասը նույնպես պատվաստվել են և այս դեպքում իմաստ չկա անցնելուհեռավար կրթության։
«Պետք է հարցում անեին և այն խմբերում, որտեղ պատվաստված ուսանողների թիվը կանցներ 50 տոկոսի շեմը, շարունակեին առկա ուսուցումը։ Բոլորն էլ գիտեն, որ դասախոսներն այս օրերին պատվաստվում էին ակտիվ, ինչո՞ւ են իզուր նորից կաթվածահար անում կրթական ոլորտը»,–ասաց Արմանը։
Встреча и.о. министра образования и науки Ваграма Думаняна и и.о. министра здравоохранения Анаит Аванесян (21 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Առկա՞, թե՞ հեռավար դասապրոցես. ԿԳՄՍՆ-ում քննարկում է տեղի ունեցել
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1184-ով և դարձել 296 552:
Լրահոս
0