00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախն առաջարկել է ադրբեջանական նկարներ տալ Շուշիում մնացած կտավների դիմաց. Բաքուն լուռ է

© Sputnik / Janna PoghosyanԼուսինե Ղարախանյանը
Լուսինե Ղարախանյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Լուսինե Ղարախանյանը
Բաժանորդագրվել
Ստեփանակերտի առաջարկը Բաքվի իշխանություններին փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է իր մոտ գնվող ադրբեջանական կտավները փոխանակել Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մնացած կտավների հետ։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։
«Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ է անցել 40 ադրբեջանական կտավ։ 30 տարի ադրբեջանական կողմը չի էլ փորձել հետ վերցնել այդ նկարները։ Սա իրենց լա՞վ է բնորոշում, չէ՞։ Հիմա փոխանցել ենք մեր առաջարկը, բայց դեռ պատասխան չենք ստացել։ Ինչ ասեմ՝ մշակույթ չգնահատող, մշակույթ չստեղծող և չպահպանող ժողովուրդ են», - ասաց նախարարը։
Российские миротворцы у монастырского комплекса Дадиванк (16 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Մեսիջ աշխարհին. Արցախում հայկական հուշարձանների մասին միջազգային գիտաժողով կանցկացվի
Շուշիի պատկերասրահում մնացել են մի շարք արժեքավոր կտավներ՝ ներառյալ Մարտիրոս Սարյանի, Ժան Գառզուի, Ժանսեմի գործերը։ Ղարախանյանը նշեց, որ այդ նկարների դիմաց Արցախը Բաքվի հետ «40 ադրբեջանական կտավից բացի, փոխանակելու այլ բան չունի»։

«Դա էլ է խոսում ադրբեջանցիների ունեցածի, ավելի ճիշտ՝ չունեցածի մասին», - ասաց նախարարը։

Բաքվի իշխանություններին Ստեփանակերտի առաջարկը փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով։
Նշենք, որ Շուշիի կերպարվեստի, պատմության և երկրաբանական թանգարաններն ամբողջ գույքով անցել են Բաքվի վերահսկղության տակ, գորգերի և դրամի թանգարանի գույքը հայկական կողմը հասցրել է տարհանել։ Ղարախանյանի խոսքով՝ նա դեռ հոկտեմբերի 19-ին է թանգարանների տնօրեններին հորդորել տարհանել գույքը։ Սակայն Շուշին մարդկանց համար այնքան ապահով էր թվում, որ շատերը ոչ միայն չէին տարհանում, այլև այլ վայրերից էին թանկարժեք իրերն այդ օրերին տեղափոխում Շուշի։ Գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասատրյանը տարհանել է գորգերը հոկտեմբերի 30-ին, դրամի թանգարանի տարհանումը կազմակերպել է Կենտրոնական բանկը։
© Sputnik / Janna PoghosyanՍտեփանակերտ
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Ստեփանակերտ
Կերպարավեստի թանգարանում ներկայացված էին հայ մեծանուն նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գառզուի, էդգար Շահինի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի, Արմինե Կալենցի, ռուս անվանի նկարիչներ Պավել Կուզնեցովի, Դիմիտրի Վիլինսկու, Դավիդ Բուրլյուկի, Դիմիտրի Ժիլինսկու, Անատոլի Սաֆոխինի, Տարաս Շևչենկոյի, Դիմիտրի Պլավինսկու, Անատոլի Սաֆոխինի և այլոց կտավները:
Երկրաբանության թանգարանի ֆոնդում եղել է 480 անուն հանքաքար և օրգանական բրածո մնացորդներ: Հավաքածուի մեջ ներառված էին հանքաքարեր աշխարհի 47 երկրներից։ Դրանց մեջ կային հնագույն ցուցանմուշներ՝ մեկն ավելի քան 1 մլրդ 200 մլն տարվա ցուցանմուշ, իսկ հենց Արցախի տարածքում հայտնաբերված հանքաքարերից ամենահինը 146 մլն տարեկան է:
Դադիվանքն ու Արցախի ոչնչացվող սրբավայրերը․ Մայր աթոռը ցուցահանդես է կազմակերպել
Շուշիի պատմության թանգարանում ներկայացված էր Շուշիի հետ կապված ամեն ինչ՝ սկսած հնագույն շրջանից: Ցուցադրված էին Շուշիի պեղումների արդյունքում հայտնաբերված նմուշներ, քաղաքի կենցաղը, սրահներից մեկում մեծահարուստ բարերար Թադևոս Թամիրյանցի տան ինտերիերն էր, կային տարբեր գորգեր, արծաթյա զարդեր, կահ-կարասի, Շուշիիում ժամանակին տպված թերթերն ու գրականությունը և այլն:
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել ավելի քան 2000 հայկական հուշարձաններ։ Դրանց թվում են 52 ամրոց, 12 թանգարան, 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 536 խաչքար, կամուրջներ, գերեզմանատներ։
Լրահոս
0