https://arm.sputniknews.ru/20211025/antaliajum-7-rd-qaghaqaci-e-dzerbakalvel-antarnery-hrkizelu-kaskatsanqvov-34640766.html
Անթալիայում 7 ՌԴ քաղաքացի է ձերբակալվել՝ անտառները հրկիզելու կասկածանքով
Անթալիայում 7 ՌԴ քաղաքացի է ձերբակալվել՝ անտառները հրկիզելու կասկածանքով
Sputnik Արմենիա
Գլխավոր հյուպատոսությունն Անթալիայի իշխանություններին հարցում է ուղարկել՝ պահանջելով պաշտոնական տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման... 25.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-25T13:46+0400
2021-10-25T13:46+0400
2021-10-25T13:49+0400
թուրքիա
հրդեհ
ձերբակալություն
անտառ
ռուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1e/28493123_0:0:1600:901_1920x0_80_0_0_40b3ce70200e2db1b045d4c6ca0ae993.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում յոթ ռուս զբոսաշրջիկ է ձերբակալվել՝ անտառը հրդեհելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Գլխավոր հյուպատոսությանը։«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հոկտեմբերի 23-ին Անթալիայի շրջակայքում «Լիկիական արահետ» երթուղով արշավ իրականացնող ռուս զբոսաշրջիկների խմբի ձերբակալման փաստը: Տեղական ոստիկանական վարչությունում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի յոթ քաղաքացիներ ձերբակալվել են Չագլարջայի շրջանում անտառային զանգված հրկիզելու կասկածանքով: Տեղական օրենսդրության համապատասխան` իրավապահ համակարգի աշխատակիցները երդվյալ թարգմանչի ներգրավմամբ արձանագրություն են կազմել գործով կասկածյալների և վկաների ցուցմունքների վերաբերյալ»,-ասել է Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։Նրա խոսքով` դիվանագիտական ներկայացուցչությունը տեղական իշխանություններին հարցում է ուղարկել՝ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման փաստի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու և ձերբակալվածների համար հյուպատոսական հասանելիություն ապահովելու պահանջով:Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը նշել է նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությունը հետևում է, որ քննչական և դատական միջոցառումների ընթացքում պահպանվեն դատավարական նորմերը։
https://arm.sputniknews.ru/20210730/satkats-kendaniner-ayrvats-tner-u-antarner-hrdehi-jirannerum-haytnvats-turqian-28494267.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1e/28493123_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8868f409b2e6c44ca62bbea6c5d887f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հրդեհ, ձերբակալություն, անտառ, ռուս
թուրքիա, հրդեհ, ձերբակալություն, անտառ, ռուս
Անթալիայում 7 ՌԴ քաղաքացի է ձերբակալվել՝ անտառները հրկիզելու կասկածանքով
13:46 25.10.2021 (Թարմացված է: 13:49 25.10.2021) Գլխավոր հյուպատոսությունն Անթալիայի իշխանություններին հարցում է ուղարկել՝ պահանջելով պաշտոնական տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման փաստի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում յոթ ռուս զբոսաշրջիկ է ձերբակալվել՝ անտառը հրդեհելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Գլխավոր հյուպատոսությանը։
«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հոկտեմբերի 23-ին Անթալիայի շրջակայքում «Լիկիական արահետ» երթուղով արշավ իրականացնող ռուս զբոսաշրջիկների խմբի ձերբակալման փաստը: Տեղական ոստիկանական վարչությունում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի յոթ քաղաքացիներ ձերբակալվել են Չագլարջայի շրջանում անտառային զանգված հրկիզելու կասկածանքով: Տեղական օրենսդրության համապատասխան` իրավապահ համակարգի աշխատակիցները երդվյալ թարգմանչի ներգրավմամբ արձանագրություն են կազմել գործով կասկածյալների և վկաների ցուցմունքների վերաբերյալ»,-ասել է Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։
Նրա խոսքով` դիվանագիտական ներկայացուցչությունը տեղական իշխանություններին հարցում է ուղարկել՝ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման փաստի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու և ձերբակալվածների համար հյուպատոսական հասանելիություն ապահովելու պահանջով:
Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը նշել է նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությունը հետևում է, որ քննչական և դատական միջոցառումների ընթացքում պահպանվեն դատավարական նորմերը։