https://arm.sputniknews.ru/20211024/papikjany-tsanotacel-e-tatevi-shrjancik-tshanaparhi-karucman-ashkhatanqnerin-34625440.html
Պապիկյանը ծանոթացել է Տաթևի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին
Պապիկյանը ծանոթացել է Տաթևի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին
Sputnik Արմենիա
Սյունիքի տարանցիկ ճանապարհների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել գալիք տարվա գարնանը։ 24.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-24T20:44+0400
2021-10-24T20:44+0400
2021-10-24T20:44+0400
սուրեն պապիկյան
սյունիք
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/18/34624778_224:265:1280:859_1920x0_80_0_0_7e69699bb87dc23539c75c788942f36d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով եղել է Սյունքիի մարզում։ Facebook-ի իր պաշտոնական էջում նա տեղեկացրել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի այցելել է Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։ Պապիկյանն ասել է` երբ վերջնականապես կառուցված կլինեն Սյունիքի այլընտրանքային ճանապարհները«Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։ Ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ»,- նշել է Պապիկյանը։Հիշեցնենք, որ հիմնովին ասֆալտապատվում է Կապան–Տաթև ճանապարհը։ Պապիկյանի համոզմամբ՝ այս ճանապարհն ավելի երթևեկելի կդառնա։ Միակ խնդիրը, նրա խոսքով, կարող է ծագել Տաթևի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում։ Բայց կառավարությունը նաև այս ճանապարհին է այլընտրանք կառուցելու` Տաթև–Լծեն ուղղությամբ։Սյունիքում ծրագրված է նաև նոր, այլընտրանքային ու անվտանգ ճանապարհներ կառուցել Տաթևից դեպի Բարձրավան, Շուռնուխ, Ճակատեն ու Որոտան գյուղեր։ Հավելենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք՝ «Տաթև» տարանցիկ ճանապարհի կառուցմանը մասնակցելու է նաև իրանական կողմը։ ՀՀ փոխվարչապետի դիտարկմամբ` ճանապարհաշինական այս ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանն Իրանի հետ կապող ճանապարհն ավելի անվտանգ ու ապահով կդառնա։
https://arm.sputniknews.ru/20210827/syuniq-canaparh-vbac-tesanyut-28809533.html
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/18/34624778_257:92:1280:859_1920x0_80_0_0_c37ac6a80d68fed3ecfea9e176e83a19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, սյունիք, ճանապարհ
սուրեն պապիկյան, սյունիք, ճանապարհ
Պապիկյանը ծանոթացել է Տաթևի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին
Սյունիքի տարանցիկ ճանապարհների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել գալիք տարվա գարնանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով եղել է Սյունքիի մարզում։
Facebook-ի իր պաշտոնական էջում նա տեղեկացրել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի այցելել է Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։
«Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։ Ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ»,- նշել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ հիմնովին ասֆալտապատվում է Կապան–Տաթև ճանապարհը։ Պապիկյանի համոզմամբ՝ այս ճանապարհն ավելի երթևեկելի կդառնա։ Միակ խնդիրը, նրա խոսքով, կարող է ծագել Տաթևի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում։ Բայց կառավարությունը նաև այս ճանապարհին է այլընտրանք կառուցելու` Տաթև–Լծեն ուղղությամբ։
Սյունիքում ծրագրված է նաև նոր, այլընտրանքային ու անվտանգ ճանապարհներ կառուցել Տաթևից դեպի Բարձրավան, Շուռնուխ, Ճակատեն ու Որոտան գյուղեր։
Հավելենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք՝ «Տաթև» տարանցիկ ճանապարհի կառուցմանը մասնակցելու է նաև իրանական կողմը։ ՀՀ փոխվարչապետի դիտարկմամբ` ճանապարհաշինական այս ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանն Իրանի հետ կապող ճանապարհն ավելի անվտանգ ու ապահով կդառնա։