https://arm.sputniknews.ru/20211024/hajastanum-erkrasharzh-e-grancvel-34627562.html
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել․ էպիկենտրոնը Բավրա գյուղի մոտ է
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել․ էպիկենտրոնը Բավրա գյուղի մոտ է
Sputnik Արմենիա
Երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզի մի շարք բնակավայրերում, թույլ ցնցումներ են զգացվել նաև մայրաքաղաքում։ 24.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-24T21:31+0400
2021-10-24T21:31+0400
2021-10-24T21:42+0400
երկրաշարժ
երկրաշարժ հայաստանում
https://cdn.am.sputniknews.ru/img/826/98/8269884_0:50:2001:1175_1920x0_80_0_0_76f9ecc1f3e891f068dc323b44c899bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Տեղական ժամանակով ժամը 21։04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17։04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ»,- նշված է հաղորդագրության մեջ։ ԱԻն հաղորդմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ:Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երկրաշարժի հետևանքով ավերածություններ Հայաստանի տարածքում չկան։Հավելենք, որ Facebook -ի մի շարք օգտատերեր ահազանգում են, որ երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
https://arm.sputniknews.ru/20211016/drakhtajin-bali-kghzum-teghi-unecats-erkrasharzhi-hetevanqnery-lusankarnervov-34354166.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/826/98/8269884_61:0:1858:1348_1920x0_80_0_0_ce3507383ed0ec3cb637cb432c293aad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկրաշարժ, երկրաշարժ հայաստանում
երկրաշարժ, երկրաշարժ հայաստանում
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել․ էպիկենտրոնը Բավրա գյուղի մոտ է
21:31 24.10.2021 (Թարմացված է: 21:42 24.10.2021) Երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզի մի շարք բնակավայրերում, թույլ ցնցումներ են զգացվել նաև մայրաքաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է
ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Տեղական ժամանակով ժամը 21։04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17։04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ»,- նշված է հաղորդագրության մեջ։
16 հոկտեմբերի 2021, 16:21
ԱԻն հաղորդմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երկրաշարժի հետևանքով ավերածություններ Հայաստանի տարածքում չկան։
Հավելենք, որ Facebook -ի մի շարք օգտատերեր ահազանգում են, որ երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում։