https://arm.sputniknews.ru/20211023/jermukum-mets-tsavali-ashkhatanqner-en-meknarkel-papikjany-manramasner-e-hajtnum-34592043.html
Ջերմուկում մեծ ծավալի աշխատանքներ են մեկնարկել. Պապիկյանը մանրամասներ է հայտնում
Ջերմուկում մեծ ծավալի աշխատանքներ են մեկնարկել. Պապիկյանը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է շուրջ 3 միլիարդ դրամ։ 23.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-23T10:35+0400
2021-10-23T10:35+0400
2021-10-23T10:40+0400
հայաստան
սուրեն պապիկյան
ջերմուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/17/34591992_0:101:1080:709_1920x0_80_0_0_8dc37acee46c3e012fb588c3179edb14.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում մեծածավալ աշխատանքներ են մեկնարկել։Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։«Այս պահին իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը, իսկ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները: Կկառուցվի նաև «Եղնիկի» դիտահրապարակը, որն արդեն նախագծման փուլում է»,– Facebook–ի իր էջում գրել է նա:Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է շուրջ 3 միլիարդ դրամ, որը ներդրվելու է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակում, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:Պետք է աջակցել, որ ռուսական կապիտալը գա Հայաստան. Պարսյանը` մետրոյի նոր կայարանի մասին
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/17/34591992_0:0:1080:810_1920x0_80_0_0_9be9dd95855a5a6cb1fffa927991eaf2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, ջերմուկ
հայաստան, սուրեն պապիկյան, ջերմուկ
Ջերմուկում մեծ ծավալի աշխատանքներ են մեկնարկել. Պապիկյանը մանրամասներ է հայտնում
10:35 23.10.2021 (Թարմացված է: 10:40 23.10.2021) Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է շուրջ 3 միլիարդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում մեծածավալ աշխատանքներ են մեկնարկել։Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Այս պահին իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը, իսկ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները: Կկառուցվի նաև «Եղնիկի» դիտահրապարակը, որն արդեն նախագծման փուլում է»,–
Facebook–ի իր էջում գրել է նա:
Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է շուրջ 3 միլիարդ դրամ, որը ներդրվելու է
Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։
Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակում, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: