https://arm.sputniknews.ru/20211023/bvolduiny-masnakcel-e-patahabar-spanvats-operatvori-hrazheshti-ararvoghutjany-34605199.html
Բոլդուինը մասնակցել է պատահաբար սպանված օպերատորի հրաժեշտի արարողությանը
Բոլդուինը մասնակցել է պատահաբար սպանված օպերատորի հրաժեշտի արարողությանը
Sputnik Արմենիա
Դերասանը խոստովանել է, որ ցնցված է տեղի ունեցածից։ Նա վստահեցրել է, որ ողբերգական միջադեպը հետաքննելու համար համագործակցում է ոստիկանության հետ։ 23.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-23T19:51+0400
2021-10-23T19:51+0400
2021-10-23T19:53+0400
սպանություն
դերասան
ալեք բոլդուին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/16/34585837_0:143:1600:1043_1920x0_80_0_0_03609151827d96533ab3073ae3fa54b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը մասնակցել է կինոօպերատոր Հալինա Հաթչինսի հրաժեշտի փակ արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է New York Post–ը։Հաթչինսի հրաժեշտի բաց արարողությունը տեղի կունենա այսօր Սանտա Ֆեում։ Երեկ Բոլդուինը Instagram–ի իր գրել էր, որ ցնցված է տեղի ունեցածից և համագործակցում է ոստիկանության հետ ողբերգական միջադեպը հետաքննելու համար։Նա նաև հայտնել էր, որ կապ է հաստատել մահացածի ընտանիքի հետ և աջակցություն առաջարկել։Հիշեցնենք՝ Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինը պատահաբար սպանել էր ֆիլմի օպերատորին:«Խոսքեր չկան»․ Ալեք Բոլդուինը՝ նկարահանման հրապարակում կատարված ողբերգության մասինԸստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս էր թռել ատրճանակից, բեկորները ցրվել էին ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել էին, բայց 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:Դերասանին առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Ոստիկանները հետաքննում են կատարվածը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/16/34585837_86:0:1545:1094_1920x0_80_0_0_0728670a7e1c2334cb47c131b44681db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, դերասան, ալեք բոլդուին
սպանություն, դերասան, ալեք բոլդուին
Բոլդուինը մասնակցել է պատահաբար սպանված օպերատորի հրաժեշտի արարողությանը
19:51 23.10.2021 (Թարմացված է: 19:53 23.10.2021) Դերասանը խոստովանել է, որ ցնցված է տեղի ունեցածից։ Նա վստահեցրել է, որ ողբերգական միջադեպը հետաքննելու համար համագործակցում է ոստիկանության հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը մասնակցել է կինոօպերատոր Հալինա Հաթչինսի հրաժեշտի փակ արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է
New York Post–ը։
Հաթչինսի հրաժեշտի բաց արարողությունը տեղի կունենա այսօր Սանտա Ֆեում։ Երեկ Բոլդուինը Instagram–ի իր գրել էր, որ ցնցված է տեղի ունեցածից և համագործակցում է ոստիկանության հետ ողբերգական միջադեպը հետաքննելու համար։
Նա նաև հայտնել էր, որ կապ է հաստատել մահացածի ընտանիքի հետ և աջակցություն առաջարկել։
Հիշեցնենք՝ Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինը պատահաբար
սպանել էր ֆիլմի օպերատորին:
Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս էր թռել ատրճանակից, բեկորները ցրվել էին ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել էին, բայց 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:
Դերասանին առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Ոստիկանները հետաքննում են կատարվածը։