https://arm.sputniknews.ru/20211023/ajs-pahi-drutjamb-pashinjani-ev-alievi-mijev-voreve-handipum-nakhatesvats-che-hh-agn-khvosnak-34598111.html
«Այս պահի դրությամբ Փաշինյանի և Ալիևի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ». ՀՀ ԱԳՆ խոսնակ
«Այս պահի դրությամբ Փաշինյանի և Ալիևի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ». ՀՀ ԱԳՆ խոսնակ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի... 23.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-23T15:49+0400
2021-10-23T15:49+0400
2021-10-23T15:57+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/2073/03/20730339_0:176:3017:1873_1920x0_80_0_0_528e0a79a5a5c843980eba011e36a0b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։Հունանյանն ընդգծել է, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերն ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում:«Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանով էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»,– ավելացրել է նա:Հունանյանը հիշեցրել է` Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստան պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո:Փաշինյան–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ հնարավոր մոտ ապագայում. ԳրիգորյանՄիևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել: Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը:Հիշեցնենք` ՌԻԱ նովոստին այսօր հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում։
https://arm.sputniknews.ru/20211023/zhamanakin-kteghekacnenq-peskvovy-putinpashinjanaliev-handipman-masin-34595456.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2073/03/20730339_143:0:2874:2048_1920x0_80_0_0_8beb01bb2ade16d9fbc7576dd3953ab5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։
«Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են»,– Facebook–ում գրել է նա։
Հունանյանն ընդգծել է, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերն ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում:
«Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանով էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»,– ավելացրել է նա:
23 հոկտեմբերի 2021, 13:37
Հունանյանը հիշեցրել է` Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստան պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո:
Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել:
Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում»,– շեշտել է Հունանյանը:
Հիշեցնենք`
ՌԻԱ նովոստին այսօր հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում։