https://arm.sputniknews.ru/20211022/saakashvilin-vrastani-sahmany-hatelis-bernatarum-nkarel-e-inqn-iren-tesanjut-34567737.html
Սաակաշվիլին, Վրաստանի սահմանը հատելիս, բեռնատարում նկարել է ինքն իրեն. տեսանյութ
Սաակաշվիլին, Վրաստանի սահմանը հատելիս, բեռնատարում նկարել է ինքն իրեն. տեսանյութ
Sputnik Արմենիա
Վրաստանի նախկին նախագահի «ինքնանկարման» կադրերը հայտնաբերել են նրա հեռախոսում։ 22.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-22T15:03+0400
2021-10-22T15:03+0400
2021-10-22T15:50+0400
տեսանյութեր
վրաստանի հանրապետություն
միխեիլ սաակաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/16/34567701_0:0:1281:721_1920x0_80_0_0_ca07d27ec7c6f4d7563d386bdb562682.jpg
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, վրացական սահմանը հատելիս, կաթ տեղափոխող բեռնատարում նկարել է ինքն իրեն։Վրացական «Իմեդի» պետական հեռուստաալիքը հրապարակել է նրա հեռախոսում հայտնաբերված կադրերը։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ, որտեղ նա հացադուլ էր հայտարարել։Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել բանտիցՍաակաշվիլին 21-րդ օրն է` հացադուլ է անում։ Նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեի խոսքով՝ քաղաքական գործիչը դժվարությամբ է տեղաշարժվում և խոսում, բայց հացադուլը դադարեցնելու մտադրություն չունի։Սկզբում Սահակաշվիլին անգամ բժշկական օգնությունից էր հրաժարվել (առողջական վիճակի վատթարացման դեպքում), բայց ավելի ուշ համաձայնել էր:Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։Սաակաշվիլին բանտում կմնա առնվազն 6 տարի․ Ղարիբաշվիլի
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Саакашвили, пересекая грузинскую границу в грузовике с молоком, снимал себя на видео
Sputnik Արմենիա
Саакашвили, пересекая грузинскую границу в грузовике с молоком, снимал себя на видео
2021-10-22T15:03+0400
true
PT0M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/16/34567701_138:0:1099:721_1920x0_80_0_0_1affaac51af864ce6829520fd62f7388.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, վրաստանի հանրապետություն, միխեիլ սաակաշվիլի, видео
տեսանյութեր, վրաստանի հանրապետություն, միխեիլ սաակաշվիլի, видео
Սաակաշվիլին, Վրաստանի սահմանը հատելիս, բեռնատարում նկարել է ինքն իրեն. տեսանյութ
15:03 22.10.2021 (Թարմացված է: 15:50 22.10.2021) Վրաստանի նախկին նախագահի «ինքնանկարման» կադրերը հայտնաբերել են նրա հեռախոսում։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, վրացական սահմանը հատելիս, կաթ տեղափոխող բեռնատարում նկարել է ինքն իրեն։
Վրացական «Իմեդի» պետական հեռուստաալիքը հրապարակել է նրա հեռախոսում հայտնաբերված կադրերը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան
ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ, որտեղ նա հացադուլ էր հայտարարել։
Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։
Սաակաշվիլին 21-րդ օրն է` հացադուլ է անում։ Նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեի խոսքով՝ քաղաքական գործիչը դժվարությամբ է տեղաշարժվում և խոսում, բայց հացադուլը դադարեցնելու մտադրություն չունի։Սկզբում Սահակաշվիլին անգամ բժշկական օգնությունից էր հրաժարվել (առողջական վիճակի վատթարացման դեպքում), բայց ավելի ուշ համաձայնել էր:
Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։