00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1,2 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախին

© Photo : official site of MoD of RFРоссийские миротворцы провели гуманитарную акцию в поселке Атерк Нагорного Карабаха
Российские миротворцы провели гуманитарную акцию в поселке Атерк Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Բաժանորդագրվել
Խրամորթի գյուղապետը շնորհակալություն է հայտնել ու շեշտել` այն, ինչ արել են խաղաղապահներն ու բարերարները, ընդմիշտ կմնա իրենց հիշողության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահները և Ռուսաստանի ու Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները մարդասիրական ակցիա են իրականացրել Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Գառնիկ Ավանեսյանի անվան դպրոցում 1,2 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել կարիքավոր ընտանիքների համար:
Արտակ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
Արցախի բնակիչների ցանկությունը ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությունն է. Բեգլարյան
«Այսօր Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ իրականացվում է մարդասիրական ակցիա։ Օգնություն է տրամադրվելու ավելի քան 320 ընտանիքի, առաջին հերթին մենք դպրոցական պարագաներ ենք հանձնում Խրամորթ բնակավայրի աշակերտների և նախադպրոցական տարիքի երեխաների համար», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Նրա խոսքով` հետագայում մարդասիրական օգնություն կփոխանցվի նաև բազմազավակ ընտանիքներին, կտրամադրվեն վառարաններ, հագուստ, կոշիկ, առաջին անհրաժեշտության իրեր, ակցիայի ընթացքում կհանձնվեն նաև երկու դիզելային գեներատորներ, մեկը` դպրոցի համար, երկրորդը՝ Խրամորթի վարչակազմի:
Российские миротворцы доставили в Нагорный Карабах 10 тонн гуманитарной помощи, собранной благотворительными организациями  - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Ռուս խաղաղապահները 10 տոննա մարդասիրական բեռ են տեղափոխել Արցախ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները աշնանային և ձմեռային մանկական հագուստ, կոշիկներ, դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են փոխանցել։
«Շնորհակալություն այս ամենի համար։ Ճիշտն ասած, պատերազմից հետո մեր երեխաների դեմքին ժպիտ չէի տեսել, իսկ հիմա ես լավ տրամադրություն ունեմ։ Տեսա, թե ինչպես են նրանք ժպտում և ուրախանում։ Այն, ինչ դուք եք արել, միշտ կմնա մեր հիշողության մեջ», -ասել է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0