00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք մեր խստացումներից ենք բողոքում, իսկ ի՞նչ ասեն «խեղճ» իտալացիները

© AP Photo / Antonio CalanniПустая площадь Санкт-Марко в Венеции
Пустая площадь Санкт-Марко в Венеции - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի իշխանությունների կորոնավիրուսային քաղաքականությունը զարմանալիորեն պարզունակ է՝ համավարակային իրավիճակը մի փոքր բարելավվում է՝ անմիջապես հաղթական հայտարարություններ ենք լսում այդ մասին։
Բայց երբ խիստ սահմանափակումները մեղմացվում կամ ընդհանրապես վերացվում են, սկսվում է հաջորդ վատթարացումը։ Եվ փակ շրջանը նորից է սկսվում՝ բարելավում, մեղմացում, վատթարացում։ և այդպես անվերջ։ Սակայն, համաձայնե′ք, շարքային քաղաքացին այս տատանումները իրականում չի էլ զգում, քանզի գրեթե բացակայում է կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ Հա′, մի երկու օր հեռուստատեությամբ մանրամասն ցույց են տալիս, թե ինչպես են իրավապահները սուպերմարկետում կռիվ անում նրանց հետ, ովքեր դիմակ չեն կրում։ Դե հիմա մտեք այդ նույն սուպերմարկետը. դիմակ չեն կրում ոչ միայն բազմաթիվ հաճախորդներ, այլև վաճառողներից որևէ մեկը։ Սա Հայաստանն է, ու վե′րջ։
Ինչ կաներ հայաստանցին, եթե լսեր՝ «Պատվաստված չես, ուրեմն աշխատանքի չես». Իտալիայի փորձը
Իսկ այդ ընթացքում Արևմուտքում հասցրել են ոչ միայն զանգվածաբար պատվաստել բնակչությանը, այլև ամենավճռական միջոցները ձեռնարկել հիվանդության հաջորդ ալիքները կանխելու համար։ Կարծում եմ, մեր հարազատ հայաստանցի հակապատվաստականներն անչափ կզարմանան, տեղեկանալով, թե ինչեր են կատարվում Իտալիայում։ Տեսեք։ Կորոնավիրուսային իրավիճակն այդ երկրում ամենևին աղետալի չէ. եթե մեզ մոտ ամեն օր հայտնաբերվում է մոտ 1000 վարակված, ապա Իտալիայում՝ շուրջ 2000։ Բայց համեմատե′ք՝ Հայաստանում ապրում է 3 միլիոնից պակաս մարդ, իսկ Իտալիան Եվրոպայում երրորդն է Գերմանիայից և Ֆրանսիայից հետո՝ 60 միլիոն բնակչությամբ։
Մեղավորը կա′մ նախկիններն են, կա′մ մենք՝ շարքային քաղաքացիներս
Հիմա պատկերացրեք, որ Հայաստանում առանց պատվաստվելու թույլ չտային աշխատանքի գալ ոչ թե որոշ մասնագիտությունների տեր մարդկանց, այլ անխտիր բոլորին։ Այո-այո′, այս շաբաթվանից Իտալիայում սկսել են գործել բառիս բուն իմաստով աննախադեպ սահմանափակումներ, որոնք եվրոպական որևէ այլ երկիր չի համարձակվել կիրառել. չունես համապատասխան փաստաթուղթ՝ չփորձես գալ աշխատանքի։
Նախ, դռները ձեր առջև փակ կլինեն, իսկ եթե ձեզ այնուամենայնիվ հայտնաբերեն աշխատատեղում, անմիջապես կտուգանեն 600-ից 1500 եվրոյի չափով։ Ավելին, ձեզ տուն կուղարկեն և այդ օրվա համար չեն էլ վճարի։ Ավելին՝ ձեր գործատուն, որի թողտվության պատճառով ձեզ հաջողվել է սողոսկել աշխատավայր, նույնպես կտուգանվի 400-ից մինչև 1000 եվրո։ Սա Արևմուտքն է, և վե′րջ։
Հանրահավաք Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Մանիպուլյացիայի նուրբ արվեստի երեք գաղտնիքները
Ճիշտ է, կարող եք պատվաստման սերտիֆիկատի փոխարեն պարբերաբար թեստեր ներկայացնել, որոնք կվկայեն, որ դուք հիվանդ չեք։ Բայց այդ մեզ մոտ են նման թեստեր պահանջում երկու շաբաթը մեկ, Իտալիայում գիտե՞ք, թե քանի անգամ պիտի ներկայացնեք՝ շաբաթը երեք անգամ։ Ախր կքանդվեք, որովհետև նման թեստերը բոլորովին անվճար չեն՝ 15 եվրո, իսկ էքսպրես-թեստն ավելի թանկ է, այսինքն, ամեն շաբաթ ստիպված կլինեք վճարել մոտ առնվազն 100 եվրո։ Եվ պետությունը միանշանակ հայտարարել է՝ եթե կարծում եք, թե ես բյուջեից պիտի մուծեմ այդ գումարը, չարաչար սխալվում եք։ Ես չեմ պատրաստվում տարեկան լրացուցիչ մեկ միլիարդ եվրո հատկացնել ձեզ միայն այն պատճառով, որ հրաժարվում եք պատվաստվելուց։
Իհարկե, տեղական նշանակության բողոքներ Իտալիայում եղել են։ Օրինակ, ընդվզել և զանգվածաբար փողոց են դուրս եկել Տրիեստ խոշոր նավահանգստի աշխատողները, որովհետև նրանց մի զգալի մասը Արևելյան Եվրոպայից է, իսկ այնտեղ հիմնականում օգտագործում են այնպիսի պատվաստանյութեր, որոնք Եվրամիության տարածքում ոչ ոք չի ընդունում։ Սա Եվրամիությունն է, և վե′րջ։
Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես վերահսկել և կառավարել մարդկանց, հարցրեք Facebook–ին
Սակայն բողոքները, որոնք, ի դեպ, փորձում են իրենց քաղաքական նպատակներով օգտագործել նաև ծայրահեղական խմբավորումները, հիմնականում արձագանք չեն գտնում լայն հասարակայնության շրջանում։ Գիտե՞ք ինչու։ Ախր իտալացիների գերակշիռ մասը՝ առնվազն 75 տոկոսը, պատվաստված է։ Եվ ուրեմն ստացվում է, որ քաղաքացիների երեք-քառորդն ունի այդ կանաչ սերտիֆիկատներից, իսկ իտալական «գրին-քարտը» թույլ է տալիս անարգել մասնակցել ցանկացած միջոցառման, գնալ ռեստորան, սրճարան և կինո ու նաև օգտվել միջքաղաքային տրանսպորտից։ Սա Իտալիան է, և վե′րջ։
Այդ երկրում վաղուց են հասկացել՝ որքան ավելի շատ լինի պատվաստվածների թիվը, այնքան ավելի հեշտ կտանեն նրանք բոլոր տեսակի՝ նույնիսկ ամենախիստ, սահմանափակումները։ Որովհետև դա է կորոնավիրուսի դեմն առնելու ամենաարդյունավետ միջոցը։ Սա աքսիոմ է։ Եվ վե′րջ։
Լրահոս
0