ՀՀ նախագահը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
13:18 22.10.2021 (Թարմացված է: 13:20 22.10.2021)
© Photo : press office of the President of RAԱրմեն Սարգսյանն ու Քիմ Քարդաշյանը
Արմեն Սարգսյանն ու Քիմ Քարդաշյանը
© Photo : press office of the President of RA
Բաժանորդագրվել
Հեռուստաաստղը հոկտեմբերի 21-ին դարձավ 41 տարեկան։ Արմեն Սարգսյանը Քարդաշյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանին 41-ամյակի կապակցությամբ։ Նա գրառում է արել Twitter-ի իր էջում։
«Շնորհավորում եմ, սիրելի Քիմ Քարդաշյան։ Շատ ուրախ եմ, որ նույնիսկ հեռվից դու այդքան լավ ես հասկանում, որ Հայաստանը մեր հայրենիքն է՝ քոնը, իմը ..․, բոլորիս հայրենիքը»,- նշել է ՀՀ նախագահը:
Նա Քարդաշյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք:
Happy Birthday, dear @KimKardashian!
— ՀՀ նախագահ | President of the Republic of Armenia (@Arm_President) October 22, 2021
So glad that even from so far away you feel and understand so well that Armenia is our Homeland: your one, mine..., Homeland all of us.
Wishing you good health, happiness and all the best to you! pic.twitter.com/Ca7opZ7ijs
Հեռուստաաստղը հոկտեմբերի 21-ին դարձավ 41 տարեկան։
Հիշեցնենք, որ նա երկու անգամ եղել է Հայաստանում։ Առաջին անգամ պատմական հայրենիք է այցելել 2015 թվականին։ Այցը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Աստղային խմբի» կազմում էին նաև այն ժամանակ դեռ նրա ամուսին Քանյեն, քույրը՝ Քլոեն, և երկու տարեկան դուստր Նորթը։ Երկու տարի առաջ հեռուստաաստղը կրկին Հայաստան եկավ WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու համար։ Այս անգամ նրան ուղեկցում էր ավագ քույրը՝ Քորթնին։ Ընդ որում՝ քույրերը եկել էին երեխաների հետ ու մկրտեցին նրանց Էջմիածնում։