https://arm.sputniknews.ru/20211022/hajastany-mvoderna-ynkerutjan-620-400-deghachap-patvastanjut-kstana-34568833.html
Հայաստանը «Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ պատվաստանյութ կստանա
Հայաստանը «Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ պատվաստանյութ կստանա
Sputnik Արմենիա
Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը: 22.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-22T15:22+0400
2021-10-22T15:22+0400
2021-10-22T15:37+0400
հայաստան
կորոնավիրուս
moderna պատվաստանյութ
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1e/33786609_0:101:1601:1001_1920x0_80_0_0_40e9a0378c42a27fb18e84a839fcdfa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Նորվեգիայի Թագավորությունը Հայաստանին «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութի 620 400 դեղաչափ է նվեր տվել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նախարարը հայտնել է նաև, որ նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:Հիշեցնենք՝ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 50 հազար դեղաչափ, Հայաստանին էր փոխանցել Լիտվայի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում: Պատվաստանյութի փոխանցման արարողությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ի երեկոյան Վիլնյուսի օդանավակայանում, երբ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում էր Հայաստան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1e/33786609_0:0:1439:1079_1920x0_80_0_0_234e972893632f17f5f077dc3ca16d24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կորոնավիրուս, moderna պատվաստանյութ, անահիտ ավանեսյան
հայաստան, կորոնավիրուս, moderna պատվաստանյութ, անահիտ ավանեսյան
Հայաստանը «Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ պատվաստանյութ կստանա
15:22 22.10.2021 (Թարմացված է: 15:37 22.10.2021) Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Նորվեգիայի Թագավորությունը Հայաստանին «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութի 620 400 դեղաչափ է նվեր տվել։ Տեղեկությունը
Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր։ Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և «Մոդեռնա» ընկերությանը համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար»,- գրել է նա։
Նախարարը հայտնել է նաև, որ նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:
Հիշեցնենք՝ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 50 հազար դեղաչափ,
Հայաստանին էր փոխանցել Լիտվայի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում: Պատվաստանյութի փոխանցման արարողությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ի երեկոյան Վիլնյուսի օդանավակայանում, երբ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում էր Հայաստան: