https://arm.sputniknews.ru/20211022/evramiutjuny-chi-finansavvori-belarusi-het-sahmanin-pateri-karucumy-34587236.html
Եվրամիությունը չի ֆինանսավորի Բելառուսի հետ սահմանին պատերի կառուցումը
Եվրամիությունը չի ֆինանսավորի Բելառուսի հետ սահմանին պատերի կառուցումը
Sputnik Արմենիա
Լեհաստանի և Բելառուսի սահմանին տեղադրված ժամանակավոր ցանկապատը փոխարինվելու է նորագույն համակարգ ունեցող պատնեշով։ 22.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-22T21:06+0400
2021-10-22T21:06+0400
2021-10-22T21:10+0400
եվրամիություն
բելառուս
սահման
պատ
https://cdn.am.sputniknews.ru/img/2147/33/21473308_0:15:3077:1745_1920x0_80_0_0_b4d444b043a82fad2d9580b98b6cd0c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիության ղեկավարները գագաթնաժողովում քննարկել են միության արտաքին սահմաններին արգելափակոցների կառուցման հարցը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նրանք համակարծիք են եղել, որ պատերի և պատնեշների կառուցումը չպետք է ֆինանսավորվի ԵՄ ընդհանուր բյուջեից, գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Եվրամիությունը չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու հրաժարվում է բանակցել զինյալների հետՆշենք, որ Բելառուսի տարածքով դեպի Բալթյան երկրներ և Լեհաստան անօրինական միգրանտների մեծ ներհոսքի պատճառով այս պետություններն ակտիվորեն պատեր են կառուցում եվրոպական արտաքին սահմաններին։ Նախաձեռնվել են քննարկումներ, որ այդ պատնեշների կառուցումը պետք է ֆինանսավորվի Եվրամիության միջոցներից։ «Այս թեմայով քննարկումը կայացել է։ Մենք, ինչպես Եվրահանձնաժողովում, այնպես էլ Եվրախորհրդարանում, համակարծիք ենք, որ փշալարերով ցանկապատերի կամ պատնեշների կառուցումը չպետք է ֆինանսավորվի ԵՄ բյուջեից»,- ասել է ֆոն դեր Լայենը։ Նշենք, որ հիմա Բելառուսի և Լեհաստանի սահմանին փշալարերով ժամանակավոր պատնեշ է տեղադրված: Ինչպես պարզաբանել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին՝ Բելառուսի հետ սահմանին մշտական պարիսպ կկառուցվի, որը կունենա նաև շարժման արձանագրման հատուկ համակարգ։ Նախնական տվյալներով ՝ նախագծի իրականացումը լեհական գանձարանի համար կարժենա 1,615 միլիարդ զլոտի (ավելի քան 400 մլն դոլար):
https://arm.sputniknews.ru/20210720/evramiutyuny-mtahogvats-e-hayastani-sahmanayin-iradrutyan-srmamb-28351784.html
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2147/33/21473308_151:0:2880:2047_1920x0_80_0_0_0ae9cf8de6fee9081d840c58c83cd97b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, բելառուս, սահման, պատ
եվրամիություն, բելառուս, սահման, պատ
Եվրամիությունը չի ֆինանսավորի Բելառուսի հետ սահմանին պատերի կառուցումը
21:06 22.10.2021 (Թարմացված է: 21:10 22.10.2021) Լեհաստանի և Բելառուսի սահմանին տեղադրված ժամանակավոր ցանկապատը փոխարինվելու է նորագույն համակարգ ունեցող պատնեշով։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիության ղեկավարները գագաթնաժողովում քննարկել են միության արտաքին սահմաններին արգելափակոցների կառուցման հարցը։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նրանք համակարծիք են եղել, որ պատերի և պատնեշների կառուցումը չպետք է ֆինանսավորվի ԵՄ ընդհանուր բյուջեից, գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նշենք, որ Բելառուսի տարածքով դեպի Բալթյան երկրներ և Լեհաստան անօրինական միգրանտների մեծ ներհոսքի պատճառով այս պետություններն ակտիվորեն պատեր են կառուցում եվրոպական արտաքին սահմաններին։ Նախաձեռնվել են քննարկումներ, որ այդ պատնեշների կառուցումը պետք է ֆինանսավորվի Եվրամիության միջոցներից։
«Այս թեմայով քննարկումը կայացել է։ Մենք, ինչպես Եվրահանձնաժողովում, այնպես էլ Եվրախորհրդարանում, համակարծիք ենք, որ փշալարերով ցանկապատերի կամ պատնեշների կառուցումը չպետք է ֆինանսավորվի ԵՄ բյուջեից»,- ասել է ֆոն դեր Լայենը։
Նշենք, որ հիմա Բելառուսի և Լեհաստանի սահմանին փշալարերով ժամանակավոր պատնեշ է տեղադրված: Ինչպես պարզաբանել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին՝ Բելառուսի հետ սահմանին մշտական պարիսպ կկառուցվի, որը կունենա նաև շարժման արձանագրման հատուկ համակարգ։ Նախնական տվյալներով ՝ նախագծի իրականացումը լեհական գանձարանի համար կարժենա 1,615 միլիարդ զլոտի (ավելի քան 400 մլն դոլար):