00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունը չի հաստատել Օհանյանի ու Նազարյանի գործով մեղադրական եզրակացությունը

© Sputnik / Asatur YesayantsСейран Оганян на судебном заседании по делу "1 марта" (12 сентября 2019). Еревaн
Сейран Оганян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Բաժանորդագրվել
Հատուկ քննչական ծառայությունը կես տարի առաջ հայտարարել էր, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ–ի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Դատախազությունը չի հաստատել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի գործով մեղադրական եզրակացությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։

Քրեական գործի նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը չի հաստատել այն ու հետ է ուղարկել նախաքննական մարմին, այս դեպքում` ՀՔԾ` լրացուցիչ նախաքննության։

Ընդ որում` դա եղել է շուրջ կես տարի առաջ` ապրիլին։ 2021թ–ի ապրիլի 10–ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ–ի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է։ Դրանով մեղադրանքներ են առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին և ՀԾԿՀ անդամներ Շիրազ Կիրակոսյանին ու Մուշեղ Կոշեցյանին։
Փաստորեն, կես տարի անց նախաքննական մարմինը դեռ չի ավարտել լրացուցիչ նախաքննությունն ու նոր մեղադրական եզրակացությունը չի ուղարկել դատախազություն։
Մինչդեռ նշենք, որ միայն դատախազի հաստատումից հետո է քրեական գործն ուղարկվում դատարան։
Ի դեպ, մամուլն այսօր գրել էր, որ Սեյրան Օհանյանին այս գործով կանչել են ՀՔԾ ու առաջարկել կարճել իր նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչին ի պատասխան՝ Օհանյանն ասել է, որ պետք է ոչ թե կարճել, այլ արդարացնել իրեն:
Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը «Ժողովուրդ» օրաթերթին հաստատել էր այդ տեղեկությունները։
Полковник Службы национальной безопасности Сероб Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
ԱԱԾ նախկին պաշտոնյայի ապօրինի ծագման գույքը կբռնագանձնվի․ դատախազությունը դիմել է դատարան
Հիշեցնենք` Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի ու մի շարք այլ պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները վերաբերում են Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ–ի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով հարուցված քրեական գործին։
Այն անջատվել էր բուն գործից, քննվել առանձին վարույթով ու ուղարկվել դատախազություն։
Ըստ նախաքննության` 2010 թվականին Սեյրան Օհանյանի անունից մշակված գաղտնի որոշմամբ, մի շարք օրենքների խախտմամբ, «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթը`4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ արժեքով, 3 մլրդ 600 մլն դրամով (1մլրդ 46 մլն 400 հազար դրամով պակաս) օտարվել է «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ–ին: Այս արարքի համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում):
Պարզվել է նաև, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության նիստում որպես լրացուցիչ հարց ներկայացրել է «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկություն, որով փոքր ՀԷԿ-երի համար սահմանված 10 ՄՎտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ հզորությունը: Այս որոշումը ավելի ուշ վավերացրել է ՀԾԿՀ–ն։
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
ՀՔԾ–ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մասնակցել ՀԱՊԿ պաշտպանության հարցերով նիստին
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ըստ ՀՔԾ–ի, ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով» 2011 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ միաձայն կողմ քվեարկելու միջոցով ընդունել է կառավարության առաջարկած փոփոխությունը։
Ընդ որում, ըստ ՀՔԾ–ի, դրանից միակ օգտվողը եղել է փաստացի խոշոր ՀԷԿ հանդիսացող, 26,4 ՄՎտ հզորությամբ «Ձորագետ Հիդրոն», որն այդկերպ ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում։
Արդյունքում, նախաքննական մարմնի հաշվարկով, 2012-2019թթ. «Ձորագետ Հիդրոն» ստացել է 7 052 065 099 դրամ ավել եկամուտ։
Հաշվի առնելով նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մահացած լինելու հանգամանքը` նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից
Լրահոս
0