00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս իշխանությունները պետությունը ղեկավարում են ոտքի վրա և ձեռքի հետ․ Սեյրան Օհանյան

© Sputnik / Aram NersesyanСейран Оганян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн
Сейран Оганян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Բաժանորդագրվել
Սեյրան Օհանյանը Արցախի, Հայաստանի առջև կանգնած լրջագույն սպառնալիքների արձանագրումը հրատապ համարեց՝ հասկանալու, թե ինչ ուղիներ կան դրանք հաղթահարելու համար:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից մեկ տարի անց էլ իրավիճակին լիարժեք գնահատական չի տրվել, ինչն էլ հանգեցնում է անորոշությունների: Մասնավորապես մի շարք ոլորտներում չկան մշակված ռազմավարություններ։
Արցախյան պատերազմի ընթացքում ՆԱՏՕ–ի լռությունն առավել քան տարօրինակ էր. Գրիգոր Բալասանյան
Օհանյանը նման տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:
«Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Մեկ տարի է անցել պատերազմից, բայց լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին: Այս իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է, որ անորոշություն է բերում Հայաստանի և Արցախի հեռանկարի համար»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Նա նշեց՝ իրենք հավաքվել են այդ գնահատականը տալու և դրա արդյունքում որոշում ընդունելու համար:
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Հայաստանը պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել. Սեյրան Օհանյան
«Մինչև պատերազմը մեր դիտարկումները, հետո պատերազմն ու դրանից հետո ձևավորված «Հայրենիքի փրկության շարժումը», արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ԱԺ-ում երկու ամսվա մեր կատարած աշխատանքը թույլ է տալիս եզրակացնելու, որ մի շարք ոլորտներում մենք չունենք ռազմավարություններ և ըստ էության այդ ռազմավարություններն այս ժամանակահատվածում պետք է որ արդեն ձևավորված լինեին»,-ասաց նա։
Օհանյանի խոսքով՝ պատերազմից մեկ տարի անց դեռ չկա գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով, որը պետք է պլանային աշխատանք իրականացներ։
«Փոխանակ պետությունուը մեր բոլորի և միջազգային փորձագետների ներուժն օգտագործի և ռազմավարական վերանայում իրականացնի, մենք ենք ներքևից այդ դիմադրության շարժումն իրականացնում։ Վերջին տարիներին այս իշխանությունները պետությունը ղեկավարում են ոտքի վրա և ձեռքի հետ, այսինքն՝ առանց ռազմավարական պլանավորման, առանց հեռանկարային ծրագրերի»,-ասաց Օհանյանը։
ՊԲ-ն ցրելու վերաբերյալ որևէ հարց Արցախի իշխանության օրակարգում չկա. ԱՀ նախագահի խոսնակ
Նա Արցախի, Հայաստանի առջև կանգնած լրջագույն սպառնալիքների արձանագրումը հրատապ համարեց՝ հասկանալու, թե ինչ ուղիներ կան դրան հաղթահարելու համար:
Քննարկման արդյունքում դաշինքը նախատեսում է ձևավորել աշխատանքային խումբ, որը հետագայում նախագիծ կմշակի:
Լրահոս
0