00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը կասկածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ-ի դիրքորոշումը․ Մամիջանյան

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցВизит председателя Госдумы РФ Сергея Нарышкина в Швейцарию
Визит председателя Госдумы РФ Сергея Нарышкина в Швейцарию - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Բաժանորդագրվել
Սահիբա Գաֆարովային թվում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցել է պատմության գիրկը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը չօգտագործելու՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին ուղղված պահանջով Ադրբեջանը կասկածի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների պաշտոնական դիրքորոշումը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատվագամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը։
«Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրներն այս կամ այն մակարդակում, այս կամ այն ձևաչափով փաստել են ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը։ Նմանօրինակ հայտարարություններով թշնամի երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը կասկածի տակ է դնում նաև համանախագահ երկրների պաշտոնական դիրքորոշումը»,- նշեց Մամիջանյանը։
Հոկտեմբերի 20-ին Սահիբա Գաֆարովան բողոք է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթի օգտագործման դեմ:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ընդգծեց՝ բնականաբար Ադրբեջանի ողջ արտաքին քաղաքականությունը կառուցված է այն բանի վրա, որ ԼՂ հակամարտությունն արդեն իսկ լուծված է, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ։
«ԼՂ հակամարտությունն առաջին հերթին ազգերի ինքնորոշման խնդրից ծնված կոնֆլիկտ է։ Հաշվի առնելով հայատյացության այն մթնոլորտը, որում դաստիարակվում է Ադրբեջանում արդեն որերորդ սերունդը, չի կարող հայերով բնակեցված վիճակում Արցախը, ինչպես նաև արցախցին լինել կամ ապրել Ադրբեջանի կազմում»,- ասաց Մամիջանյանը և հավելեց՝ քանի որ դեռևս առկա է ազգերի ինքնորոշման խնդիր, պարզ տրամաբանությամբ առկա է նաև կոնֆլիկտը։
Նա հույս հայտնեց, որ հայաստանյան իշխանությունը Միլի մեջլիսի ղեկավարի՝ «ԼՂ հակամարտություն» եզրույթը չօգտագործելու վերաբերյալ բողոքի առնչությամբ արժանի պատասխան կտա Ադրբեջանին։ Մամիջանյանը նաև շեշտեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման առումով հայկական կողմի համար միակ ընդունելին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է։ Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց, որ այդ ձևակերպման փոփոխություն լինել չի կարող։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «ԼՂ հակամարտություն» եզրույթը չօգտագործելու հայտարարությունը քաղաքական է և ուղղված է ադրբեջանական ներքին լսարանին։
«Սա շատ անպատասխանատու հայտարարություն է, իրավական հիմք չունի։ Որևէ երկրի պաշտոնյա իրավասու չէ պարտադրել միջազգային հանրությանը՝ օգտագործել կամ չօգտագործել այս կամ այն եզրույթը»,- նշեց Բեղլոյանը։
Նա ընդգծեց, որ այդ անհեթեթ բողոք-հայտարարությունը ոչնչի չի հանգեցնի։
Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընդմիշտ անցել է պատմության գիրկն ու Ադրբեջանի և տարածաշրջանի համար սկսվել է նոր փուլ։
Լրահոս
0