00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն աշխարհաքաղաքական ցունգցվանգի մեջ է․ Դավիթ Շահնազարյան

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Շահնազարյան
Դավիթ Շահնազարյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, որը ժամանակին գլխավորում էր ՀՀ ԱԱԾ-ն և զբաղեցնում էր ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, ամռան սկզբից ի վեր մամուլի հետ չէր շփվում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա վերլուծում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և իրերի դրությունը մեր երկրում։ Զրուցել է Դմիտրի Պիսարենկոն։

Անհետանալու բանաձևը

-Արցախում պատերազմից հետո միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերը շա՞տ են թուլացել։
-Թուլացել է ոչ միայն Հայաստանի ուժային պոտենցիալը, այլև արտաքին քաղաքական բաղադրիչը։ Բայց այդ գործընթացը դեռ պատերազմից առաջ է սկսվել՝ նոր իշխանությունների գալով, որոնց օրոք Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Մենք բանակցություններ չենք վարում, այլ բանակցություններն են տանում մեզ կամ նույնիսկ ընթանում են առանց մեզ։
-Ի՞նչ է փոխվել երկրի արտաքին քաղաքական օրակարգում իշխանափոխությունից հետո։
-2018թ․-ից առաջ մեր հիմնական գաղափարը կայանում էր այն բանաձևում, որ պետք է երկու հայկական պետություն լինի։ Դա էր առանցքը։ Այսպես կոչված հեղափոխությունից հետո, որը ես անվանում եմ իշխանության հակասահմանադրական տապալում, այդ միտքը լիովին անհետացավ։ Այսօրվա իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանն առանց Արցախի էլ կարող է լավ ապրել։ Սակայն աշխարհաքաղաքական իրողությունները մեզ հակառակն են ապացուցում։ Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Հրաժարվել այդ պարադիգմից, որը մենք ունեցել ենք 30 տարի շարունակ, նշանակում է կորցնել պետականությունը։

Աշխարհաքաղաքական փակուղի

- Ո՞րն է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի առանձնահատկությունը։
- Աշխարհաքաղաքական նոր իրողությունները անընդհատ փոփոխվում են։ Շատերը, այդ թվում և ես, թերագնահատեցին Թուրքիայի կարևորությունը Ռուսաստանի համար՝ Ղարաբաղում հրադադարից հետո։ Ես կարծում էի, որ Հայաստանի և Ռուսաստանի ազգային շահերը գործնականում համընկնում են։ Բայց հետագա զարգացումները ցույց տվեցին, որ կան հակասություններ, և դրանց դրսևորումը մեր իշխանությունների բացառիկ «վաստակն» է։
ՏԻՄ ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Տեղական ընտրություններ. ինչպես ՀՀ իշխանությունն ընդամենը երեք ամսում գահավիժեց
Ռուսաստանի հետ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք։ Բայց ես շատ վաղուց այդ սահմանումը չեմ լսել ոչ Ռուսաստանի, ոչ Հայաստանի ղեկավարներից։ Վերջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ օգտագործեց «ռազմավարական հարաբերություններ» արտահայտությունը։ Դա բոլորովին այլ մակարդակ է։ Կա ռազմավարական դաշնակցություն, ռազմավարական գործընկերություն և ռազմավարական հարաբերություններ։ Ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանը նաև Ադրբեջանի հետ է կառուցել։
-Չե՞ք կարծում, որ խտացնում եք գույները՝ դրամատիզմ փնտրելով ձևակերպումներում։
-Ռազմավարական դաշնակիցների դիրքորոշումները բոլոր հարցերում համընկնում են, համագործակցությունը խորանում է։ Իսկ անհամաձայնության առիթ տվող հարցերի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Հիմա ոչ մեկը, ոչ մյուսը չի արվում։ Այսօր Հայաստանի ղեկավարությունն ինքն իրեն աշխարհաքաղաքական ծուղակի մեջ է գցել։
-Այդ ինչպե՞ս։
-Հայաստանի իշխանություններն «այո» են ասում թե Մոսկվային, թե Բաքվին, թե Անկարային, թե Վաշինգտոնին, թե Փարիզին, թե Բրյուսելին։ Փաշինյանը աշխարհաքաղաքական ցունգցվանգի մեջ է։ Աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունեցող հիմնական հարցերից մեկը հաղորդակցության հարցն է։ Ի՞նչ են ասում Անկարան և Բաքուն։ Ապաշրջափակում ասելով՝ նրանք միայն մեկ բան են ենթադրում՝ միջանցք Սյունիքի միջոցով, որը Նախիջևանի ինքնավարությունը կկապի մայրցամաքային Ադրբեջանի հետ։
Որոշ քաղաքական գործիչների ուզում են «իշխանությունը զավթելու» մեղադրանք առաջադրել
Ընդ որում, այդ մայրուղին Հայաստանի համար պետք է արտատարածքային դառնա։ Այստեղ աշխարհաքաղաքական բախումը շատ ուժեղ է։ Առաջին անգամ Հնդկաստանի արտգործնախարարը եկավ Հայաստան և նշեց, որ Դելին շահագրգռված է Հյուսիս-Հարավ հաղորդակցության զարգացման հարցում։ Իրանական Չաբահար նավահանգստից (ազատ տնտեսական գոտի Օմանի ծոցում) Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով։
Հնդկաստանի նախարարը ժամանել էր այն օրերին, երբ սրվել էր իրավիճակը Հնդկաստան-Պակիստան սահմանին։ Այսինքն՝ Հնդկաստանի համար դա ռազմավարական կարևորության հարց է։ Չինաստանն աջակցում է այդ դիրքորոշմանը, Ֆրանսիան նույնպես, և ուրիշ շատերի համար էլ Սյունիքում միջանցքը ձեռնտու չէ։ Եթե այն գործարկվի, տարածաշրջանում լրջագուն աշխարհաքաղաքական փոփոխություն տեղի կունենա։ Նման բան խոստանալով՝ Հայաստանի կառավարությունը ինքն իրեն աշխարհաքաղաքական ցունգցվանգի մեջ է գցել։

Անվտանգության ուղեփակոց

-Ինչո՞ւ եք ոչ նպատակահարմար համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության բացումը։
- Չափազանց հիվանդ երևակայություն է պետք, որպեսզի այսօրվա իրավիճակում պատկերացնել իրական ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցություն Հայաստանի և Ռուսաստանի կամ Հայաստանի և Իրանի միջև՝ Ադրբեջանի տարածքով։ Բաքվի դիրքորոշումը չի փոխվել․ քանի դեռ Ղարաբաղի հարցը վերջնականապես չի լուծվել նրա օգտին, ճանապարհների բացման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այսինքն, խոսելով այդ օրակարգի մասին՝ հայաստանյան իշխանություններն արդեն իսկ համաձայնություն են տալիս այդ սցենարով հաղորդակցության ուղիների բացմանը։
-Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի բացմա՞նը։
- Այսօր Թուրքիան Հայաստանի նկատմամբ երեք ստանդարտ պահանջների հետ միասին՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության և Կարսի պայմանագրի ճանաչում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Ղարաբաղի հետ միասին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում, ևս մեկ կոշտ պահանջ է առաջ քաշել՝ արտատարածքային միջանցք Սյունիքում։
Բադալյան. Սեպտեմբերի 26-ի ընդդդիմության երթը կարող է նոր պայքարի մեկնարկ դառնալ - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
ՌԱԴԻՈ
Ընդդիմությունը մտադիր է զգայուն հարվածներ հասցնել իշխանությանը. ի՞նչ են անելու
Մեր էկոնոմիկայի նախարարը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ եթե բացվի թուրքական սահմանը, ապա Հայաստանում ՀՆԱ-ն 30 տոկոսով կաճի։ Դա բացարձակ անհեթեթություն է։ Արտասահմանյան փորձագետները բազմիցս հաշվարկել են այդ ցուցանիշները, և ստացվում էր առավելագույնը 1,5 կամ 1,6 տոկոս։ Դա չնչին թիվ է։ Նման հեռանկարը միայն մեծ սպառնալիք է կրում Հայաստանի ազգային անվտանգության համար և պետք է դուրս գա ՀՀ օրակարգից։
-Դուք կարծում եք, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի՞ իրագործվի։
-Ես կարծում եմ, որ Ռուսաստանում էլ ոգևորված չեն, եթե խոսքը արտատարածքային միջանցքի մասին է։ Ինձ թվում է, որ այդ ծրագրի իրագործումը Ռուսաստանի համար ցանկալի չէ։ Ավտոճանապարհից ու երկաթուղուց հետո կարող են ի հայտ գալ էներգետիկ հաղորդակցությունների հարցերը։ Ակնհայտ է, որ Թուրքիան Կասպից ծովի ռեսուրսներին է ձգտում։
Հնարավոր է, որ ես սխալվում եմ, բայց այդպիսի սցենարը պետք է որ ձեռնտու չլինի Ռուսաստանին։ Բայց եթե Հայաստանի իշխանություններն անհատապես արդեն միջանցք են խոստացել Ադրբեջանին, ապա Ռուսաստանի համար այդ դեպքում ամենալավը կլինի այն լիովին իր վերահսկողության տակ վերցնելը։
Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը հիմա ինտելեկտուալ ճգնաժամի մեջ են. Դանիելյան
Իսկ ինչ վերաբերում է Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերին, որտեղ կողմերը պարտավորվել են ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները, ապա ինչո՞ւ չսկսել Իջևան-Ղազախ հատվածից, որն ավելի մոտ է Ռուսաստանին։ Այնտեղ թե՛ մայրուղին, թե՛ երկաթուղին խորհրդային տարիներին կապում էին երկու հանրապետությունները։ Բայց Ադրբեջանին միայն Նախիջևանի ապաշրջափակումն է հետաքրքրում։ Բաքուն չի մտածում, թե ինչպես է ապահովելու հայկական գնացքների անխափան և անվտանգ երթևեկությունն իր տարածքով։

Փակուղուց դուրս գալու ճանապարհները

-Հակամարտող կողմերի համար շփման երկու հարթակ կա․ Երևան-Մոսկվա-Բաքու ձևաչափը և ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Բայց նաև նոր նախաձեռնություններ են ի հայտ գալիս։ Արդյո՞ք դրանց կարիքը կա։
-Չկա։ Գործող իշխանությունը ոչ մի խելամիտ բան չասաց Էրդողանի 3+3 առաջարկի վերաբերյալ։ Փաշինյանի արձագանքն ինձ հիշեցրեց մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ (երեք սկզբունք և չորս տարր) նրա ցնորային հայտարարությունը, երբ ասաց՝ թող մեզ բացատրեն, թե դա ինչ է։ Անկարայի առաջարկը հավանության արժանացավ ՌԴ արտգործնախարար Լավրովի կողմից։ Բայց ինձ թվում է, որ դա նուրբ դիվանագիտական քայլ էր դեպի Թուրքիա։ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ 3+3 ծրագիրն անպայման ձախողվելու է։
-Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։
-Ինձ համար պետության անկախությունը բացարձակ մի բան է, բայց ես կողմ եմ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությանը, ինչը չկա։ Մեր իշխանությունը, իր ինտելեկտուալ մակարդակի պատճառով, ի վիճակի չէ վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը և աշխարհաքաղաքական մեծ խնդիրներ քննարկել։ Չկա տեսլական, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը։ Չկա ազգային առանցք։ Դա չի անում նաև հռչակված ընդդիմությունը, որի արտաքին քաղաքական օրակարգը լղոզված է։ Պետք է հասկանալ, որ աշխարհաքաղաքական տուրբուլենտության մեջ մեզ համար բազմաթիվ հնարավորություններ կան։ Բայց դրա համար պետք է կրկին դառնալ սուբյեկտ, դառնալ գործոն, որի հետ հաշվի կնստեն։
-Ինչի՞ց է պետք սկսել և ինչի՞ն ձգտել։
-Ներկայիս իշխանությունները պետական կառույցների ապամոնտաժում են իրականացնում։ Առաջին հերթին պետք է վերականգնել պետական անվտանգության ինստիտուտները։ Ստեղծել զսպումների/հակակշիռների բազմավեկտոր և բազմահարկ համակարգ, որը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի հետ միասին արդյունավետ հենարան կստեղծի։ Մենք պետք է հասկանանք, որ Արևմուտքի համար այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, նույնպես հարաբերական են։
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
«Շտապում է, որովհետև պամպերսային վիճակում է». Քոչարյանը` կոմունիկացիաների բացման մասին
Ինչպես Էյնշտեյնի մոտ միայն լույսի արագությունն է բացարձակ, այնպես էլ այսօրվա աշխարհաքաղաքականության համար միայն մի բան է բացարձակ՝ ցանկացած երկրի ազգային շահերը։ Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ևս ենթարկվում են ազգային շահերին։ Թարմ օրինակ․ Վրաստանի նախկին նախագահը ձերբակալված է և ավելի քան 70 նշանավոր արևմտյան քաղաքական գործիչներ պահանջում են ազատ արձակել նրան։
Մեզ մոտ Հայաստանի երկրորդ նախագահը գրեթե երկու տարի բանտարկված էր, և Արևմուտքում որևէ մեկը նրա մասին բառ անգամ չասաց։ Ավելին, երբ հաստատվեց, որ նրա դեմ մեղադրանքը հակասահմանադրական է, անգամ դրանից հետո Արևմուտքից արձագանք չեղավ։ Ինչո՞ւ։ Որովհետև Սաակաշվիլին հայտնի հակառուսական և արևմտամետ գործիչ է, իսկ Քոչարյանն այդպիսին չէ։
Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել և մասնակցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած նիստին
Առանց երկակի ստանդարտների միջազգային քաղաքականություն գոյություն չունի։ Դա է միջազգային քաղաքականության էությունը։ Հայաստանում ժողովրդավարությունը երբեք այնքան ցածր մակարդակի չի եղել, որքան հիմա։ Զանգվածային բռնաճնշումներ են տեղի ունենում, բայց Արևմուտքը աչք է փակում։ Այնտեղ այսպես են կարծում․ թող Փաշինյանը արտաքին ասպարեզում մեր դիրքերը պահի, իսկ ներսում թող անի, ինչ ուզում է։

Ընդդիմության դիրքերը

-Ներքաղաքական դիմակայությունը փողոցներից Ազգային ժողով է տեղափոխվել։ Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները։
-Ընդդիմությունը բազմաթիվ սխալներ գործեց, որոնք հետևանքով Փաշինյանը պահպանեց իր իշխանությունը։ Նախորդ տարվա նոյեմբերից մինչև մարտ, փողոցում զանգվածային ցույցերի ժամանակ, ընդդիմությունը իշխանությունը հեշտությամբ վերցնելու երեք ակնհայտ հնարավորություն բաց թողեց։
Դա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն էր (եռակողմ համաձայնագրի ստորագրումը), դեկտեմբերի 19-ը (երբ Փաշինյանը ոտքով ճամփա ընկավ դեպի Եռաբլուր, իսկ ընդդիմությունը չգնաց և որոշեց հանրահավաք անցկացնել), և փետրվարի 25-ը, երբ Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով կառավարության հրաժարականը։
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Չկրկնել նախկին սխալները. ի՞նչ խորհուրդներ է տալիս Վարդան Օսկանյանը Փաշինյանին
Եթե այդ օրերին ընդդիմությունը մոտենար կառավարության շենքին, ոստիկանությունը կփախչեր։ Այսինքն՝ պայքարը ոչ թե իշխանությանը հեռացնելու, այլ իշխանության գալու համար էր։ Մեծ սխալ էր ընտրությունների գնալու ընդդիմության որոշումը։ Իսկ իշխանությանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների դրդելը էլ ավելի մեծ սխալ էր։ Շատերին էր հասկանալի, թե ինչով են դրանք ավարտվելու։
-Դուք ներկայիս խորհրդարանական ընդդիմությանը Հայաստանում լուրջ քաղաքական գործոն համարո՞ւմ եք։
-Ես կուզեի, որ հռչակված ընդդիմությունը սեփական ծրագրով հանդես գար։ Նրանց 280 հազար կողմնակիցները քվեարկել են իշխանության փոփոխության օգտին, բայց հաստատ ոչ այս գոյակցության օգտին, որը մենք հիմա տեսնում ենք խորհրդարանում։ Ընդդիմությունը չպետք է այնտեղ գնար։
Ընդդիմությունն այդպիսի Ազգային ժողովում անելիք չունի։ Իշխանությունն արդեն փոքր ճաքեր է տալիս, և կարևոր է չթերագնահատել և չգերագնահատել սկսված գործընթացները։ Պետք է ազնիվ պայքար լինի այս իշխանության դեմ, ուստի կցանկանայի ավելի ադեկվատ ընդդիմություն տեսնել։ Մենք գործ ունենք դրսից կառավարվող և առաջին հերթին Անկարայի և Բաքվի ռազմավարական շահերն ապահովող իշխանության հետ։ Այս իշխանությանը կարող է դուրս մղել միայն ազգային-ազատագրական շարժումը։
Լրահոս
0