https://arm.sputniknews.ru/20211021/pahanjarky-metsanum-e-bajc-entakarucvatsqnery-der-patrast-chen-elektramvobilneri-mets-tsavali-34499778.html
Պահանջարկը մեծանում է, բայց ենթակառուցվածքները դեռ պատրաստ չեն էլեկտրամոբիլների մեծ ծավալի
Պահանջարկը մեծանում է, բայց ենթակառուցվածքները դեռ պատրաստ չեն էլեկտրամոբիլների մեծ ծավալի
Sputnik Արմենիա
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ծառայողական մեքենաներն էլեկտրամոբիլներով փոխարինելու խնդրին։ 21.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-21T00:16+0400
2021-10-21T00:16+0400
2021-10-21T00:16+0400
ռադիո
հայաստան
հհ կառավարություն
վարորդ
էլեկտրամոբիլ
տիգրան քեյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34497204_0:0:1600:901_1920x0_80_0_0_c430d9a79a7d7dbf5f38a835087792c3.jpg
Քեյան. ՀՀ ենթակառուցվածքները էլեկտրոմոբիլների մեծ ծավալների դեռ պատրաստ չեն
Sputnik Արմենիա
Քեյան. ՀՀ ենթակառուցվածքները էլեկտրոմոբիլների մեծ ծավալների դեռ պատրաստ չեն
Կառավարությունում ծառայողական մեքենաներն էլեկտրամոբիլներով փոխարինելու որոշումը ողջունելի է այն առումով, որ մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսերը մեծապես կկրճատվեն, ինչը թույլ կտա պետբյուջեով զգալի գումարներ տնտեսել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը։Քեյանի տեղեկացմամբ` էլեկտրամոբիլներն ունեն այնպիսի հնարավորություն, որ ցանկացած վայրում 220 Վոլտ հոսանքի առկայության դեպքում կարող են լիցքավորվել` հաշվի առնելով, թե դրանք ինչ մոդելի ու հզորության մեքենաներ են։Օրինակ` կան չինական մակնիշի մեքենաներ, որոնք մատչելի են և կատարում են մինչև 500 կմ վազք, ինչը շատ հարմար է Երևանում և մոտակա վայրերում երթևեկելու համար, որովհետև մեկ լիցքավորումը կարող է բավարարել երկու–երեք օր։«Էլեկտրամոբիլներն ունեն մի շարք առավելություններ, նախ` շարժիչային յուղերի կարիք չկա, վառելիքի և այլնի հետ կապված որոշ ծախսեր կրճատվում են, դրանք թեթև են ու դիմային պահեստամասերը շուտ շարքից դուրս չեն գալիս։ Մարտկոցներն այնպես են կառուցված, որ ամբողջությամբ չեն փոխվում, և անհրաժեշտության դեպքում փոխարինվում են վնասված մասերը, որոնք թանկ հաճույք չեն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հինգ տարվա մեջ շարքից դուրս է գալիս էլեկտրամոբիլի շարժիչի միայն 10 տոկոսը, որի փոխարինումն այդքան էլ ծախսատար չէ։ Հայաստանում քաղաքացիների մոտ էլեկտրամոբիլների պահանջարկը շատանում է»,– ասաց Քեյանը։Նրա համոզմամբ` Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման դեպքում ավանդական վառելիքով աշխատող մեքենաների լճացում չի լինի, որովհետև մեքենաները պարբերաբար թարմացվում են անկախ այն հանգամանքից` դրանք էլեկտրական շարժիչով են, թե ոչ։ՃՈ աշխատակցին կարելի էր համոզել, պարեկներին` ոչ. ի՞նչ փոփոխություններ է տեսնում ՔեյանըՆշենք, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով:Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4,5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի մեկից էլեկտրամոբիլների, էլեկտրական շարժիչով մոպեդների ու մոտոցիկլների ներմուծումը և իրացումը ազատվել է ԱԱՀ-ից։Օրենքի ընդունումից հետո էլեկտրական շարժիչով մոպեդների և մոտոցիկլների ներմուծումը եղել է 523:
https://arm.sputniknews.ru/20211020/hh-petakan-karujcnern-astitshanabar--kancnen-elektramvobilneri-vorqan-e-tsragri-bjujen-34478154.html
https://arm.sputniknews.ru/20211014/pashinjann-arajarkel-e-eatm-um-zargacnel-elektramvobilneri-shukan-34287542.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34497204_47:0:1467:1065_1920x0_80_0_0_d0bd595974eecf31d95e31fae4e71ea0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, վարորդ, էլեկտրամոբիլ, տիգրան քեյան
հայաստան, հհ կառավարություն, վարորդ, էլեկտրամոբիլ, տիգրան քեյան
Պահանջարկը մեծանում է, բայց ենթակառուցվածքները դեռ պատրաստ չեն էլեկտրամոբիլների մեծ ծավալի
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ծառայողական մեքենաներն էլեկտրամոբիլներով փոխարինելու խնդրին։
Կառավարությունում ծառայողական մեքենաներն էլեկտրամոբիլներով փոխարինելու որոշումը ողջունելի է այն առումով, որ մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսերը մեծապես կկրճատվեն, ինչը թույլ կտա պետբյուջեով զգալի գումարներ տնտեսել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը։
«Մոտեցումը ճիշտ է, եթե լինի հնարավորություն ամբողջությամբ շրջանառելու էլեկտրական շարժիչներով մեքենաներ։ Թեև ՀՀ ենթակառուցվածքները էլեկտրամոբիլների մեծ ծավալների պատրաստ չեն, բայց կառավարության մեքենաներից ոչ բոլորն են մեծ վազք կատարում, և դրանք էլեկտրաէներգիայով լիցքավորելու համար լուրջ խնդիրներ չեն առաջանա, մանավանդ, որ լիցքավորման սարքերի քանակը գնալով ավելանում է, և դրանք մի շարք կայանատեղերում արդեն կան»,– նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը։
Քեյանի տեղեկացմամբ` էլեկտրամոբիլներն ունեն այնպիսի հնարավորություն, որ ցանկացած վայրում 220 Վոլտ հոսանքի առկայության դեպքում կարող են լիցքավորվել` հաշվի առնելով, թե դրանք ինչ մոդելի ու հզորության մեքենաներ են։
Օրինակ` կան չինական մակնիշի մեքենաներ, որոնք մատչելի են և կատարում են մինչև 500 կմ վազք, ինչը շատ հարմար է Երևանում և մոտակա վայրերում երթևեկելու համար, որովհետև մեկ լիցքավորումը կարող է բավարարել երկու–երեք օր։
20 հոկտեմբերի 2021, 12:53
«Էլեկտրամոբիլներն ունեն մի շարք առավելություններ, նախ` շարժիչային յուղերի կարիք չկա, վառելիքի և այլնի հետ կապված որոշ ծախսեր կրճատվում են, դրանք թեթև են ու դիմային պահեստամասերը շուտ շարքից դուրս չեն գալիս։ Մարտկոցներն այնպես են կառուցված, որ ամբողջությամբ չեն փոխվում, և անհրաժեշտության դեպքում փոխարինվում են վնասված մասերը, որոնք թանկ հաճույք չեն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հինգ տարվա մեջ շարքից դուրս է գալիս էլեկտրամոբիլի շարժիչի միայն 10 տոկոսը, որի փոխարինումն այդքան էլ ծախսատար չէ։ Հայաստանում քաղաքացիների մոտ էլեկտրամոբիլների պահանջարկը շատանում է»,– ասաց Քեյանը։
Նրա համոզմամբ`
Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման դեպքում ավանդական վառելիքով աշխատող մեքենաների լճացում չի լինի, որովհետև մեքենաները պարբերաբար թարմացվում են անկախ այն հանգամանքից` դրանք էլեկտրական շարժիչով են, թե ոչ։
Նշենք, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4,5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:
14 հոկտեմբերի 2021, 16:04
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի մեկից էլեկտրամոբիլների, էլեկտրական շարժիչով մոպեդների ու մոտոցիկլների ներմուծումը և իրացումը ազատվել է ԱԱՀ-ից։
Օրենքի ընդունումից հետո էլեկտրական շարժիչով մոպեդների և մոտոցիկլների ներմուծումը եղել է 523: