https://arm.sputniknews.ru/20211021/mirzvojany-nato-i-nerkajacucchi-het-khvosel-e-44orja-paterazmum-turqiaji-masnakcutjunic-34527108.html
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ խոսել է 44–օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությունից
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ խոսել է 44–օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությունից
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ ղեկավարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։ 21.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-21T15:29+0400
2021-10-21T15:29+0400
2021-10-21T15:29+0400
արցախ
թուրքիա
արարատ միրզոյան
ադրբեջան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/15/34526539_0:166:1600:1066_1920x0_80_0_0_5a326fc97435913a6acfae03c0646a4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին:Այս համատեքստում նա շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։ Կողմերը նաև արձանագրել են վեճերի կարգավորման նպատակով ուժի չկիրառման սկզբունքի պահպանման կարևորությունը:Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ: Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին: Խավիեր Կոլոմինա Պիրիսը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում Հայաստանի մասնակցության համար:Նախարար Միրզոյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացումը և այդ առնչությամբ Հայաստանի կառավարության կողմից Ազգային գործողությունների ծրագրի իրագործումը:
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/15/34526539_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ebfe52360a3496977be26271101020e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, թուրքիա, արարատ միրզոյան, ադրբեջան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
արցախ, թուրքիա, արարատ միրզոյան, ադրբեջան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ խոսել է 44–օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությունից
ՀՀ ԱԳՆ ղեկավարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Այս մասին
տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։
Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին:
Այս համատեքստում նա շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։ Կողմերը նաև արձանագրել են վեճերի կարգավորման նպատակով ուժի չկիրառման սկզբունքի պահպանման կարևորությունը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ: Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին: Խավիեր Կոլոմինա Պիրիսը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում Հայաստանի մասնակցության համար:
Նախարար Միրզոյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացումը և այդ առնչությամբ Հայաստանի կառավարության կողմից Ազգային գործողությունների ծրագրի իրագործումը: