https://arm.sputniknews.ru/20211021/mirzvojany-handipel-e-em-hatuk-nerkajacucchi-het-inch-en-qnnarkel-34538351.html
Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ. ի՞նչ են քննարկել
Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ. ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մանրամասներ է հրապարակել Միրզոյանի և Կլաարի հանդիպումից։ 21.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-21T19:00+0400
2021-10-21T19:00+0400
2021-10-21T19:13+0400
արարատ միրզոյան
եվրամիություն
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ղարաբաղյան հակամարտություն
տոյվո կլաար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/15/34537203_103:0:1497:784_1920x0_80_0_0_ad731cab286dd4d4aa64cc6b7cc3e782.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։Նշվում է, որ զրուցակիցները հանգամանալից քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր։ Միրզոյանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Նյու Յուրքում տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանը, շեշտել խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:Արարատ Միրզոյանը նշել է, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց և շեշտել վերջիններիս անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:Հիշեցնենք, որ այսօր ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ մտքեր են փոխանակել, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին։Նշենք՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանում էր նաև այս տարվա սեպտեմբերին։ Նրան ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։Կլաարը Երևանից մեկնել էր Բաքու, բայց մինչ այդ Երասխ էր այցելել։
https://arm.sputniknews.ru/20210720/evramiutyuny-mtahogvats-e-hayastani-sahmanayin-iradrutyan-srmamb-28351784.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/15/34537203_278:0:1323:784_1920x0_80_0_0_8b2d0c3ba59c06cf6b6f7efeed9a0900.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, եվրամիություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ղարաբաղյան հակամարտություն, տոյվո կլաար
արարատ միրզոյան, եվրամիություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ղարաբաղյան հակամարտություն, տոյվո կլաար
Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ. ի՞նչ են քննարկել
19:00 21.10.2021 (Թարմացված է: 19:13 21.10.2021) ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մանրամասներ է հրապարակել Միրզոյանի և Կլաարի հանդիպումից։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«ԱԳ նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով հետագա արդյունավետ համագործակցության առաջմղման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի աշխատանքների շուրջ»,- նշում են գերատեսչությունից։
Նշվում է, որ զրուցակիցները հանգամանալից քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր։ Միրզոյանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Նյու Յուրքում տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանը, շեշտել խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
Արարատ Միրզոյանը նշել է, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց և շեշտել վերջիններիս անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ այսօր ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ մտքեր են փոխանակել, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին։
Նշենք՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Տոյվո Կլաարը Հայաստանում էր նաև այս տարվա սեպտեմբերին։ Նրան ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։Կլաարը Երևանից մեկնել էր Բաքու, բայց մինչ այդ Երասխ էր այցելել։