00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեղավորը կա′մ նախկիններն են, կա′մ մենք՝ շարքային քաղաքացիներս

© SputnikԱնձնագիր
Անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ժամանակ առ ժամանակ մեր իշխանական կառույցները հերթական «նվերն» են մատուցում հասարակությանը՝ ստիպելով ալեկոծվել, իսկ երբ ի վերջո պարզվում է, որ այս ալեկոծությունը ոչ մի իրական հիմք չունի, այդ չինովնիկները օլիմպիական հանգստությամբ հիմնավորում են՝ դուք եք մեղավոր, որ շահարկում եք մեր ասածը։
Էլի մենք ենք մեղավոր՝ ոչ մի կերպ չենք կարողանում ձերբազատվել չինովնիկների ասածը շահարկելուց
Հենց էդպես եղավ, երբ վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացավ ողջ Հայաստանում, երբ կառավարության կայքում հանրությունը հայտնաբերեց ոստիկանության գրեթե սենսացիոն օրինագիծը, որով հաջորդ տարվանից հայկական անձնագրերը տրվելու են ոչ թե 10 տարով, ինչպես հիմա է, այլ ընդամենը 2 տարով։ Մի քանի օր շարունակ ոստիկանության պաշտոնյաները ոչ մի կերպ չէին մեկնաբանում թեժ կրքեր գրգռած իրենց անհասկանալի հաղորդագրությունը՝ մինչև ի վերջո բացատրեցին՝ մի′ անհանգստացեք, խոսքը ոչ թե կենսաչափական, այլ հին նմուշի անձնագրերի մասին է։
Իմ անձնագիրն ի վերջո կլինի, բայց արդյոք կլինե՞մ ես, կամ անձնագրերի «արկածները» Հայաստանում
Այս պարզաբանումը ոչ բոլորին բավարարեց, քանզի մարդկանց մեջ դեռ ամուր նստած է խորհրդային մտածողությունը։ Բա չե՞ք հիշում՝ երբ այն ժամանակ թերթերը սկսում էին հավատացնել քաղաքացիներին, թե օղու գինը չի բարձրանա, հանրությունը, ավելի ճիշտ՝ խմող հանրությունը, անմիջապես մտածում էր՝ եթե չգիտես ինչու որոշել են համոզել մեզ, որ օղու գինը չի բարձրանալու, ուրեմն հաստատ բարձրանալու է։ Ախր մարդկանց տառապանքը փորձ ուներ։
Անձնագրերի դեպքում ամեն ինչ հստակվեց ու պարզ դարձավ, որ իշխանություններն ուղղակի ուզում են վերջապես այնպես անել, որ բոլոր քաղաքացիներն անցնեն կենսաբանական անձնագրերի, և հենց այդ պատճառով փաստորեն վերջնաժամկետ են սահմանել՝ փոխե′ք ձեր հին անձնագիրը, այլապես 2 տարուց այն այլևս վավերական չի լինելու։
Հայկական անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Տղաներն անձնագիր կստանան ոչ թե մինչև 18, այլ 19 տարեկանը լրանալը
Ամենից շատ ինձ զարմացրեց պաշտոնական պարզաբանման ձևակերպումը. «հաշվի առնելով այս հարցի հետ կապված շահարկումները…»։ Այսինքն, պարզվում է, որ մենք՝ քաղաքացիներս ենք պատասխանատու և մեղավոր։ Ախր, սա արդեն սովորական է դարձել ՝ մեղավորը կա′մ նախկիններն են, կա′մ մենք՝ շարքային քաղաքացիներս։ Հիմա ես կարդամ առաջարկվող նախագծի պաշտոնական տեքստը, որը հռչակում է, մեջբերեմ. «Անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ այն սահմանելով 2 տարի»։
Հիմա ասեք խնդրեմ՝ արդյոք չափազանցնո՞ւմ էին արտասահմանում ապրող մեր հարազատները, որոնք մտահոգված փաստում էին. «էստեղ հստակ գրված է, որ այսուհետ անձնագրերը տրվելու են ոչ թե տասը տարով, այլ ընդամենը երկու տարով, ուրիշ բան գրված չի»։ Խոստովանեմ, որ այդպես էլ չկարողացա հասկանալ և ուրիշներին բացատրել, թե ըստ նոր նախագծի՝ ի′նչ արդյունք են ակնկալում իշխանությունները, որովհետև նոր նախագծի 6-րդ կետը, որը կոչվում է «Ակնկալվող արդյունքը», ընդամենը մի բան է ամրագրում՝ ակնկալվող արդյունքն այն է, որ դրանով կկատարվի այս նախագիծը մշակած մարմնի հանձնարարականը։
Ունենք անձնագիր, բայց ՀՀ քաղաքացի չենք համարվում. հադրութցիները բողոքի ակցիա են անում
Կյանքում նման բան լսե՞լ էիք։ Այսինքն, ենթադրենք, թե ես պատ եմ շարում և ինձ հարցնում են՝ լա′վ, ինչո՞ւ ես կառուցում այդ պատը՝ գողերի դեմն առնելո՞ւ, հարևաններից առանձնանալո՞ւ, վերջապես կիզիչ արևից պաշտպանվելո՞ւ համար, ես պատասխանում եմ՝ չկռահեցի′ք, իրականում այս պատը ես շարում եմ միայն մի նպատակով՝ որպեսզի իրականացնեմ այս պատը կառուցելու իմ որոշումը։
Հիմա համոզվեցի՞ք, որ նման հանճարեղ հիմնավորում, բացի Հայաստանից, աշխարհի որևէ այլ երկրում երբեք չեք հանդիպի։ Ճիշտ է, հայաստանցիներիս առանձնահատկությունը երևաց դեռ տարիներ առաջ, երբ աննախադեպ բան արեցինք՝ սահմանեցինք, այսպես կոչված. «ելքի վիզան», որը հավաստում է, որ մեր անձնագիրը վավեր է օտարերկրյա պետություններում։
Работа погранперехода Мамоново-Гжехотки в Калининградской области - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
Պատկերացնում եք, չէ՞՝ անձնագիրը հենց այն փաստաթուղթն է, որը նախատեսված է միայն ու միայն դրսի համար, երկրի ներսում գործում է նույնականացման քարտը, Ամերիկայում նման քարտի դեր կարող է կատարել նույնիսկ վարորդական իրավունքը։ Իսկ մենք սահմանեցինք փաստորեն «կրկնակի վավերականություն»։
Այսինքն՝ որպեսզի օտար պետության սահմանին կանգնած խիստ թերահավատ ոստիկանը ընդհանրապես կասկածի նշույլ էլ չունենա մեր անձնագրի հանդեպ, մենք ցույց ենք տալիս նրան ոչ միայն մեր անձնագիրը, այլև կնիքը, որը կոչված է հավաստելու՝ այո-այո′, հարգարժան թերահավա′տ ոստիկան, այս անձնագիրը իրոք վավեր է ձեր երկրում։ Գոնե լավ է, որ այդ խիստ թերահավատ ոստիկանը լուրջ չի ընդունում այս մեր անձնագրային աննախադեպ հայտնագործությունը։ Ուղղակի քթի տակ ծիծաղում է։
Լրահոս
0