https://arm.sputniknews.ru/20211021/levvon-terpetrvosjany-hishel-e-te-inch-e-asel-vanvo-siradeghjani-masin-25-tari-araj-34515597.html
Լևոն Տեր–Պետրոսյանը հիշել է, թե ինչ է ասել Վանո Սիրադեղյանի մասին 25 տարի առաջ
Լևոն Տեր–Պետրոսյանը հիշել է, թե ինչ է ասել Վանո Սիրադեղյանի մասին 25 տարի առաջ
Sputnik Արմենիա
Այն բնորոշումը, որ տվել է Հայաստանի առաջին նախագահը, դուր է եկել Վանո Սիրադեղյանին։ 21.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-21T12:13+0400
2021-10-21T12:13+0400
2021-10-21T12:14+0400
հայաստան
լևոն տեր–պետրոսյան
վանո սիրադեղյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2212/63/22126333_0:0:1601:901_1920x0_80_0_0_cb22b13b6a28a8f2a942f2dfe83596a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է գրող, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին դեռևս 1996 թվականին հնչեցրած կարծիքն ու Սիրադեղյանի արձագանքը։«Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երևույթ, տարերք։ Նրա հախուռնության տակ թաքնված է նրբազգաց հոգի և խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը։ Վանոն Վանո է»,-ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։Նրա խոսքերին մեկ տարի անց անդրադարձել է Վանո Սիրադեղյանը։«Ավելի լավ, քան նախագահն է վերջերս ասել Սիրադեղյանի մասին, ոչ ոք չի ասել: «Վանո Սիրադեղյանը քաղաքական գործիչ չի... Նա երևույթ է»: Ինձ թվում է` լավ է գնահատել»,-ասել է Սիրադեղյանը 1997 թվականին։Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։Նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, ավելի վաղ հայտնել էր, որ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները դեռ հայտնի չեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2212/63/22126333_0:0:1601:1201_1920x0_80_0_0_9c2dd44e9bfb7128e5f204cdf2664194.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լևոն տեր–պետրոսյան, վանո սիրադեղյան
հայաստան, լևոն տեր–պետրոսյան, վանո սիրադեղյան
Լևոն Տեր–Պետրոսյանը հիշել է, թե ինչ է ասել Վանո Սիրադեղյանի մասին 25 տարի առաջ
12:13 21.10.2021 (Թարմացված է: 12:14 21.10.2021) Այն բնորոշումը, որ տվել է Հայաստանի առաջին նախագահը, դուր է եկել Վանո Սիրադեղյանին։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է գրող, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին դեռևս 1996 թվականին հնչեցրած կարծիքն ու Սիրադեղյանի արձագանքը։
«Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երևույթ, տարերք։ Նրա հախուռնության տակ թաքնված է նրբազգաց հոգի և խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը։ Վանոն Վանո է»,-ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքերին մեկ տարի անց անդրադարձել է Վանո Սիրադեղյանը։
«Ավելի լավ, քան նախագահն է վերջերս ասել Սիրադեղյանի մասին, ոչ ոք չի ասել: «Վանո Սիրադեղյանը քաղաքական գործիչ չի... Նա երևույթ է»: Ինձ թվում է` լավ է գնահատել»,-ասել է Սիրադեղյանը 1997 թվականին։
Հիշեցնենք`
Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։
Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։
Նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, ավելի վաղ
հայտնել էր, որ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։
Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով
կստեղծվի կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները դեռ հայտնի չեն։