https://arm.sputniknews.ru/20211021/inch-vitshakum-en-erevan-gjumri-tshanaparhin-teghi-unecats-tshtp-ic-tuzhatsnery-34519484.html
Ի՞նչ վիճակում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժածները
Ի՞նչ վիճակում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժածները
Sputnik Արմենիա
Տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ 21.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-21T13:14+0400
2021-10-21T13:14+0400
2021-10-21T13:23+0400
հայաստան
գյումրի
վթար
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34473668_0:1:1052:593_1920x0_80_0_0_14c63d9946fd146f5994c3c7f4ace423.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։«8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում։ Նրանցից 2-ը բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից»,- նշված է հաղորդագրության մեջ։«Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացողներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում են ստանում Գյումրի բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաքավաձոր գյուղի մոտ, հոկտեմբերի 20-ին, առավոտյան 07։04-ի սահմաններում։ Վթարից հետո տեղեկություն տարածվեց, որ ՃՏՊ–ի հետևանքով 13 մարդ է տուժել, ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց 17 տուժածի ու 5 մահացածի մասին:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) և 230-րդ հոդվածի 2-րդ մասով (Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ):Ի՞նչ է պարզել ՔԿ–ն Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարի վերաբերյալ
https://arm.sputniknews.ru/20211020/kaqavadzvori-mvot-teghi-unecats-tshtpic-hetvo-ajd-hatvatsum-khist-hskvoghutjun-ksahmanvi-34499259.html
գյումրի
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34473668_131:0:922:593_1920x0_80_0_0_666827dc55130cb2fdaa7b66f1ecb034.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, վթար, երևան
հայաստան, գյումրի, վթար, երևան
Ի՞նչ վիճակում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժածները
13:14 21.10.2021 (Թարմացված է: 13:23 21.10.2021) Տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։
«8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում։ Նրանցից 2-ը բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացողներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում են ստանում Գյումրի բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաքավաձոր գյուղի մոտ, հոկտեմբերի 20-ին, առավոտյան 07։04-ի սահմաններում։ Վթարից հետո տեղեկություն տարածվեց, որ ՃՏՊ–ի հետևանքով
13 մարդ է տուժել, ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց 17 տուժածի ու 5 մահացածի մասին:
20 հոկտեմբերի 2021, 19:45
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) և 230-րդ հոդվածի 2-րդ մասով (Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ):