https://arm.sputniknews.ru/20211021/hajastanic-dvominika-meknelu-hamar-mutqi-artvonagir-chi-pahanjvi-34514199.html
Հայաստանից Դոմինիկա մեկնելու համար մուտքի արտոնագիր չի պահանջվի
Հայաստանից Դոմինիկա մեկնելու համար մուտքի արտոնագիր չի պահանջվի
Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2019 թվականի ապրիլի 5-ին։ 21.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-21T11:47+0400
2021-10-21T11:47+0400
2021-10-21T11:55+0400
հայաստան
վիզա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/17/84231145_2:0:1600:899_1920x0_80_0_0_ac4d149cd7e2be83d6b1a6ad853e8c96.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունից Դոմինիկայի Ընկերակցություն հնարավոր կլինի մեկնել առանց մուտքի արտոնագրի։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց երկու երկրների միջև մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։Համաձայնագրի նպատակն է Հայաստանի ու Դոմինիկայի քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օրը չգերազանցող ժամկետով:Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2019 թվականի ապրիլի 5-ին։ 750 քառ. կմ տարածք և 72 հազար բնակչություն ունեցող կղզին ի թիվս այլոց ՄԱԿ-ի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ է։ Ընկերակցությունն ունի ընդամենը 4 դիվանագիտական ներկայացուցչություն՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում (ՄԱԿ), Լոնդոնում և Բրյուսելում։
https://arm.sputniknews.ru/20210710/haykakan-andznagrov-heru-ches-gna-kam-erb-chapum-en-qanaky-voch-te-voraky-28241727.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/17/84231145_343:0:1542:899_1920x0_80_0_0_ab9e9937803a5709073525de434945b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վիզա
Հայաստանից Դոմինիկա մեկնելու համար մուտքի արտոնագիր չի պահանջվի
11:47 21.10.2021 (Թարմացված է: 11:55 21.10.2021) Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2019 թվականի ապրիլի 5-ին։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունից Դոմինիկայի Ընկերակցություն հնարավոր կլինի մեկնել առանց մուտքի արտոնագրի։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց երկու երկրների միջև մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Համաձայնագրի նպատակն է
Հայաստանի ու Դոմինիկայի քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օրը չգերազանցող ժամկետով:
ՀՀ ԱԳՆ–ի համոզմամբ` համաձայնագրի կնքումը կնպաստի Դոմինիկայի Ընկերակցության հետ հարաբերությունների զարգացմանը երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների, քաղաքացիների փոխայցելությունների խթանման, զբոսաշրջության և միմյանց մասին ճանաչողության բարձրացման միջոցով։
Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2019 թվականի ապրիլի 5-ին։ 750 քառ. կմ տարածք և 72 հազար բնակչություն ունեցող կղզին ի թիվս այլոց ՄԱԿ-ի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ է։ Ընկերակցությունն ունի ընդամենը 4 դիվանագիտական ներկայացուցչություն՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում (ՄԱԿ), Լոնդոնում և Բրյուսելում։