00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե կարտոֆիլն ավելի բարձր գնով արտահանելու տարբերակ կա, ուրեմն ճիշտ գինը դա է. նախարար

© Sputnik / Vitaly An'kov / Անցնել մեդիապահոցԿարտոֆիլի բերքահավաք
Կարտոֆիլի բերքահավաք - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում կարտոֆիլի գներն «աստղաբաշխական» են` հաշվի առնելով, որ բերքի սակավություն չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն անհանգստացած է Հայաստանում գրանցվող գնաճով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը։ Իսկ գնաճը «խժռում է» մեր արած աշխատանքի մեծ մասը։ Դրա դեմ մենք, իհարկե, պետք է պայքարենք։ Պետք է փորձենք զսպել գնաճը այն գործիքներով, որոնք ունենք մեր տնօրինման տակ»,– ասաց Քերոբյանը։

Նա նաև նշեց, որ գնաճի զսպման իր գործիքակազմն է կիրառում նաև Կենտրոնական բանկը։ Բայց մի կողմից այն նվազեցնում է գնաճային ճնշումը, մյուս կողմից` նվազեցում արտարժույթի փոխարժեքը` վտանգելով արտահանումը։
«Այսինքն` մենք ակնկալում ենք, որ ԿԲ–ն չի թողնի, որ արտահանումը վտանգվի»,– ասաց Քերոբյանը։
Մարգարյան. Այս տարվա 9 ամիսների տվյալներով` գնաճային ճնշումները շատ մեծ են, նույնիսկ աննախադեպ - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
ՌԱԴԻՈ
Գնաճային ճնշումներն աննախադեպ են. տնտեսագետը խոսեց ներքին և արտաքին պատճառների մասին
Նա նաև հայտնեց, որ ՀՀ կառավարությունը կապի մեջ է ԵԱՏՄ գործընկերների հետ` ՀՀ ներկրողներին ու արտադրողներին ապահովելու հնարավորինս ցածր գնով ապրանքներով ու հումքով։ Սա, ըստ Քերոբյանի, թույլ կտա մեղմել գնաճը։
Լրագրողներն էկոնոմիկայի նախարարից նաև հետաքրքրվեցին` լավ բերքի պարագայում ինչո՞ւ է կարտոֆիլը մեր երկրում թանկացել։
Ըստ Քերոբյանի` պատճառը արտահանման մեծ ծավալներն են։

«Մենք գիտենք կարտոֆիլի խնդրի մասին, բայց կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում մենք չպիտի զրկենք մեր ֆերմերներին իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից։ Եթե հնարավորություն կա արտահանելու ավելի բարձր գնով, ուրեմն ճիշտ գինը դա է»,– ասաց Քերոբյանը։

Այս տարի արդեն արտահանվել է 150 000 տոննա թարմ գյուղմթերք այն դեպքում, երբ անցած ամբողջ տարվա ընթացքում արտահանվել էր 145 000 տոննա։ Նախարարը հույս ունի, որ այդ ցուցանիշը մինչև տարեվերջ կգերազանցի 200 000 տոննայի նշաձողը։
Խոտի գինը բարձրանում է, տավարի մսի գինը` իջնում. ինչ է սպասում գյուղացուն ու տնտեսությանը
Հիշեցնենք` պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում գնաճը 8.9 տոկոս է կազմում, պարենամթերքի գնաճը` 14.5 տոկոս։
Լրահոս
0