https://arm.sputniknews.ru/20211021/bzhishknery-nshel-en-nor-sksvogh-shaqarayin-diabeti-10-himnakan-akhtanshannery-34500784.html
Բժիշկները նշել են նոր սկսվող շաքարային դիաբետի 10 հիմնական ախտանշանները
Բժիշկները նշել են նոր սկսվող շաքարային դիաբետի 10 հիմնական ախտանշանները
Sputnik Արմենիա
Նախաշաքարախտային իրավիճակում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, բայց չափավոր, այդ պատճառով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշ նշանների, որոնք... 21.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-21T08:59+0400
2021-10-21T08:59+0400
2021-10-21T08:59+0400
բժիշկ
հիվանդ
հիվանդություն
շաքար
դիաբետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28816356_0:165:1600:1065_1920x0_80_0_0_11d5317a29cf16b674097727a2ae212e.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Բրիտանացի բժիշկները պատմել են` ինչպես կարելի է ժամանակին բացահայտել շաքարախտը` թվարկելով 10 ախտանշան։ Հոդվածը հրապարակվել է «Դոկտոր Պիտեր» պորտալում։Հաճախակի միզելու ցանկությունՀաճախ միզելու պահանջը շաքարախտի ախտանշան է, որն անտեսել չարժե։Միջինում մարդ օրական պետք է զուգարան գնա 4-7 անգամ։ Եթե ավելի հաճախ եք օգտվում զուգարանից, դա կարող է նշան լինել, որ ձեր երիկամները շատ ինտենսիվ են աշխատում արյան մեջ ավելորդ շաքարը դուրս բերելու համար։Մշտական հոգնածությունՇաքարային դիաբետ ունեցող հիվանդները հաճախ գանգատվում են հոգնածությունից և թուլությունից։ Նրանք սկսում են դժվարանալ կատարել սովորական գործերը, հաճախ են սպառվում ուժերը, իրենց կոտրված են զգում։Մեծ ախորժակԵթե նկատել եք, որ սովորականից ավելի շատ եք ուտում, իսկ հագեցածության զգացում չեք ունենում նույնիսկ կուշտ ուտելուց հետո, դա կարող է շաքարախտի ազդանշան լինել։ Դուք չեք կարողանում հագենալ, քանի որ արյան մեջ շաքարը ճիշտ մակարդակի վրա չի պահպանվում։ Արդյունքում ուղեղն ազդանշան է ուղարկում, որ սոված է։Ծարավի զգացումՇաքարային դիաբետ ունեցողները ոչ միայն շատ են ուտում, այլև շատ են խմում։ Եթե ոչ մի կերպ չեք կարողանում հագեցնել ծարավը, դա ևս մտահոգիչ նշան է։ Բրիտանացի բժիշկները նախազգուշացնում են` եթե օրական 4 լիտր ջրից ավել եք օգտագործում, նշանակում է` արյան մեջ շաքարի մակարդակը շատ բարձր է։Մշուշ աչքերի առաջՇաքարային դիաբետի ժամանակ տեսողությունը կարող է աղավաղվել։ Մարդուն թվում է, որ աչքերի առաջ մշտապես մշուշ է։ Սակայն բուժումը սկսելուն պես ամեն ինչ կկարգավորվի։Վերոնշյալ բոլոր ախտանշանները սկսվող շաքարային դիաբետի ամենավաղ նշաններն են։ Սակայն կա ևս 5 ախտանշան, որոնք այդքան հստակ չեն արտահայտվում, սակայն պետք է հաշվի առնել. մաշկի հաճախակի ծակծկոց, քոր, վերքերն ու կտրվածքները սովորականից երկար են լավանում, մարդը սկսում է տառապել միզուղիների և խմորիչ վարակներով, չափազանց դյուրագրգիռ է դառնում։Շաքարային դիաբետի ասիմպտոմ շրջանը կարող է տարիներ տևել, իսկ որոշ դեպքերում նաև տասնամյակներ, այդ պատճառով էլ այն վտանգավոր է։ Ախտորոշումը պարզելու ժամանակ ավելի քան 50 տոկոս հիվանդների մոտ արդեն իսկ աչքերի, երիկամների, նյարդային համակարգի հետ կապված բարդացումներ են զարգանում։
https://arm.sputniknews.ru/20200903/gitnakannery-parzel-en-shaqaraxti-zargacman-himnakan-patjary-24319683.html
https://arm.sputniknews.ru/20190109/usa-lavaguyn-dieta-16632367.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28816356_88:0:1512:1068_1920x0_80_0_0_dbc0fcd54443c3f4603e44cdcebb884c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բժիշկ, հիվանդ, հիվանդություն, շաքար, դիաբետ
բժիշկ, հիվանդ, հիվանդություն, շաքար, դիաբետ
Բժիշկները նշել են նոր սկսվող շաքարային դիաբետի 10 հիմնական ախտանշանները
Նախաշաքարախտային իրավիճակում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, բայց չափավոր, այդ պատճառով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշ նշանների, որոնք կարող են շաքարային դիաբետի զարգացման ախտանշաններ լինել
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Բրիտանացի բժիշկները պատմել են` ինչպես կարելի է ժամանակին բացահայտել շաքարախտը` թվարկելով 10 ախտանշան։ Հոդվածը հրապարակվել է «Դոկտոր Պիտեր» պորտալում։
Հաճախակի միզելու ցանկություն
Հաճախ միզելու պահանջը շաքարախտի ախտանշան է, որն անտեսել չարժե։
Միջինում մարդ օրական պետք է զուգարան գնա 4-7 անգամ։ Եթե ավելի հաճախ եք օգտվում զուգարանից, դա կարող է նշան լինել, որ ձեր երիկամները շատ ինտենսիվ են աշխատում արյան մեջ ավելորդ շաքարը դուրս բերելու համար։
Շաքարային դիաբետ ունեցող հիվանդները հաճախ գանգատվում են հոգնածությունից և թուլությունից։ Նրանք սկսում են դժվարանալ կատարել սովորական գործերը, հաճախ են սպառվում ուժերը, իրենց կոտրված են զգում։
Եթե նկատել եք, որ սովորականից ավելի շատ եք ուտում, իսկ հագեցածության զգացում չեք ունենում նույնիսկ կուշտ ուտելուց հետո, դա կարող է շաքարախտի ազդանշան լինել։ Դուք չեք կարողանում հագենալ, քանի որ արյան մեջ շաքարը ճիշտ մակարդակի վրա չի պահպանվում։ Արդյունքում ուղեղն ազդանշան է ուղարկում, որ սոված է։
Շաքարային դիաբետ ունեցողները ոչ միայն շատ են ուտում, այլև շատ են խմում։ Եթե ոչ մի կերպ չեք կարողանում հագեցնել ծարավը, դա ևս մտահոգիչ նշան է։ Բրիտանացի բժիշկները նախազգուշացնում են` եթե օրական 4 լիտր ջրից ավել եք օգտագործում, նշանակում է` արյան մեջ շաքարի մակարդակը շատ բարձր է։
Շաքարային դիաբետի ժամանակ տեսողությունը կարող է աղավաղվել։ Մարդուն թվում է, որ աչքերի առաջ մշտապես մշուշ է։ Սակայն բուժումը սկսելուն պես ամեն ինչ կկարգավորվի։
Վերոնշյալ բոլոր ախտանշանները սկսվող շաքարային դիաբետի ամենավաղ նշաններն են։ Սակայն կա ևս 5 ախտանշան, որոնք այդքան հստակ չեն արտահայտվում, սակայն պետք է հաշվի առնել. մաշկի հաճախակի ծակծկոց, քոր, վերքերն ու կտրվածքները սովորականից երկար են լավանում, մարդը սկսում է տառապել միզուղիների և խմորիչ վարակներով, չափազանց դյուրագրգիռ է դառնում։
Շաքարային դիաբետի ասիմպտոմ շրջանը կարող է տարիներ տևել, իսկ որոշ դեպքերում նաև տասնամյակներ, այդ պատճառով էլ այն վտանգավոր է։ Ախտորոշումը պարզելու ժամանակ ավելի քան 50 տոկոս հիվանդների մոտ արդեն իսկ աչքերի, երիկամների, նյարդային համակարգի հետ կապված բարդացումներ են զարգանում։