https://arm.sputniknews.ru/20211021/anhaskanali-er-turqiaji-nergravvatsutjuny-paterazmin-hh-nakhagah-34529498.html
«Անհասկանալի էր Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին»․ ՀՀ նախագահ
«Անհասկանալի էր Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին»․ ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952-ին։ Թուրքիայի երրորդ բանակային կորպուսը օպերատիվ տեսակետից ենթակա է ՆԱՏՕ-ի հրամանատարությանը, այս կորպուսում Թուրքիայի... 21.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-21T16:14+0400
2021-10-21T16:14+0400
2021-10-21T16:16+0400
հայաստան
թուրքիա
արմեն սարգսյան
նատօ
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/15/34528748_0:156:1500:1000_1920x0_80_0_0_4f770d5ca2135395f0dbfeb63ed34bea.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։ Նշվում է, որ նախագահ Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին: Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհասկանալի ու լուրջ խնդիր է 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, որի մասին նա բարձրաձայնել էր նաև 2020թ. հոկտեմբերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ընթացքում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորում է քաղաքական երկխոսության շարունակումը: Նա նաև ընդգծել է այն մեծ ներդրումը, որ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային անվտանգության ապահովման հարցում: Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ խոսել է 44–օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությունիցՆշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952-ին։ Թուրքիայի երրորդ բանակային կորպուսը օպերատիվ տեսակետից ենթակա է ՆԱՏՕ-ի հրամանատարությանը, այս կորպուսում Թուրքիայի ամենաընտիր զորամասերն են։ Այսօր ավելի վաղ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը նույնպես բարձրացրել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի՝ Արցախյան պատերազմում մասնակցության հարցը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/15/34528748_28:0:1361:1000_1920x0_80_0_0_c3f20fab89bcd126b2f9dd9285a3199a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, արմեն սարգսյան, նատօ, արցախյան պատերազմ
հայաստան, թուրքիա, արմեն սարգսյան, նատօ, արցախյան պատերազմ
«Անհասկանալի էր Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին»․ ՀՀ նախագահ
16:14 21.10.2021 (Թարմացված է: 16:16 21.10.2021) Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952-ին։ Թուրքիայի երրորդ բանակային կորպուսը օպերատիվ տեսակետից ենթակա է ՆԱՏՕ-ի հրամանատարությանը, այս կորպուսում Թուրքիայի ամենաընտիր զորամասերն են։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք
նախագահի աշխատակազմից։
Նշվում է, որ նախագահ Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին:
Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհասկանալի ու լուրջ խնդիր է 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, որի մասին նա բարձրաձայնել էր նաև 2020թ. հոկտեմբերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ընթացքում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորում է քաղաքական երկխոսության շարունակումը: Նա նաև ընդգծել է այն մեծ ներդրումը, որ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային անվտանգության ապահովման հարցում:
Նշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952-ին։ Թուրքիայի երրորդ բանակային կորպուսը օպերատիվ տեսակետից ենթակա է ՆԱՏՕ-ի հրամանատարությանը, այս կորպուսում Թուրքիայի ամենաընտիր զորամասերն են։
Այսօր ավելի վաղ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը նույնպես բարձրացրել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի՝ Արցախյան պատերազմում մասնակցության հարցը։