00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աջարաբեթի» դեմ բողոքող քաղաքացիներ կան. պահանջում են իրենց Iphone-ներն ու Maserati–ները

© Photo : YouTube Iphone
 Iphone  - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվել
«Աջարաբեթը» Հայաստանում ներկայացված է «Կաբարկո» ընկերության միջոցով։ Այն, չունենալով ոչ մի խաղասրահ, միայն առցանց խաղերի միջոցով 2021–ի հունվար–սեպտեմբերին 2 մլրդ դրամի հարկ է վճարել։ ՊԵԿ տվյալներով` «Կաբարկոն» ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում 77-րդն է։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 20-21-ին Աջարաբեթի հարյուրավոր հայաստանցի օգտատերեր բջջային հավելվածում անցկացվող առցանց խաղարկությամբ շահել են հարյուրավոր Iphone-13 հեռախոսներ ու Maserati մակնիշի ավտոմեքենաներ։
Ուրախությունը, սակայն, երկար չի տևել, քանի որ իրենց շահումը ստանալու համար ընկերությանը դիմած քաղաքացիներին հայտնել են, որ տեխնիկական խնդիր է տեղի ունեցել, և շահումներն իրական չեն։
«Եթե տեխնիկական խնդիր է եղել, ինչու կայքը չի արգելափակվել, ինչու մարդկանց չեն հայտնել, որ շահումներն իրական չեն, որ մարդիկ իզուր գումար ու ժամանակ չվատնեին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց օգտատերերից Արմեն Արիստակեսյանը, որը շահել է 1 Maserati մակնիշի ավտոմեքենա և բազմաթիվ Iphone–ներ։

«Կարևորը շահումը չէ, այլ այն, որ մարդկանց, կներեք արտահայտությանս, էշի տեղ են դնում։ Կարծում են` կրքերը կհանդարտվեն, մարդիկ կմոռանան, կանցնի, կգնա, իրենք էլ կշարունակեն նույն ձևով խաբել մարդկանց։ Բայց ես հայտարարում եմ` այս անգամ չի ստացվելու»,– ասաց նա` հայտնելով, որ խաբված օգտատերերին առաջարկել է ընկերության դեմ դատական հայց ներկայացնել, ու իր այդ առաջարկին արդեն շուրջ 50 մարդ է միացել։

Արիստակեսյանը նաև հայտնեց, որ բազմաթիվ զանգերից հետո ի վերջո կարողացել է կապվել ընկերության գրասենյակի հետ, որտեղ իրեն ասել են, որ հարցերի պարզաբանման համար կարող է այցելել գրասենյակ։
«Հիմա եկել եմ, իսկ գրասենյակի դուռը փակ է։ Մեզ կանչում են` իրենք դուռը չեն բացում»,– ասաց նա։
© Sputnik / Aram NersesyanԱրմեն Արիստակեսյան
Армен  Аристакесян - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Արմեն Արիստակեսյան
Նշենք, որ Sputnik Արմենիային նույնպես չհաջողվեց կապ հաստատել ընկլերության հետ։ Մեր բազմաթիվ զանգերին «Աջարաբեթից» ոչ ոք չպատասխանեց։
Հավելենք, որ «Աջարաբեթը» Հայաստանում ներկայացված է «Կաբարկո» ընկերության միջոցով, որն ի սկզբանե չունենալով ոչ մի գրասենյակ, 2018թ–ին վճարել է 655, 6 մլն դրամի, 2020–ին` 1 մլրդ 743 մլն դրամի, իսկ 2021–ի հունվար–սեպտեմբերին արդեն` 2 մլրդ դրամի հարկ։ ՊԵԿ տվյալներով` «Կաբարկո»–ն ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում 77-րդն է։
Լրահոս
0