https://arm.sputniknews.ru/20211020/satm-n-stugajcer-e-irakanacrel-erevani-37-supermarketum-ev-khakhtumner-hajtnaberel-34479681.html
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Երևանի 37 սուպերմարկետում և խախտումներ հայտնաբերել
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Երևանի 37 սուպերմարկետում և խախտումներ հայտնաբերել
Sputnik Արմենիա
Ստուգայցերի արդյունքում ՍԱՏՄ տեսուչները 12 արձանագրություն են կազմել։ 20.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-20T13:17+0400
2021-10-20T13:17+0400
2021-12-16T16:14+0400
հայաստան
խանութ
կորոնավիրուս
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34479481_0:523:1459:1344_1920x0_80_0_0_1a6691c2e1182e0814a450c5821e3269.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կորոնավիրուսի դեմ սահմանված միջոցառումների վերահսկման նպատակով ստուգայցեր է իրականացրել Երևանի խոշոր խանութներում։ Տեղեկությունը հրապարակվել է ՍԱՏՄ–ի ֆեյսբուքյան էջում։«37 սուպերմարկետում անցկացված վերահսկողությունից հետո կազմվել է 12 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյանները չունենալու հիմքով»,- գրված է հաղորդագրության մեջ։Կառույցից ընդգծում են, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ 100-ից 300 հազար դրամ տուգանք, եթե խախտումը կրկնվում է, 150-ից 500 հազար դրամ:Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջները մի քանիսն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է դիմակ դնեն, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ՍԱՏՄ-ն ստուգայցերն իրականացրել է հոկտեմբերի 19-ի երեկոյան, դրանք կշարունակվեն նաև այսօր:2066 նոր դեպք, 28 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
https://arm.sputniknews.ru/20211018/qani-mard-e-erevanum-patvastvel-kvorvonavirusi-dem-34402746.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34479481_0:335:1459:1429_1920x0_80_0_0_3428f41ae31ad8a2aef2a9dc3a4094af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խանութ, կորոնավիրուս, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հայաստան, խանութ, կորոնավիրուս, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Երևանի 37 սուպերմարկետում և խախտումներ հայտնաբերել
13:17 20.10.2021 (Թարմացված է: 16:14 16.12.2021) Ստուգայցերի արդյունքում ՍԱՏՄ տեսուչները 12 արձանագրություն են կազմել։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կորոնավիրուսի դեմ սահմանված միջոցառումների վերահսկման նպատակով ստուգայցեր է իրականացրել Երևանի խոշոր խանութներում։ Տեղեկությունը հրապարակվել է
ՍԱՏՄ–ի ֆեյսբուքյան էջում։
«37 սուպերմարկետում անցկացված վերահսկողությունից հետո կազմվել է 12 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյանները չունենալու հիմքով»,- գրված է հաղորդագրության մեջ։
Կառույցից ընդգծում են, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ 100-ից 300 հազար դրամ տուգանք, եթե խախտումը կրկնվում է, 150-ից 500 հազար դրամ:
18 հոկտեմբերի 2021, 15:19
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջները մի քանիսն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է դիմակ դնեն, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
ՍԱՏՄ-ն ստուգայցերն իրականացրել է հոկտեմբերի 19-ի երեկոյան, դրանք կշարունակվեն նաև այսօր: