https://arm.sputniknews.ru/20211020/karavarutjuny-chi-dadarecni-anhajt-koratsneri-yntaniqneri-finansakan--ajakcutjuny-34485763.html
Կառավարությունը չի դադարեցնի անհետ կորածների ընտանիքների ֆինանսական աջակցությունը
Կառավարությունը չի դադարեցնի անհետ կորածների ընտանիքների ֆինանսական աջակցությունը
Sputnik Արմենիա
ՊՆ–ն առաջարկում է դրամական օգնության տրամադրման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս և շարունակել մինչև 2022թ–ի հունվար: 20.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-20T15:25+0400
2021-10-20T15:25+0400
2021-10-20T15:34+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
անհետ կորած
օգնություն
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:167:1601:1067_1920x0_80_0_0_7cac89ab9260f3f6fbbf74a9437ab301.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Կառավարությունը չի դադարեցնի արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների աջակցությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել դրամական աջակցությունների ժամկետը մինչև այս տարեվերջ երկարաձգելու առաջարկով։ ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են գերությունից երեկ վերադարձած տղաներին Համապատասխան որոշման նախագիծն այսօր հրապարակվել է իրավական նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում։Բանն այն է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 9 ամիս ժամկետով ամսական 300 000 դրամ վճարելու մասին։ Այս որոշմամբ, փաստորեն աջակցությունների տրամադրումը ս.թ. հոկտեմբերի 1-ով դադարեցվում է։ Ընդ որում, 9-ամսյա ժամկետը սահմանվել էր այն նպատակով, որ մինչ դրա լրանալը չհայտնաբերված զինծառայողների հարազատները հնարավորություն ունենան անհայտ բացակայողի կարգավիճակը հաստատել դատական կարգով։ Այդուհանդերձ, ՊՆ–ն հայտնում է, որ 19.10.2021թ. դրությամբ միայն 85 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում: Մինչդեռ նրանց իրական թիվը շատ ավելին է. Քննչական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով` 224 զինծառայող և 22 քաղաքացիական անձ։ Այս հանգամանքը հաշվի առնելով` ՊՆ–ն առաջարկում է դրամական օգնության տրամադրման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս և շարունակել մինչև 2022թ–ի հունվար: ՔԿ–ն 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների և անհետ կորածների նոր թիվ է հրապարակելՊՆ–ում նաև վստահ են, որ այս փոփոխությամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին հնարավորություն կընձեռնվի այդ լրացուցիչ ժամկետում դատական կարգով անհայտ բացակայող ճանաչել պատերազմից չվերադարձած իրենց հարազատներին։
https://arm.sputniknews.ru/20211020/karavarutjuny-teghjak-er-5-gerii-veradardzi-masin-pashinjani-ognakani-pataskhany-34484654.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:0:1423:1067_1920x0_80_0_0_26e31ed0e8ecfdc901f3535c58a16e5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), անհետ կորած, օգնություն, հայ գերիներ, անհետ կորածներ
հհ պաշտպանության նախարարություն (պն), անհետ կորած, օգնություն, հայ գերիներ, անհետ կորածներ
Կառավարությունը չի դադարեցնի անհետ կորածների ընտանիքների ֆինանսական աջակցությունը
15:25 20.10.2021 (Թարմացված է: 15:34 20.10.2021) ՊՆ–ն առաջարկում է դրամական օգնության տրամադրման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս և շարունակել մինչև 2022թ–ի հունվար:
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Կառավարությունը չի դադարեցնի արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների աջակցությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել դրամական աջակցությունների ժամկետը մինչև այս տարեվերջ երկարաձգելու առաջարկով։
Համապատասխան որոշման նախագիծն այսօր հրապարակվել է
իրավական նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում։
Բանն այն է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 9 ամիս ժամկետով ամսական 300 000 դրամ վճարելու մասին։ Այս որոշմամբ, փաստորեն աջակցությունների տրամադրումը ս.թ. հոկտեմբերի 1-ով դադարեցվում է։ Ընդ որում, 9-ամսյա ժամկետը սահմանվել էր այն նպատակով, որ մինչ դրա լրանալը չհայտնաբերված զինծառայողների հարազատները հնարավորություն ունենան անհայտ բացակայողի կարգավիճակը հաստատել դատական կարգով։
20 հոկտեմբերի 2021, 15:07
Այդուհանդերձ, ՊՆ–ն հայտնում է, որ 19.10.2021թ. դրությամբ միայն 85 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում: Մինչդեռ նրանց իրական թիվը շատ ավելին է. Քննչական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով` 224 զինծառայող և 22 քաղաքացիական անձ։ Այս հանգամանքը հաշվի առնելով` ՊՆ–ն առաջարկում է դրամական օգնության տրամադրման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս և շարունակել մինչև 2022թ–ի հունվար:
ՊՆ–ում նաև վստահ են, որ այս փոփոխությամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին հնարավորություն կընձեռնվի այդ լրացուցիչ ժամկետում դատական կարգով անհայտ բացակայող ճանաչել պատերազմից չվերադարձած իրենց հարազատներին։