https://arm.sputniknews.ru/20211020/hajastanum-patvastman-het-kapvats-iravitshakum-popvokhutjunner-klinen-34475382.html
Հայաստանում պատվաստման հետ կապված իրավիճակում փոփոխություններ կլինեն
Հայաստանում պատվաստման հետ կապված իրավիճակում փոփոխություններ կլինեն
Sputnik Արմենիա
Հայաստանում պատվաստման հետ կապված իրավիճակում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, որոշ հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում։ 20.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-20T14:38+0400
2021-10-20T14:38+0400
2021-10-20T14:40+0400
ինֆոգրաֆիկա
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34473224_0:54:1410:847_1920x0_80_0_0_63f08878705fb6dd4fb30e45ba2db69c.jpg
Հայաստանում պատվաստման հետ կապված իրավիճակում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, որոշ հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում։ ՀՀ աշխատող քաղաքացիները հոկտեմբերի 14-ից պարտավոր են գործատուին ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ 14 օրը մեկ բացասական արդյունքով ՊՇՌ թեստ։ Այժմ քննարկվում է ամենշաբաթյա պարբերականությամբ թեստավորման պատասխան պահանջելու հարցը։ ՀՀ առողջապահության նախարարությունը դիտարկում է նաև չպատվաստված քաղաքացիների համար բուժումը վճարովի դարձնելու, հանրային վայրեր միայն QR-կոդերով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով մուտք գործելու հնարավորությունը։ COVID-19-ի պատճառով ճգնաժամային վիճակ է. հղիների հոսպիտալացման դեպքերի թիվն աճել էԿառավարությունն առաջարկում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարել, որպեսզի գործատուն կարողանա զրկել աշխատավարձից կամ աշխատանքից հեռացնել այն աշխատակցին, ով ժամանակին պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստ չի ներկայացրել։ Հոկտեմբերի 18-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 588 385 քաղաքացի, որից երկու դեղաչափ է ստացել 184 954, իսկ առաջինը՝ 403 431 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34473224_95:0:1296:901_1920x0_80_0_0_7520e25dcc3c8ecb1de4907160365501.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
ինֆոգրաֆիկա, инфографика, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
Հայաստանում պատվաստման հետ կապված իրավիճակում փոփոխություններ կլինեն
14:38 20.10.2021 (Թարմացված է: 14:40 20.10.2021) Հայաստանում պատվաստման հետ կապված իրավիճակում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, որոշ հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում։
ՀՀ աշխատող քաղաքացիները հոկտեմբերի 14-ից պարտավոր են գործատուին ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ 14 օրը մեկ բացասական արդյունքով ՊՇՌ թեստ։ Այժմ քննարկվում է ամենշաբաթյա պարբերականությամբ թեստավորման պատասխան պահանջելու հարցը։ ՀՀ առողջապահության նախարարությունը դիտարկում է նաև չպատվաստված քաղաքացիների համար բուժումը վճարովի դարձնելու, հանրային վայրեր միայն QR-կոդերով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով մուտք գործելու հնարավորությունը։
Կառավարությունն առաջարկում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարել, որպեսզի գործատուն կարողանա զրկել աշխատավարձից կամ աշխատանքից հեռացնել այն աշխատակցին, ով ժամանակին պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստ չի ներկայացրել։
Հոկտեմբերի 18-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 588 385 քաղաքացի, որից երկու դեղաչափ է ստացել 184 954, իսկ առաջինը՝ 403 431 մարդ։