https://arm.sputniknews.ru/20211020/erevan-gjumri-tshanaparhin-tshtp-ic-zvohvel-e-6-mard-inch-vitshakum-en-viravvornery--34474638.html
Երևան-Գյումրի ճանապարհին ՃՏՊ-ից զոհվել է 6 մարդ․ ի՞նչ վիճակում են վիրավորները
Երևան-Գյումրի ճանապարհին ՃՏՊ-ից զոհվել է 6 մարդ․ ի՞նչ վիճակում են վիրավորները
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարից, զոհվել է 6 մարդ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից... 20.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-20T11:35+0400
2021-10-20T11:35+0400
2021-10-20T11:38+0400
հայաստան
ավտովթար
զոհ
երթուղային
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34472847_0:57:1101:676_1920x0_80_0_0_95e167160a8711bb0759d1bf7a339c1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարից, զոհվել է 6 մարդ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ 5-ը մահացել են տեղում, իսկ Sputnik Արմենիայի տեղեկություններով, 1-ն էլ մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և բազմաթիվ տուժածներ: «13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են»,- նշում են ԱՆ-ից և հավելում, որ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, նրանց վիճակը գնահատվել է բավարարից մինչև միջին ծանրության: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ քննիչներն աշխատում են դեպքի վայրում։ Ոստիկանությունն էլ միջոցառումներ է ձեռնարկում՝ վարորդի, մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34472847_60:0:1039:734_1920x0_80_0_0_3808ba7bd08705022e77e206b5be3273.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավտովթար, զոհ, երթուղային
հայաստան, ավտովթար, զոհ, երթուղային
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարից, զոհվել է 6 մարդ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ 5-ը մահացել են տեղում, իսկ
Sputnik Արմենիայի տեղեկություններով, 1-ն էլ մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
ՀՀ առողջապահության նախարարությունից
տեղեկացնում են, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և բազմաթիվ տուժածներ:
«13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են»,- նշում են ԱՆ-ից և հավելում, որ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, նրանց վիճակը գնահատվել է բավարարից մինչև միջին ծանրության:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ քննիչներն աշխատում են դեպքի վայրում։ Ոստիկանությունն էլ միջոցառումներ է ձեռնարկում՝ վարորդի, մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: