https://arm.sputniknews.ru/20211020/covid-19-i-patsharvov-tshgnazhamajin-vitshak-e-hghineri-hospitalacman-depqeri-tivn-atshel-e-34477009.html
COVID-19-ի պատճառով ճգնաժամային վիճակ է. հղիների հոսպիտալացման դեպքերի թիվն աճել է
COVID-19-ի պատճառով ճգնաժամային վիճակ է. հղիների հոսպիտալացման դեպքերի թիվն աճել է
Sputnik Արմենիա
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը վստահեցնում է, որ տարածաշրջանում մահաբերության առումով ՀՀ-ն առաջիններից է, ինչը վկայում է երկրում... 20.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-20T12:36+0400
2021-10-20T12:36+0400
2021-10-20T12:45+0400
հղի
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/2358/07/23580785_0:123:1944:1217_1920x0_80_0_0_892896682f45571e1eef6139da5ed7ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տվյալները փաստում են, որ երկրում վարակը բավականին արագ է տարածվում։Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը մամուլի ասուլիսում նշեց, որ չնայած թեստավորումները շատ են, սակայն դրանց արդյունքում դրական դեպքերի տոկոսը բավականին բարձր է։«Նորման 3-5 տոկոսն է, իսկ մեզ մոտ 5-ից բարձր է, եղել է անգամ մինչև 16 տոկոս է հասել։ Հիվանդանոցներում այժմ ավելի շատ մարդ կա, քան անգամ պատերազմական իրավիճակում»,- նշեց Բադալյանը։Նրա խոսքով՝ հիվանդանոցում բուժում ստանալու համար սպասում է մի քանի հարյուր մարդ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում ճգնաժամային վիճակ է։ Մասնագետը շեշտեց, որ այս ամենը կարող է հանգեցնել անգամ տնային մահերի ավելացման։Հայաստանը մահաբերության առումով առաջիններից է տարածաշրջանումԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն ասաց, որ պատվաստման գործընթացը ՀՀ-ում բավականին ինստենսիվ է, և առաջնային օղակի բուժհաստատություններում անգամ հերթեր են գոյանում։«Կորոնավիրուսային հիվանդության 5-րդ ալիքի «առանձնահակությունն» այն է, որ գրանցվում է մահերի բավականին մեծ թիվ։ Տարածաշրջանում մահաբերության առումով առաջիններից ենք, ինչը վկայում է մեր երկրում տարածվող դելտա շտամի ագրեսիվ լինելու մասին»,- ասաց Տեր-Ստեփանյանը։Այժմ հղիների հոսպիտլացման դեպքերի ավելացում է նկատվումՄասնագետն ընդգծեց, որ ի տարբերություն նախորդ շտամի, այժմ հղիների հոսպիտալացման դեպքերի աճ կա։Եթե մինչև մայիս հղի կանայք ռիսկի խմբի մեջ չէին մտնում, ապա դելտա շտամի տարածվելու հետ կապված իրավիճակը փոխվել է: Հղիության վաղ շրջանում կորոնավիրուսով վարակվելը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության կամ վիժելուն։ Երկրում գրանցվել է նաև ներարգանդային թոքաբորբի դեպք։ Մասնագետը շեշտեց, որ այդ ամենը պատճառ է, որ պատվաստվեն նաև հղիները։ Տեր-Ստեփանյանը հորդորեց քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ դնել, ախտահանել ձեռքերը և հեռավորություն պահպանել։Լոնգ COVID-ի ախտանշանները կարող են պահպանվել 3 ամիս և ավելիԱնդրադառնալով երկարատև COVID-ին (լոնգ COVID)՝ նա նշեց, որ հիվանդությունից 3 ամիս անց էլ պահպանվում են հին ախտանշանները, որոշ դեպքերում ի հայտ են գալիս նաև նորերը։«Առավել հաճախ հանդիպող ախտանշաններից են մկանացավերը, հևոցը հոդացավերը, կոորդինացիայի խանգարումը, հիշողության անկումը, նյարդաբանական տարբեր խանգարումներ։ Այս ամենը բավականին երկար է պահպանվում, և վարակն ազդում է բոլոր օրգանների վրա՝ միզասեռական համակարգի, ինչպես նաև երիկամի ֆիլտրացիոն ֆունկցիայի և այլ խնդիրներ են առաջանում»,- նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։Լոնգ COVID է համարվում անգամ այն, երբ թեստը բացասական է ցույց տալիս, սակայն ախտանշանները պահպանվում են։
https://arm.sputniknews.ru/20211020/korvonavirusajin-hivandutjan-yntacqy-hajastanum-34470021.html
https://arm.sputniknews.ru/20211018/qani-mard-e-erevanum-patvastvel-kvorvonavirusi-dem-34402746.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2358/07/23580785_216:0:1944:1296_1920x0_80_0_0_8fc1351f81311bb98a0fef97063dd1c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հղի, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հղի, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
COVID-19-ի պատճառով ճգնաժամային վիճակ է. հղիների հոսպիտալացման դեպքերի թիվն աճել է
12:36 20.10.2021 (Թարմացված է: 12:45 20.10.2021) ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը վստահեցնում է, որ տարածաշրջանում մահաբերության առումով ՀՀ-ն առաջիններից է, ինչը վկայում է երկրում տարածվող դելտա շտամի ագրեսիվության մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տվյալները փաստում են, որ երկրում վարակը բավականին արագ է տարածվում։
Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը մամուլի ասուլիսում նշեց, որ չնայած թեստավորումները շատ են, սակայն դրանց արդյունքում դրական դեպքերի տոկոսը բավականին բարձր է։
20 հոկտեմբերի 2021, 11:06
«Նորման 3-5 տոկոսն է, իսկ մեզ մոտ 5-ից բարձր է, եղել է անգամ մինչև 16 տոկոս է հասել։ Հիվանդանոցներում այժմ ավելի շատ մարդ կա, քան անգամ պատերազմական իրավիճակում»,- նշեց Բադալյանը։
Նրա խոսքով՝ հիվանդանոցում բուժում ստանալու համար սպասում է մի քանի հարյուր մարդ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում ճգնաժամային վիճակ է։ Մասնագետը շեշտեց, որ այս ամենը կարող է հանգեցնել անգամ տնային մահերի ավելացման։
Հայաստանը մահաբերության առումով առաջիններից է տարածաշրջանում
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն ասաց, որ պատվաստման գործընթացը ՀՀ-ում բավականին ինստենսիվ է, և առաջնային օղակի բուժհաստատություններում անգամ հերթեր են գոյանում։
«Կորոնավիրուսային հիվանդության 5-րդ ալիքի «առանձնահակությունն» այն է, որ գրանցվում է մահերի բավականին մեծ թիվ։ Տարածաշրջանում մահաբերության առումով առաջիններից ենք, ինչը վկայում է մեր երկրում տարածվող դելտա շտամի ագրեսիվ լինելու մասին»,- ասաց Տեր-Ստեփանյանը։
Այժմ հղիների հոսպիտլացման դեպքերի ավելացում է նկատվում
Մասնագետն ընդգծեց, որ ի տարբերություն նախորդ շտամի, այժմ հղիների հոսպիտալացման դեպքերի աճ կա։
Եթե մինչև մայիս հղի կանայք ռիսկի խմբի մեջ չէին մտնում, ապա դելտա շտամի տարածվելու հետ կապված իրավիճակը փոխվել է: Հղիության վաղ շրջանում կորոնավիրուսով վարակվելը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության կամ վիժելուն։ Երկրում գրանցվել է նաև ներարգանդային թոքաբորբի դեպք։ Մասնագետը շեշտեց, որ այդ ամենը պատճառ է, որ պատվաստվեն նաև հղիները։ Տեր-Ստեփանյանը հորդորեց քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ դնել, ախտահանել ձեռքերը և հեռավորություն պահպանել։
Լոնգ COVID-ի ախտանշանները կարող են պահպանվել 3 ամիս և ավելի
Անդրադառնալով երկարատև COVID-ին (լոնգ COVID)՝ նա նշեց, որ հիվանդությունից 3 ամիս անց էլ պահպանվում են հին ախտանշանները, որոշ դեպքերում ի հայտ են գալիս նաև նորերը։
18 հոկտեմբերի 2021, 15:19
«Առավել հաճախ հանդիպող ախտանշաններից են մկանացավերը, հևոցը հոդացավերը, կոորդինացիայի խանգարումը, հիշողության անկումը, նյարդաբանական տարբեր խանգարումներ։ Այս ամենը բավականին երկար է պահպանվում, և վարակն ազդում է բոլոր օրգանների վրա՝ միզասեռական համակարգի, ինչպես նաև երիկամի ֆիլտրացիոն ֆունկցիայի և այլ խնդիրներ են առաջանում»,- նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։
Լոնգ COVID է համարվում անգամ այն, երբ թեստը բացասական է ցույց տալիս, սակայն ախտանշանները պահպանվում են։