https://arm.sputniknews.ru/20211019/zvovuni-gjughum-amusinneri-dier-en-hajtnabervel-34449986.html
Զովունի գյուղում ամուսինների դիեր են հայտնաբերվել
Զովունի գյուղում ամուսինների դիեր են հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Իրավապահները բնակարանի հյուրասենյակում գրություն են գտել։ 19.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-19T17:43+0400
2021-10-19T17:43+0400
2021-10-19T18:01+0400
հայաստան
դիակ
զովունի
ամուսին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/13/34449831_0:150:1600:1050_1920x0_80_0_0_59171c5f03804529499bc144442cfb31.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Զովունի գյուղի շենքերից մեկում այսօր 2 դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` 2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01։00-ի սահմանում, իրավապահներն ահազանգ են ստացել, որ գյուղում ապրող ամուսինները չեն արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հիշյալ բնակարանի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերել 1949թ․ և 1954թ․ ծնված ամուսինների դիերը, իսկ մահճակալի կողային հատվածներում՝ ապակյա բաժակներ, որոնց մեջ եղել են սպիտակավուն հեղուկի զանգվածներ: Բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է նաև գրություն։Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող մի շարք անձանցից։Նշանակել են դատաքիմիական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։Ամուսինների մահվան իրական հանգամանքները, ինչպես նաև մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնին։Վանաձորում ամբարձիչ է շրջվել, վարորդի դին մեքենայի տակն է մնացելՍպանություն Տավուշում. առվակի մեջ հայտնաբերվել է 65–ամյա տղամարդու դի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/13/34449831_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d48e52d1d0c8c9fee6b8ff86f56f7754.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դիակ, զովունի, ամուսին
հայաստան, դիակ, զովունի, ամուսին
Զովունի գյուղում ամուսինների դիեր են հայտնաբերվել
17:43 19.10.2021 (Թարմացված է: 18:01 19.10.2021) Իրավապահները բնակարանի հյուրասենյակում գրություն են գտել։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Զովունի գյուղի շենքերից մեկում այսօր 2 դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` 2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01։00-ի սահմանում, իրավապահներն ահազանգ են ստացել, որ գյուղում ապրող ամուսինները չեն արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։
Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հիշյալ բնակարանի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերել 1949թ․ և 1954թ․ ծնված ամուսինների դիերը, իսկ մահճակալի կողային հատվածներում՝ ապակյա բաժակներ, որոնց մեջ եղել են սպիտակավուն հեղուկի զանգվածներ: Բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է նաև գրություն։
Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող մի շարք անձանցից։
Նշանակել են դատաքիմիական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Ամուսինների մահվան իրական հանգամանքները, ինչպես նաև մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնին։