https://arm.sputniknews.ru/20211019/siriajum-zrahatekhnikaji-sharasjunern-yntanum-en-erdvoghani-zvorqerin-yndaraj-tesanjut-34453690.html
Սիրիայում զրահատեխնիկայի շարասյուներն ընթանում են Էրդողանի զորքերին ընդառաջ. տեսանյութ
Սիրիայում զրահատեխնիկայի շարասյուներն ընթանում են Էրդողանի զորքերին ընդառաջ. տեսանյութ
Sputnik Արմենիա
Կադրերում երևում է զորավարժարանը, որը հավելյալ ուժ տեղափոխելիս օգտագործվում է որպես տեխնիկայի ժամանակավոր տեղակայման կետ։ 19.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-19T18:50+0400
2021-10-19T18:50+0400
2021-10-19T18:52+0400
թուրքիա
սիրիա
տեսանյութ
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/2188/73/21887386_0:161:3071:1888_1920x0_80_0_0_c222dd31eabce6652e4e02f3107c82c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքների ֆոնին սիրիական բանակը շարունակում է զրահատեխնիկա տեղափոխել Հալեպի ռազմաճակատ։ «Ռուսսկայա վեսնա» կայքն այսօր մի տեսանյութ է հրապարկել, որում երևում են թուրքական զորքերին ընդառաջ շարժվող մարտական մեքենաները։Կադրերում երևում է Հալեպում գտնվող «Ջաբուլի» զորավարժարանը։ Նշվում է, որ հավելյալ ուժ տեղափոխելիս այն օգտագործվում է որպես տեխնիկայի ժամանակավոր տեղակայման կետ։ Տեսանյութում կարելի է տեսնել տանկեր և ՀՄՄ-2, որոնք առկա են սիրիացի զինվորականների սպառազինության մեջ:Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի զինված ուժերը սկսել են լրացուցիչ ռազմական տեխնիկա տեղափոխել երկրի հյուսիսային հատված։ Խոսքը Տ-90 տանկերի, ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքների մասին էր:Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 26-ին կայցելի ԱդրբեջանԱվելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական բանակն ավարտել է Սիրիայի հյուսիսում գործողությունների նախապատրաստումը և հրամանի է սպասում, որպեսզի ներխուժի սիրիական 4 քաղաք՝ Մանբիջ, Թել Թամիր, Այն Իսա և Թել-Ռիֆաթ: Էրդողանը նաև հայտարարել է Սիրիայում Անկարայի «բոլորովին այլ» պայքարի մեկնարկի մասին։ Մասնավորապես Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը պայքարելու է ինչպես ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, այնպես էլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ուժերի դեմ:Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ չունի. Ժիրինովսկու պատասխանն Էրդողանին
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2188/73/21887386_170:0:2901:2048_1920x0_80_0_0_ac4e6012fb2e7a9fbc8d1d8dfc10b697.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, սիրիա, տեսանյութ, զորք
թուրքիա, սիրիա, տեսանյութ, զորք
Սիրիայում զրահատեխնիկայի շարասյուներն ընթանում են Էրդողանի զորքերին ընդառաջ. տեսանյութ
18:50 19.10.2021 (Թարմացված է: 18:52 19.10.2021) Կադրերում երևում է զորավարժարանը, որը հավելյալ ուժ տեղափոխելիս օգտագործվում է որպես տեխնիկայի ժամանակավոր տեղակայման կետ։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքների ֆոնին սիրիական բանակը շարունակում է զրահատեխնիկա տեղափոխել Հալեպի ռազմաճակատ։
«Ռուսսկայա վեսնա» կայքն այսօր մի տեսանյութ է հրապարկել, որում երևում են թուրքական զորքերին ընդառաջ շարժվող մարտական մեքենաները։
Կադրերում երևում է Հալեպում գտնվող «Ջաբուլի» զորավարժարանը։ Նշվում է, որ հավելյալ ուժ տեղափոխելիս այն օգտագործվում է որպես տեխնիկայի ժամանակավոր տեղակայման կետ։ Տեսանյութում կարելի է տեսնել տանկեր և ՀՄՄ-2, որոնք առկա են սիրիացի զինվորականների սպառազինության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի զինված ուժերը սկսել են լրացուցիչ ռազմական տեխնիկա տեղափոխել երկրի հյուսիսային հատված։ Խոսքը Տ-90 տանկերի, ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքների մասին էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական բանակն ավարտել է Սիրիայի հյուսիսում գործողությունների նախապատրաստումը և հրամանի է սպասում, որպեսզի ներխուժի սիրիական 4 քաղաք՝ Մանբիջ, Թել Թամիր, Այն Իսա և Թել-Ռիֆաթ: Էրդողանը նաև հայտարարել է Սիրիայում Անկարայի «բոլորովին այլ» պայքարի մեկնարկի մասին։ Մասնավորապես Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը պայքարելու է ինչպես ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, այնպես էլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ուժերի դեմ: