00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական խախտումները՝ փաստերով․ ԵԽ ներկայացուցիչներին տվյալներ են ներկայացվել

© Photo : Facebook / Arman TatoyanԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը ԵԽ դեսպաններին ներկայացրել են պատերազմական հանցանքների ապացույցները, խոշտանգումների հիմնավորումները։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և փաստաբան Սիրանուշ Սահակյանը ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով ներկայացրել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ դեսպաններին։ Այդ մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում։
Նրանք դեսպաններին են ներկայացրել նաև անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը, հիմքերը։
Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ: Պաշտպանը տեղեկություններ է փոխանցել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ։
Ինչպես հայ գերիները վերադարձան Հայաստան - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Ինչպես հայ գերիները վերադարձան Հայաստան, ովքեր դիմավորեցին նրանց. տեսանյութ
Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական ԶՈւ անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ:
Ադրբեջանցիներն օգտվել են մեր սահմանի բացարձակ անպաշտպան լինելու հանգամանքից. Վրթանեսյան
«Վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից»,- հայտնել է ՄԻՊ-ը:
Հանդիպման ժամանակ Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբի հետ - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Թաթոյանն անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդին է ներկայացրել հայ գերիների խոշտանգման փաստեր
Սահակյանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի։
Երկուսն էլ նշել են, որ խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը պատասխանատվության չի ենթարկվել պատերազմական հանցագործությունների համար։
ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարած պատվիրակության կազմում են եղել ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպանները, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և այլք։
Ադրբեջանցիները ոչ միայն կրակում են, այլև գողություններ անում. ՄԻՊ–ը` հարձակման մասին
Լրահոս
0