https://arm.sputniknews.ru/20211018/rusastany-dadarecnum-e-mvoskvajum-nato--i-razmakan-araqelutjuny-34406695.html
Ռուսաստանը դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ -ի ռազմական առաքելությունը
Ռուսաստանը դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ -ի ռազմական առաքելությունը
Sputnik Արմենիա
Ի պատասխան ՆԱՏՕ–ից ռուսաստանցի դիվանագետներին վռնդելու որոշման՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ դադարեցվում է ՌԴ–ում ՆԱՏՕ–ի առաքելության գործունեությունը։ 18.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-18T16:17+0400
2021-10-18T16:17+0400
2021-10-18T16:20+0400
նատօ
ռուսաստան
մոսկվա
սերգեյ լավրով
բրյուսել
https://cdn.am.sputniknews.ru/img/1970/88/19708891_0:160:3073:1888_1920x0_80_0_0_301d77058d6fa003e52dee44b0aebbba.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Ռուսատատանը դադարեցնում է իր երկրի տարածքում ՆԱՏՕ -ի ռազմական առաքելության գործունեությունը, իսկ դրա աշխատակիցների հավատարմագրումը չեղարկում է՝ ի պատասխան ՆԱՏՕ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ութ աշխատակիցների հավատարմագրումը չեղարկելու` Հյուսիսատլանտյան դաշինքի որոշման։ Արցախից մինչև Ղրիմ. Կոստաս Իսիխոսը Թուրքիային ՆԱՏՕ-ի «իսլամական խաղաթուղթ» է անվանելՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: ՆԱՏՕ -ի անձնակազմի հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել նոյեմբերի 1–ից։Նույն օրը դադարեցվելու է նաև Բրյուսելում ՆԱՏՕ -ի ռուսաստանյան ներկայացուցչության գործունեությունը: «Հենց այսօր մենք հայտարարեցինք մեր քայլերի մասին։ ՆԱՏՕ -ի միջազգային քարտուղարությունը տեղեկացվել է», - ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է նաև Մոսկվայում ՆԱՏՕ -ի տեղեկատվական բյուրոյի աշխատանքը: Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի հետ շփումների համար ՆԱՏՕ -ն այժմ պետք է դիմի Բելգիայում Ռուսաստանի դեսպանին։Ավելի վաղ ՆԱՏՕ -ն իր առաքելությունից վտարել էր ռուս դիվանագետներին: Մոսկվան հայտարարել էր, որ այդ քայլն անպատասխան չի մնա: Ի դեպ, հոկտեմբերի 16-ին ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Twitter- ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ առաջիկայում կայցելի Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։
https://arm.sputniknews.ru/20211006/viravorvel-e-nato-n-karogh-e-zrkvel-ashkharhi-amenauzhegh-razmakan-terutjunneric-mekic-34001252.html
մոսկվա
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1970/88/19708891_170:0:2901:2048_1920x0_80_0_0_2b5c633ab869447436038c41ff2bf6fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, ռուսաստան, մոսկվա, սերգեյ լավրով, բրյուսել
նատօ, ռուսաստան, մոսկվա, սերգեյ լավրով, բրյուսել
Ռուսաստանը դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ -ի ռազմական առաքելությունը
16:17 18.10.2021 (Թարմացված է: 16:20 18.10.2021) Ի պատասխան ՆԱՏՕ–ից ռուսաստանցի դիվանագետներին վռնդելու որոշման՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ դադարեցվում է ՌԴ–ում ՆԱՏՕ–ի առաքելության գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Ռուսատատանը դադարեցնում է իր երկրի տարածքում ՆԱՏՕ -ի ռազմական առաքելության գործունեությունը, իսկ դրա աշխատակիցների հավատարմագրումը չեղարկում է՝ ի պատասխան ՆԱՏՕ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ութ աշխատակիցների հավատարմագրումը չեղարկելու` Հյուսիսատլանտյան դաշինքի որոշման։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: ՆԱՏՕ -ի անձնակազմի հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել նոյեմբերի 1–ից։Նույն օրը դադարեցվելու է նաև Բրյուսելում ՆԱՏՕ -ի ռուսաստանյան ներկայացուցչության գործունեությունը:
«Հենց այսօր մենք հայտարարեցինք մեր քայլերի մասին։ ՆԱՏՕ -ի միջազգային քարտուղարությունը տեղեկացվել է», - ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է նաև Մոսկվայում ՆԱՏՕ -ի տեղեկատվական բյուրոյի աշխատանքը:
Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի հետ շփումների համար ՆԱՏՕ -ն այժմ պետք է դիմի Բելգիայում Ռուսաստանի դեսպանին։
Ավելի վաղ ՆԱՏՕ -ն իր առաքելությունից վտարել էր ռուս դիվանագետներին: Մոսկվան հայտարարել էր, որ այդ քայլն անպատասխան չի մնա: Ի դեպ, հոկտեմբերի 16-ին ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Twitter- ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ առաջիկայում կայցելի Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։