https://arm.sputniknews.ru/20211018/karavarutjuny-vorvoshel-e-arcakhcinery-ksharunaken-ajakcutjun-stanal-hh-bjujeic-34413564.html
Կառավարությունը որոշել է. արցախցիները կշարունակեն աջակցություն ստանալ ՀՀ բյուջեից
Կառավարությունը որոշել է. արցախցիները կշարունակեն աջակցություն ստանալ ՀՀ բյուջեից
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարության տվյալներով` Հայաստանում ու Արցախում 36 588 արցախցի կա, որոնք տեղահանվել են և տուն կորցրել։ 18.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-18T18:19+0400
2021-10-18T18:19+0400
2022-10-10T14:47+0400
արցախ
հայաստան
հհ կառավարություն
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/28/22412881_0:0:1600:901_1920x0_80_0_0_0a8f897481e871f64709280b9bacaf27.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր գրավոր ընթացակարգով որոշում է կայացրել, որով հաստատել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնության տրամադրումը ևս 4 ամսով երկարաձգելու մասին։ Որոշումը հրապարակվել է գործադիր մարմնի կայքում։Կառավարության հաշվարկով` այդ նպատակով ամեն ամիս բյուջեից կհատկացվի լրացուցիչ 1 401 075 դրամ, իսկ 4 ամսվա համար` 5 604 300։Աջակցություն կստանան ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում բնակվող, անօթևան դարձած արցախցիները։Երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի 50 000–ական դրամ, 18 տարեկանից բարձր այլ շահառուներին` 25 000 դրամ։Բանն այն է, որ արցախցիներին տրամադրվող աջակցության մասին նախկին որոշման ժամկետն ավարտվել է 2021թ–ի սեպտեմբերին, ինչով էլ պայմանավորված է որոշման ժամկետը երկարացնելու մասին նոր որոշման ընդունումը։Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ընդունվում է արդեն հոկտեմբերին, շահառուները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով:Կառավարության որոշման մեջ նշված է` Հայաստանում ու Արցախում 36 588 արցախցի կա, որոնք տեղահանվել են ու տուն կորցրել։
https://arm.sputniknews.ru/20211013/hajastani-karavarutjunn-arcakhci-pakhstakannerin-dramakan-nvor-ajakcutjun-ktramadri-34242457.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/28/22412881_85:0:1509:1068_1920x0_80_0_0_f6d2c29c4a205bca476ea252eb2595d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, հհ կառավարություն, օգնություն
արցախ, հայաստան, հհ կառավարություն, օգնություն
Կառավարությունը որոշել է. արցախցիները կշարունակեն աջակցություն ստանալ ՀՀ բյուջեից
18:19 18.10.2021 (Թարմացված է: 14:47 10.10.2022) ՀՀ կառավարության տվյալներով` Հայաստանում ու Արցախում 36 588 արցախցի կա, որոնք տեղահանվել են և տուն կորցրել։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր գրավոր ընթացակարգով որոշում է կայացրել, որով հաստատել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնության տրամադրումը ևս 4 ամսով երկարաձգելու մասին։ Որոշումը հրապարակվել է գործադիր մարմնի
կայքում։
Կառավարության հաշվարկով` այդ նպատակով ամեն ամիս բյուջեից կհատկացվի լրացուցիչ 1 401 075 դրամ, իսկ 4 ամսվա համար` 5 604 300։
Աջակցություն կստանան ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում բնակվող, անօթևան դարձած արցախցիները։
Երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի 50 000–ական դրամ, 18 տարեկանից բարձր այլ շահառուներին` 25 000 դրամ։
13 հոկտեմբերի 2021, 15:04
Բանն այն է, որ արցախցիներին տրամադրվող աջակցության մասին նախկին որոշման ժամկետն ավարտվել է 2021թ–ի սեպտեմբերին, ինչով էլ պայմանավորված է որոշման ժամկետը երկարացնելու մասին նոր որոշման ընդունումը։
Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ընդունվում է արդեն հոկտեմբերին, շահառուները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով:
Կառավարության որոշման մեջ նշված է`
Հայաստանում ու
Արցախում 36 588 արցախցի կա, որոնք տեղահանվել են ու տուն կորցրել։