00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ց են դժգոհ Թուրքիայի հետ սահմանակից Բերքաշատում

© Sputnik / Aram NersesyanАрмяно-иранская граница
Армяно-иранская граница - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Բաժանորդագրվել
Ի՞նչ են մտածում մարդիկ հետպատերազմյան զարգացումների, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շփումների, սահման բացելու կամ սահմանազատման մասին։
Բերքաշատ գյուղը մայրաքաղաք Երևանից մոտ 65 կմ հեռավորության վրա է, մեքենայով գյուղ կհասնես 40 րոպեում։ Եթե Երևանից ես մեկնում, մտնում ես Արմավիր քաղաք, ուղևորվում դեպի Սարդարապատի հուշահամալիր, ապա շրջանցելով այն՝ ուղիղ գնում ևս մի քանի կիլոմետր։ Աստվածաշնչյան Արարատ լեռան հայացքի ներքո՝ Արաքսի ափին փռված գյուղ տանող ճանապարհը, մեղմ ասած, վատ վիճակում է։ Խորհրդային տարիներին արված ու քայքայված ասֆալտը թույլ չի տալիս վայելել գեղեցիկ տեսարանները՝ երկու կողմում տարածված խաղողի անծայրածիր այգիներն ու բնապատկերները։
Բերքաշատը փոքրիկ, նեղլիկ փողոցներով բնակավայր է՝ մոտ 550 բնակչով։ Մարդիկ այստեղ զբաղվում են խաղողագործությամբ կամ բանջարեղենի մշակմամբ։ Համեստ ու աղքատիկ տների կողքին վեր է հառնում 2012-ին կառուցված Սուրբ Խաչ հսկա եկեղեցին։ Հոգևոր կառույցի դարպասը փակ է, տարածքը՝ դատարկ։ Եկեղեցու կողքին գյուղապետարանի շենքն է։ Մտնում եմ ներս՝ համայնքային պաշտոնյայի հետ խոսելու գյուղի կենցաղի մասին։ Այն, ինչ տեսնում եմ Բերքաշատի գյուղապետարանի շենքում, ավելի շուտ հիշեցնում է հետպատերազմյան կիսավեր շինություն։ Կիսաքանդ սենյակներ, կոտրված դռներ ու պատուհաններ, շենքում վազվզող առնետներ։ Երևում է մեկ սենյակ՝ փակ դռնով։ Գյուղապետի սենյակն է, նա էլ արձակուրդում է։
Փորձում եմ բերքաշատցիների հետ խոսել սահմանամերձ կյանքի մասին։ Առաջին հանդիպած մարդը՝ 71-ամյա Վրեժ Աղեկյանը, բողոքում է խաղողի մթերման խնդիրներից։
Թող թշնամին մտնի մեր գյուղ, մենք էլ կդիմավորենք․ Արցախի Աղավնոյի բնակիչները վերադառնում են
«1 կիլո չեմ կարողանում հանձնել, բոլոր գործարանները փակ են, չեն մթերում, պատճառ չեն ասում։ Մեր գյուղում մոտ 800 տոննա խաղող կա, մարդիկ ծախս են արել, վարկեր են վերցրել, բայց հիմա էսպես մնացել ենք»,-նշում է Բերքաշատի բնակիչը։
Խաղողի մթերման անակնկալ բացակայությունից զարմացած ու զայրացած գյուղացիները նշում են, որ խաղողագործությամբ ապրող համայնքի համար եթե խաղողն այլևս եկամտի աղբյուր չլինի, ապա իրենք ևս ստիպված կլինեն բռնել արտագաղթի ճանապարհը։
Բերքաշատցիներին հարցնում եմ քաղաքական խնդիրների, հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Մարդիկ ապրում են Թուրքիայի հետ սահմանին, Արաքս գետից այն կողմ իրենց պատմական հայրենիքն է, այն կողմից են եկել նաև բերքաշատցիների նախնիները։ Ի՞նչ են մտածում մարդիկ հետպատերազմյան զարգացումների, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շփումների, սահման բացելու կամ սահմանազատման մասին։
Армяно-турецкая граница, село Ервандашат  - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Վտանգ կլինի, եթե... ի՞նչ են մտածում սահմանամերձ Գետաշենում Թուրքիայի սահմանը բացելու մասին
Հարցը շատերին շփոթմունքի է մատնում, խուսափում են խոսել՝ պատճառաբանելով, թե իրենք քաղաքականությունից շատ բան չեն հասկանում, իսկ մեկ-երկու բառ փոխանակելուց հետո խոստովանում են, որ վախենում են։ Ավելորդ գլխացավանք է խոսել մի բանի մասին, որը կարող է իշխանության չինովնիկներից մեկի դուրը չգալ։ Ավելի լավ է լռել ու զբաղվել հողագործությամբ։ Բերքաշատցիների խոսքն է։ Փոքր-ինչ զրուցում եմ, և սկսում են անկեղծանալ։
«Սրանից 19-20 տարի առաջ Արաքսով այնքան ջուր էր հոսում, որ ափերը ամրացնում էին, որ մեր գյուղի տարածքը չհեղեղի, բա հիմա ի՞նչ եղավ էդ ջուրը, որ չեն կարողանում մեզ ջուր տալ։ Հայաստանի 35 տոկոսը գյուղացի է, բայց գյուղնախարար չկա, գյուղացին իր խնդիրների համար ո՞ւմ բողոքի։ Թուրքիան ջրամբարներ է սարքում, ջուրը կուտակում է, որ ամռանը տա մարդկանց։ Բա մե՞նք ինչու չենք անում»,- Բերքաշատի բնակիչ Վրեժ Աղեկյանն է ասում։
«Մեր գյուղից ծնված քաղաքն է»․ ի՞նչ կապ ունի Նոյյան տապանը Արցախի Շոշի ու Շուշիի հետ
Սահմանների բացվելը կամ փակ մնալը բերքաշատցիներին շատ չի հետաքրքրում, մարդիկ ուզում են իրացնել իրենց մշակած խաղողը։ Կարևորը այսօր ապրուստի միջոց հայթայթելը և ձմեռվանը պատրաստվելն է, իսկ թե ինչ վտանգներ կարող են լինել քաղաքական գործընթացների հետևանքով, այստեղ համարում են իրենց անհասանելի։
Լրահոս
0