https://arm.sputniknews.ru/20211018/hh-zu-gsh-pety-kkhmk-patvirakutjan-ghekavari-het-qnnarkel-e-gerineri-harcy-34417616.html
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների հարցը
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների հարցը
Sputnik Արմենիա
Թիերի Ռիբոն նշել է, որ պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը՝ խնդրին լուծում տալու համար։ 18.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-18T20:03+0400
2021-10-18T20:03+0400
2021-10-18T20:33+0400
կարմիր խաչ
գերի
արտակ դավթյան
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/12/34419744_0:0:1100:619_1920x0_80_0_0_d16f8d7359c97d7376eee271b2d38864.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր` հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ–ից, Արտակ Դավթյանը կարևորել է ԿԽՄԿ-ի դերը 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած, գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման գործում: Թիերի Ռիբոն նշել է, որ պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը՝ վերոնշյալ հարցին լուծում տալու համար։ Կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, նախանշել փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը, քննարկել առաջիկա համատեղ ծրագրերն ու փոխգործակցության նոր ուղղությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ՀՀ զինված ուժերում դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական պարապմունքների իրականացման հարցերին, սահմանվել են ժամկետներ։Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում կան առնվազն 80 հայ գերիներ։ Մինչ օրս Հայաստան է վերադարձել 108 գերի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/12/34419744_183:0:1100:688_1920x0_80_0_0_56ce9dbb63fb66f000d74e64dcc436cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, գերի, արտակ դավթյան, հայ գերիներ, անհետ կորածներ
կարմիր խաչ, գերի, արտակ դավթյան, հայ գերիներ, անհետ կորածներ
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների հարցը
20:03 18.10.2021 (Թարմացված է: 20:33 18.10.2021) Թիերի Ռիբոն նշել է, որ պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը՝ խնդրին լուծում տալու համար։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր` հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:
Ինչպես հայտնում են
ՀՀ ՊՆ–ից, Արտակ Դավթյանը կարևորել է ԿԽՄԿ-ի դերը 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած, գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման գործում:
Թիերի Ռիբոն նշել է, որ պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը՝ վերոնշյալ հարցին լուծում տալու համար։
Կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, նախանշել փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը, քննարկել առաջիկա համատեղ ծրագրերն ու փոխգործակցության նոր ուղղությունները։
Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ՀՀ զինված ուժերում դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական պարապմունքների իրականացման հարցերին, սահմանվել են ժամկետներ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում կան առնվազն 80 հայ գերիներ։ Մինչ օրս Հայաստան է վերադարձել 108 գերի։