https://arm.sputniknews.ru/20211018/dzerbakalvel-e-armaviri-deghatnerum-avazakutjun-katarats-andzi-inqnutjuny-34413811.html
Ձերբակալվել է Արմավիրի դեղատներում ավազակություն կատարած անձը
Ձերբակալվել է Արմավիրի դեղատներում ավազակություն կատարած անձը
Sputnik Արմենիա
36-ամյա կինը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ է։ 18.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-18T18:25+0400
2021-10-18T18:25+0400
2021-10-18T18:27+0400
ձերբակալություն
ավազակային հարձակում
դեղատուն
հանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/12/34413561_2:0:1280:719_1920x0_80_0_0_636a53a82842c6a1b50c0e347b1d8219.jpg
Արմավիր քաղաքում դեղատներում դանակով ավազակության երկու դեպք կատարած քաղաքացին Մայիսյան գյուղի բնակիչ 36-ամյա կին էր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։Հանցագործությունները կատարվել են հոկտեմբերի 14-ին։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ էին՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։ Կարճ ժամանակում իրավապահ մարմինները պարզել են կասկածվողի ինքնությունը. Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող 36-ամյա կինը հայտնաբերվել է դեպքերի հաջորդ օրն իրենց գյուղում ու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին և ձերբակալվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: «Գեյմզոն» խաղասրահի մոտ կրակոցներ են հնչել. կա ձերբակալվածԱվելի վաղ հայտնել էինք, որ հանցագործությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 14-ին, առաջին ահազանգը ստացվել է ժամը 18։30-ի սահմաններում, երկրորդը՝ 20։05-ի։ Հանցագործության մեխանիզմը նույնն է եղել՝ բժշկական դիմակով կինը դանակով սպառնալով փող էր հափշտակել դեղատներից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/12/34413561_314:0:1273:719_1920x0_80_0_0_a4ef54ac827bdb79a94a61516e3aa468.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, ավազակային հարձակում, դեղատուն, հանցագործություն, видео
ձերբակալություն, ավազակային հարձակում, դեղատուն, հանցագործություն, видео
Ձերբակալվել է Արմավիրի դեղատներում ավազակություն կատարած անձը
18:25 18.10.2021 (Թարմացված է: 18:27 18.10.2021) 36-ամյա կինը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ է։
Արմավիր քաղաքում դեղատներում դանակով ավազակության երկու դեպք կատարած քաղաքացին Մայիսյան գյուղի բնակիչ 36-ամյա կին էր։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ ոստիկանությունից։Հանցագործությունները կատարվել են հոկտեմբերի 14-ին։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ էին՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։ Կարճ ժամանակում իրավապահ մարմինները պարզել են կասկածվողի ինքնությունը. Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող 36-ամյա կինը հայտնաբերվել է դեպքերի հաջորդ օրն իրենց գյուղում ու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին և ձերբակալվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանցագործությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 14-ին, առաջին ահազանգը ստացվել է ժամը 18։30-ի սահմաններում, երկրորդը՝ 20։05-ի։ Հանցագործության մեխանիզմը նույնն է եղել՝ բժշկական դիմակով կինը դանակով սպառնալով փող էր հափշտակել դեղատներից։