https://arm.sputniknews.ru/20211018/baqvum-hajtararel-en-kaspic-tsvovi-sahmany-hatelu-pvordzi-masin-34395119.html
Բաքվում հայտարարել են Կասպից ծովի սահմանը հատելու փորձի մասին
Բաքվում հայտարարել են Կասպից ծովի սահմանը հատելու փորձի մասին
Sputnik Արմենիա
Ադրբեջանի սահմանապահ պահակային նավերն ուղղված են եղել անհայտ լողամիջոցների ձերբակալմանը։ 18.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-18T12:57+0400
2021-10-18T12:57+0400
2021-10-18T12:57+0400
ադրբեջան
կասպից ծով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0e/26793997_0:0:3071:1728_1920x0_80_0_0_357872287fa13c695d858d322ffb4579.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է Կասպից ծովում Ադրբեջանի սահմանը հատելու փորձի մասին, նախազգուշական կրակ է բացվել:«Հոկտեմբերի 16-ին` ժամը 23:00-ի սահմաններում, պետական սահմանապահ ծառայությանառափնյա պահպանության տեխնիկական դիտարկման կետում հայտնաբերել և հսկողության տակ են վերցրել երեք անհայտ թիրախ, որոնք Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրեր են մտել Հարավային ուղղությունից և շարժվել դեպի հյուսիս»,-ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։Նշվում է, որ լողացող միջոցների կալանավորման համար այդ ուղղությամբ անհապաղ ուղարկվել են սահմանապահ պահակախմբեր։ Նրանք կանխել են անհայտ լողացող միջոցների հետագա տեղաշարժը։«Հետապնդման ընթացքում սահմանապահ պահականավը նախազգուշական կրակ է բացել սահմանախախտների ուղղությամբ։ Այնուհետև սահմանախախտները ջուրն են գցել իրենց մոտ եղած բեռը և շարժվել են հետադարձ ուղղությամբ՝ լքելով Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրերը»,-նշել են սահմանապահ ծառայությունից։Հայտնում են, որ բեռը ջրից դուրս է բերվել։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է մոտ 100 հազար մանաթ (59 հազար ԱՄՆ դոլար) ընդհանուր արժողությամբ 23 780 տուփ ծխախոտ:Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են:
https://arm.sputniknews.ru/20211010/adrbejany-kaspic-tsvovum-zvoravarzhutjunner-e-sksum-34132373.html
https://arm.sputniknews.ru/20210913/irani-agn-kaspic-cov-turqakan-razmakan-nerkayutyun-28989790.html
ադրբեջան
կասպից ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0e/26793997_0:0:2731:2048_1920x0_80_0_0_1b7b97628eb6d6f8e2677bcd33b0f3c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, կասպից ծով
Բաքվում հայտարարել են Կասպից ծովի սահմանը հատելու փորձի մասին
Ադրբեջանի սահմանապահ պահակային նավերն ուղղված են եղել անհայտ լողամիջոցների ձերբակալմանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է Կասպից ծովում Ադրբեջանի սահմանը հատելու փորձի մասին, նախազգուշական կրակ է բացվել:
10 հոկտեմբերի 2021, 11:44
«Հոկտեմբերի 16-ին` ժամը 23:00-ի սահմաններում, պետական սահմանապահ ծառայությանառափնյա պահպանության տեխնիկական դիտարկման կետում հայտնաբերել և հսկողության տակ են վերցրել երեք անհայտ թիրախ, որոնք Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրեր են մտել Հարավային ուղղությունից և շարժվել դեպի հյուսիս»,-ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է
ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ լողացող միջոցների կալանավորման համար այդ ուղղությամբ անհապաղ ուղարկվել են սահմանապահ պահակախմբեր։ Նրանք կանխել են անհայտ լողացող միջոցների հետագա տեղաշարժը։
«Հետապնդման ընթացքում սահմանապահ պահականավը նախազգուշական կրակ է բացել սահմանախախտների ուղղությամբ։ Այնուհետև սահմանախախտները ջուրն են գցել իրենց մոտ եղած բեռը և շարժվել են հետադարձ ուղղությամբ՝ լքելով Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրերը»,-նշել են սահմանապահ ծառայությունից։
13 սեպտեմբերի 2021, 14:47
Հայտնում են, որ բեռը ջրից դուրս է բերվել։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է մոտ 100 հազար մանաթ (59 հազար ԱՄՆ դոլար) ընդհանուր արժողությամբ 23 780 տուփ ծխախոտ:
Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են: