https://arm.sputniknews.ru/20211018/arshak-karapetjann-yndunel-e-paterazmum-zohvats-u--anhajt-korats-zintsarajvoghneri-harazatnerin-----34423536.html
Արշակ Կարապետյանն ընդունել է պատերազմում զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին
Արշակ Կարապետյանն ընդունել է պատերազմում զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ 18.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-18T22:35+0400
2021-10-18T22:35+0400
2021-10-18T22:36+0400
անհետ կորած
արշակ կարապետյան
հայ գերիներ, անհետ կորածներ
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/12/34423236_111:0:955:475_1920x0_80_0_0_5e914adf628edb3239790d12c2e6501a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած կամ գերության մեջ հայտնված զինծառայողների և կամավորականների հարազատների հետ։ Ինչպես հայտնում են ՊՆ–ից, հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներին, ինչպես նաև զոհվածերի շիրիմների բարեկարգմանը վերաբերող մի շարք հարցեր։ Արշակ Կարապետյանը լսել է հանդիպման մասնակիցների բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները, պատասխանել նրանց հարցերին: Նախարարը վստահեցրել է, որ նշված խնդիրները գտնվում են ինչպես իր, այնպես էլ երկրի վարչապետի և ամբողջ կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրված են հստակ հանձնարարականներ։ Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով, 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/12/34423236_216:0:849:475_1920x0_80_0_0_f463f9e1d45933eb9767a1e2307673d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անհետ կորած, արշակ կարապետյան, հայ գերիներ, անհետ կորածներ, արցախյան պատերազմ
անհետ կորած, արշակ կարապետյան, հայ գերիներ, անհետ կորածներ, արցախյան պատերազմ
Արշակ Կարապետյանն ընդունել է պատերազմում զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին
22:35 18.10.2021 (Թարմացված է: 22:36 18.10.2021) Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած կամ գերության մեջ հայտնված զինծառայողների և կամավորականների հարազատների հետ։
Ինչպես հայտնում են ՊՆ–ից, հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներին, ինչպես նաև զոհվածերի շիրիմների բարեկարգմանը վերաբերող մի շարք հարցեր։
Արշակ Կարապետյանը լսել է հանդիպման մասնակիցների բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները, պատասխանել նրանց հարցերին: Նախարարը վստահեցրել է, որ նշված խնդիրները գտնվում են ինչպես իր, այնպես էլ երկրի վարչապետի և ամբողջ կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրված են հստակ հանձնարարականներ։
Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով, 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։