https://arm.sputniknews.ru/20211016/spanutjun-ararati-marzum-20-amja-eritasardy-danakaharel-e-30amja-hamagjughacun-34347978.html
Սպանություն Արարատի մարզում. 20-ամյա երիտասարդը դանակահարել է 30–ամյա համագյուղացուն
Սպանություն Արարատի մարզում. 20-ամյա երիտասարդը դանակահարել է 30–ամյա համագյուղացուն
Sputnik Արմենիա
Կասկածյալ Սերյոժա Սիմոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ 16.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-16T10:43+0400
2021-10-16T10:43+0400
2021-10-16T10:43+0400
սպանություն
դանակահարություն
երիտասարդ
արարատի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/2208/48/22084884_0:0:1281:721_1920x0_80_0_0_08ed97c7bef0d04326408d1ac52779e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Այսօր սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamsyan.com–ը, ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Նա գիտակցության չգալով, մահացել է։Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանն էր։Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով։Արարատի մարզի ոստիկաններն ու մարզային քննչական վարչության քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն են բերման ենթարկել Դալար գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին։Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։00-ի սահմաններում իրենց գյուղի Սաղաթելյան փողոցում Ս. Սիմոնյանը վիճաբանել է Գ. Պետրոսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած մահակով հարվածել է վերջինիս գլխին, իսկ հետո դանակով հարվածել կրծքավանդակին։Սպանություն Երևանում. վիճաբանության պատճառը ավտոմեքենայի կայանումն է եղելՈստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են հանցագործության գործիք մահակը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։Կասկածյալ Սերյոժա Սիմոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
https://arm.sputniknews.ru/20211015/arcakhi-harav-gjughi-harakic-dirqeri-gndakvotsman-lurery-keghts-en-ah-pb-34346420.html
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2208/48/22084884_0:0:1143:857_1920x0_80_0_0_c997aa32aadc30c3f9b08160508fbb6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, դանակահարություն, երիտասարդ, արարատի մարզ
սպանություն, դանակահարություն, երիտասարդ, արարատի մարզ
Սպանություն Արարատի մարզում. 20-ամյա երիտասարդը դանակահարել է 30–ամյա համագյուղացուն
Կասկածյալ Սերյոժա Սիմոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Այսօր սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է
Shamsyan.com–ը, ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Նա գիտակցության չգալով, մահացել է։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանն էր։
15 հոկտեմբերի 2021, 23:58
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով։
Արարատի մարզի ոստիկաններն ու մարզային քննչական վարչության քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն են բերման ենթարկել Դալար գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։00-ի սահմաններում իրենց գյուղի Սաղաթելյան փողոցում Ս. Սիմոնյանը վիճաբանել է Գ. Պետրոսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած մահակով հարվածել է վերջինիս գլխին, իսկ հետո դանակով հարվածել կրծքավանդակին։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են հանցագործության գործիք մահակը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կասկածյալ Սերյոժա Սիմոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։