00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սադրանքներով Ադրբեջանը մեսիջ է հղում Ռուսաստանին և ոչ միայն. քաղաքագետը`լարվածության մասին

© Photo : provided by Ani VanԴիրքեր
Դիրքեր - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Դիրքեր
Բաժանորդագրվել
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը կարծում է, որ միջազգային իրավիճակը մեր տարածաշրջանում ինչ-որ առումով մեզ համար հարմար է, ուղղակի պետք է կարողանալ օգուտներ քաղել դրանից։
Ադրբեջանը մշտապես դիմել է սադրանքների, երբ նախատեսված են եղել բարձր մակարդակի հանդիպումներ ԱԳ նախարարների կամ երկրների ղեկավարների միջև։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վերլուծում է վերջին օրերին ստեղծված իրավիճակը։
Քաղաքագետի խոսքով` նման սադրանքներով Ադրբեջանը մեսիջներ է հղում Ռուսաստանին` որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող պետության և փորձում է հասկացնել, որ իրավիճակի տերն ինքն է, և ինքն է որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածի ապագան։ Այդ քայլերով նաև փորձ է արվում վախեցնել արցախահայերին, որպեսզի Արցախը հայաթափեն։
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Չկրկնել նախկին սխալները. ի՞նչ խորհուրդներ է տալիս Վարդան Օսկանյանը Փաշինյանին
«Դա նաև մեսիջ է ուղղված Մինսկի խմբի համանախագահներին, քանի որ վերջիններս հանդես են եկել բավականին կոշտ հայտարարություններով և պնդել, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռ պետք է քննարկվի, ինչը նշանակում է, որ տվյալ հարցը դեռ լուծված չէ։ Ադրբեջանը փորձում է նաև ցույց տալ, որ տարածաշրջանում Թուրքիայի աջակցությամբ կարող է ձեռնոց նետել ոչ միայն ռուսական խաղաղապահ առաքելությանը, այլև Մինսկի խմբի համանախագահներին ու, ինչու չէ, նաև Իրանին, որն արդեն իսկ զորախումբ է տեղակայել իրանա–ադրբեջանական սահմանին»,–ասաց Սարգսյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ` այս պահին Հայաստանը չունի հակառակորդի քայլերին դիմագրավելու ռազմավարություն, բացի դրանից տարածաշրջանային զարգացումները տեղի են ունենում առանց մեր մասնակցության, քանզի մենք, որպես սուբյեկտ, մեծ հաշվով, գոյություն չունենք ո՛ չ մեծ ծրագրերում, ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ գործողությունների առումով։ Չունենք այլևս նաև մարտունակ բանակ, որը կարող է աշխարհաքաղաքական գործոն լինել և ստիպել բոլորին հաշվի նստել Հայաստանի հետ։

«Պետք է մշակվի ազգային անվտանգության նոր ռազմավարություն, բայց թե դրանում ինչ պետք է գրվի, կարծում եմ, գործող իշխանությունն էլ չգիտի։ Բնականաբար, չունենալով բոլոր հարցերի պատասխանները, հնարավոր չէ վարել արդյունավետ մարտավարություն։ Միջազգային իրավիճակը մեր տարածաշրջանում ինչ-որ առումով մեզ համար հարմար է, որովհետև կարող ենք շատ գործողություններ անել` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի ակտիվություն են դրսևորում Իրանը, Հնդկաստանը»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։
Արմեն Բաղդասարյան - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
ՌԱԴԻՈ
Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է այն, ինչը նրանց պետք չէ. Բաղդասարյան
Սարգսյանի համոզմամբ` պետք է հաշվի առնենք խաղաղապահ առաքելության կարևորագույն սկզբունքը, և եթե ՌԴ–ն ցանկություն ունի նաև ապագայում ներկա գտնվել այս տարածաշրջանում, ապա պետք է գտնի անհարժեշտ գործիքակազմ, ընդ որում` Արցախի Հանրապետությունում մնալու մի քանի ճանապարհ կա` սկսած Արցախի ճանաչումից, վերջացրած ՌԴ քաղաքացիներով Արցախի վերաբնակեցմամբ։
Արցախի պաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինվորներին և թիրախավորված մարտական դիրք
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14–ի երեկոյան կրակել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։
Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ–ի սանիտարական մեքենան:
Լրահոս
0